«Հայաստանը և Ադրբեջանն այն երկրները չեն, որոնք կարող են պատերազմի որոշում կայացնել»
30.01.2014
12:00
«Ամեն ինչ կախված է որոշումից: Կախված լինելով արտաքին ուժերից՝ Հայաստանը և Ադրբեջանն այն երկրները չեն, որոնք կարող են պատերազմի որոշում կայացնել»,-կարծում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը: Այսօր Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը նախաձեռնել էր քննարկում՝ «Վերջին միջադեպերը հայ-ադրբեջանական սահմանին. փորձագիտական տեսակետ» թեմայով:

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի խոսքով` հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպերը ռազմական գործողությունները լրջացնելու և դրանց կարևորություն տալու նպատակ ունեին:

Մանվել Սարգսյանի հավաստմամբ`այն փիլիսոփայությունը, որ բանակցությունները պետք է վարել լարվածության մեջ և ոչ թե խաղաղ պայմաններում, հենց վերջերս արտահայտվում է հայ-ադրբեջանական սահմանին:

«Հայ-ադրբեջանական սահմանին կոնֆլիկտ միշտ կա, ես հիմա ոչ մի արտասովոր բան չեմ տեսնում, կա ինֆորմացիոն թյուրընկալում և չափազանցում մեդիայի կողմից»,- թեմայի շուրջ իր կարծիքը հայտնեց քննարկմանը տեսազանգով միացած, «Բաքու փոստ» (Bakupost.az) թերթի խմբագիր Քենան Գուլուզադեն` նշելով, որ ինքը վերջին դեպքերը չի կապում Ադրբեջանի Պաշտպանության նախարարի փոփոխության հետ, չնայած որ նոր նախարարն իր հետ բերում է նոր քաղաքականություն:

Հումանիտար հետազոտությունների ադրբեջանական կենտրոնի ղեկավար, Գերիների ազատագրման միջազգային աշխատանքային խմբի անդամ Ավազ Հասանովն իր հերթին հավելեց, որ վերջին տաս տարիների ընթացքում իշխանությունները հասկացել են, որ այսօր խաղաղասիրական լոզունգներով հասարակության վրա չես ներազդի: 

«Մեր նախորդ նախարարը բավական իներտ էր, և նոր նախարարի համար կարևոր էր ցույց տալ, որ այս գործողություններով նա ազատվում է հասարակության մեջ առկա իներտության իմիջից,-կարծում է Քենան Գուլուզադեն,-եթե հասարակությունը ներազդի այս պրոցեսների վրա, ապա նա տրամադրված չէ խաղաղասիրական: Ադրբեջանում ընդհանուր առմամբ պատրաստ են պատերազմի»:

Հունվարի30-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Վերջին միջադեպերը հայ-ադրբեջանական սահմանին. փորձագիտական տեսակետ» թեմայով քննարկում: Քննարկման բանախոսներն էին` Մանվել Սարգսյան`քաղաքագետ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, Սերգեյ Մինասյան` քաղաքաագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, Քենան Գուլուզադե` «Բաքուփոստ» (Bakupost.az) թերթի խմբագիր, Ավազ Հասանովը` Հումանիտար հետազոտությունների ադրբեջանական կենտրոնի ղեկավար, Գերիների ազատագրման միջազգային աշխատանքային խմբի անդամ: 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
25.05.2018
17:00
Մայիսի 25-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում թավշյա հեղափոխության ակտիվ դերակատար, «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ:
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
25.05.2018
12:00
Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ իրենց աջակցությունն էին հայտնել նոր ձևավորված կառավարությանը. «Մենք պատրաստակամ ենք աջակցելու նոր ձևավորված կառավարությանը՝ հաղթահարելու առկա խնդիրները, միաժամանակ հավատարիմ ենք մնալու մեր գործունեության հիմնական սկզբունքներին և օրակարգին»։
«Վարորդներին որոշ խախտումների դեպքում չտուգանելու և տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները»
24.05.2018
11:00
ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ:
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ