Ատելության խոսքը հայաստանյան լրատվամիջոցներում 1 տոկոս է
07.02.2014
12:00
«Ատելության խոսքը հայաստանյան լրատվամիջոցներում չնչին թիվ է կազմում` 1%. առցանց լրատվամիջոցները, ցավոք, լիդեր են ատելության խոսքի տարածման հարցում և հիմնականում՝ քաղաքական ատելության դրսևորումներ են»,- ասաց Աշոտ Մելիքյանը՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե ՀԿ-ի նախագահը, այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցած«Ատելության խոսքի (hate speech) դրսևորումները հայաստանյան ԶԼՄ-ներում» թեմայով քննարկմանը:

2013 թ.ապրիլ-դեկտեմբեր ժամանակահատվածում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իրականացրել է հայաստանյան ԶԼՄ-ների մոնիտորինգ` դրանց հրապարակումներում ատելության խոսքի (hate speech) վերհանման նպատակով:  Հետազոտվել է հայաստանյան 9 լրատվամիջոց` 3 հեռուստաընկերություն  («Հ1» հանրային, «Երկիր մեդիա», «Կենտրոն»), 3 տպագիր ԶԼՄ («Ազգ» , «Հայկական ժամանակ», «Հայոց աշխարհ» օրաթերթեր), 3 առցանց ԶԼՄ («1in.am», «7or.am», «Tert.am» լրատվական կայքեր):

Առցանց ԶԼՄ-ներում արձանագրված ատելության խոսքի խոսքի տարածմամբ օնլայն առաջատարը 7or.am կայքն է: Ինչ վերաբերում է հեռուստաընկերություններին, ատելության խոսքն ամենաքիչը դրսևորվել է Հանրային հեռուստաընկերությունում, ամենաշատը` Կենտրոն հեռուստաընկերությամբ: Տպագիր ԶԼՄ-ներն էլ միջին դիրք են զբաղեցնում` առցանց ԶԼՄ-ների եւ հեռուստաընկերությունների համեմատությամբ: Դիտարկված թերթերում  հանդիպել է ատելության 492 արտահայտություն և ամենաշատը գրանցվել է «Հայկական ժամանակ»-ում`247 ատելության արտահայտություն:

««Օլիգարխ» բառը որոշ դեպքերում, ըստ համատեքստի, դիտարկել ենք որպես  քաղաքական ատելության խոսք, որոշ դեպքերում` սոցիալական»,- ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե ՀԿ-ի փորձագետ Աննա Ալոյանը` նշելով, որ ատելության խոսքի արտահայտություններում հատկապես քաղաքական գործիչների մականուններն են տարածված:

Բանախոսները որպես ատելության խոսքի առանձին դրսևորումներ առանձնացրեցին «հանցախումբ», «համասեռամոլ», «աղանդ», «աղանդավոր»  բառերը:  Աշոտ Մելիքյանը նշեց, որ հայաստանյան յուրաքանչյուր լրատվամիջոց սեռական փոքրամասնություններին «երկրորդ դաս» որակելու հատկություն ունի:

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի իրավաբան Լուսինե Մինասյանը հիշեցրեց իրենց կենտրոնի նկատմամբ 2013-ին տարածված ատելության խոսքի, սպառնալիքների դեպքերի մասին` նշելով իրավական գործընթացների և դատական գործընթացների դրական ելքերի մասին:

Աշոտ Մելիքյանը հավելեց, որ ըստ հետազոտության` ինը լրատվամիջոցում արձանագրված ատելության խոսքի ընդհանուր քանակը 1795 է, որի գերակշիռ մասը` 64,2 տոկոսը, ըստ թեմատիկ դասակարգման` քաղաքական ատելության արտահայտություններ  են: Ատելության խոսքի ամենամեծ թվով տարածողները հենց լրագրողներն են (67%), մնացած դեպքում` քաղաքական-հասարակական գործիչները, պետական պաշտոնյաները և այլք:

Փետրվարի 7-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Ատելության խոսքի (hate speech) դրսևորումները հայաստանյան ԶԼՄ-ներում» թեմայով քննարկում: Քննարկման բանախոսներն էին` Աշոտ Մելիքյան` Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե ՀԿ-ի նախագահ, Աննա Ալոյան` փորձագետ, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե ՀԿ, Լուսինե Մինասյան՝ իրավաբան, Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Հայաստան-ԵՄ դեռ տարեսկզբին նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Փաստաթղթի վերջնական ստորագրումը տեղի է ունենալու Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, որը նախատեսված է գալիք նոյեմբերին Բրյուսելում։
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 16-ին Ժնևում մոտ տարի ու կես տևած դադարից հետո տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ