Ինչի կհանգեցնի «Զինապարտության մասին» օրենքի փոփոխությունը
12.02.2014
12:00
«Մենք փորձում ենք փակել բոլոր այն դռները, որով մարդիկ փորձում են խուսափել զինվորական ծառայությունից: Կրթության և գիտության նախարարությունը Զինապարտության օրենքի փոփոխությամբ մի նպատակ է հետապնդում, որ արտերկիր սովորելու մեկնեն նրանք, ում առաջնահերթությունը կրթությունն է»,-

այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցած«Զինապարտության մասին օրենքի փոփոխություն. տարկետմա՞ն, թե՞ կրթության իրավունքի սահմանափակում» թեմայով քննարկմանն ասաց ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը: Քննարկումը նախաձեռնել էր Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը:

 Հունվարի 23-ին Կառավարությունը հավանություն տվեց Կրթության և գիտության նախարարության կողմից առաջարկված «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծին: Նախատեսվում է պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին այսուհետ տարկետում տալ միայն հանձնաժողովի թույլտվությամբ և գրավի պայմանով: Գրավի չափը` 8.5 միլիոն դրամ (մոտ 21 հազար դոլար):

«Կրթությունը պետք է լինի իրավական, խտրականությունը պետք է բացառվի: Նման խնդիր այս օրենքով չի դրվում: Զինապարտության մասին օրենքի փոփոխությամբ կրթության իրավունքը դարձավ ավելի խտրական»,- ասաց քննարկման բանախոս, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ղեկավար Աշոտ Բլեյանը: Նրա խոսքով` Զինապարտության մասին օրենքի փոփոխությամբ Հայաստանում կրթության ոլոտում շարունակվում է պաշտպանվել իշխանական նախագիծը:

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը գրավի չափը` 8.5 միլիոն դրամ, համարեց ոչ ողջամիտ` ավելացնելով. «Կարևորը Զինապարտության մասին օրենքի փոփոխության նպատակն է, որը հստակ չէ: Այն մարդիկ, ովքեր մնում են արտերկրում և PhD, Master են անում, հաճախ ավելի են օգնում Հայաստանին, քան նրանք, ովքեր Հայաստան վերադառնալուց հետո որպես մասնագետներ դառնում են ոչ պետքական»:

Մեկնաբանելով կառավարության որոշումը` Տիգրան Սահակյանը նշեց, որ այս օրենքի փոփոխությունից հետո սահմանվելու է բուհերի և մասնագիտությունների հստակ ցանկ, որից հետո էլ տրվելու է տարկետումը. «Մենք պետք է տարանջատենք կրթության իրավունքը և պետության նկատմամբ պատասխանատվությունը: Եթե ընտրում ես պետության կողմից առաջարկող կրթաթոշակային ծրագիր, պարտավոր ես հաշվի նստել պետության կանոնների հետ»:

«Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծն առաջիկայում կքննարկվի Ազգային ժողովում:

Փետրվարի 12-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Զինապարտության մասին օրենքիփոփոխություն. տարկետմա՞ն, թե՞ կրթության իրավունքի սահմանափակում» թեմայով քննարկում:Քննարկման բանախոսներն էին` Տիգրան Սահակյան` ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ, Աշոտ Բլեյան` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ղեկավար, Հովհաննես Հովհաննիսյան՝ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում. չլուծված խնդիրնե՞ ր, թե՞ բարեփոխումներ»
19.01.2018
11:00
Հունվարի 19-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում. չլուծված խնդիրնե՞ ր, թե՞ բարեփոխումներ» թեմայով:
Ընդդեմ թանկացումների. ինչպե՞ս է տեսնում խնդրի հանգուցալուծումը «Ելք» խմբակցությունը
18.01.2018
11:00
Հունվարի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ընդդեմ թանկացումների. ինչպե՞ս է տեսնում խնդրի հանգուցալուծումը «Ելք»խմբակցությունը» թեմայով:
Արդյո՞ք պետությունը հրաժարվում է իր պարտավորություններից. ՊՆ նախարարի դրամահավաքության կոչը զինծառայողների բուժման համար
17.01.2018
12:00
Հունվարի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Արդյո՞ք պետությունը հրաժարվում է իր պարտավորություններից. ՊՆ նախարարի դրամահավաքության կոչը զինծառայողների բուժման համար» թեմայով:
«Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ». հանրային քննարկում
16.01.2018
10:00
Հունվարի 16-ին ԴաբըլԹրի բայ Հիլթոն Երևան հյուրանոցի Միլանո սրահում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունն իր իրավական ծրագրերի շրջանակներում ստեղծված Արդարադատության խմբի հետ համատեղ անցկացրեց «Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ» հանրային քննարկում:
«Հայացք Իրանին․ բողոքի հանրահավաքների պատճառներն ու հետևանքները»
10.01.2018
11:00
Հունվարի 10-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայացք Իրանին․ բողոքի հանրահավաքների պատճառներն ու հետևանքները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ