«Իրադրությունն Ուկրաինայի մայրաքաղաքում շարունակվում է լարված մնալ»
21.01.2014
15:00
Իրադրությունն Ուկրաինայի մայրաքաղաքում շարունակվում է լարված մնալ, թեև լրատվական տեսանյութերով գուցե ավելի ահավոր է թվում, քան կա իրականում: Մարդիկ Մայդանում պայքարում են եվրոպական հեռանկարի համար, որից զրկվեցին վիլնյուսյան գագաթաժողովից հետո. նշեց «Վերածնունդ» միջազգային ֆոնդի եվրոպական ծրագրերի ղեկավար Դմիտրի Շուլգան՝ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ընթացքում:

«Ուկրաինայի ընդդիմությունը հակասահմանադրական է համարում հունվարի 16-ին ընդունված օրենքների փաթեթի ոչ միայն բովանդակությունը, այլ նաև ընդունման ընթացակարգը,-ասաց Դմիտրի Շուլգան,-քաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ երկխոսություն սկսելու կոչերն ու հայտարարություններն առայժմ հաջողություն չունեն: Իրական բանակցություններ իշխանության և ընդդիմության միջև չեն ընթանում»:

«Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանի կարծիքով՝ իշխանությունները բացարձակապես ցանկություն չունեն գնալու երկխոսության, իսկ նրանց կողմից հակաճգնաժամային հանձնաժողովի ստեղծումն անլուրջ է։ «Նման կառույցն անարդյունավետ է, և իշխանությունների կողմից ստեղծվել է նրա համար, որպեսզի ընդդիմության հետ չգնան իրական երկխոսության»,- նշեց Դավիթ Շահնազարյանը։

Ըստ Դավիթ Շահնազարյանի` ռազմավարական տեսանկյունից Ուկրաինային հնարավոր չէ շեղել եվրոպական ուղուց, սակայն տակտիկական առումով դեռևս անորոշություն է: «Եթե այսպես շարունակվի, ապա Ուկրաինայի հաջորդ ընտրությունները կլինեն այնպիսին, ինչպիսին Հայաստանում` ամբողջովին կկեղծվեն: Եվ այս ամենն ընդդիմությանը մղում է ադեկվատ քայլերի»,- հավելեց Դ. Շահնազարյանը:  Նրա դիտարկմամբ՝ մարտավարական հարցերում Ուկրաինայի ընդդիմությունը անորոշություն է դրսևորում, չնայած հեռանկարում պայքարում է եվրաինտեգրման համար:

«Ամենակարևոր հարցը, որ կա Ուկրաինայում այսօր, հետևյալն է՝ կլինի արդյոք իշխանական էլիտայի ներսում պառակտում, թե՝ չէ»,-նշեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ Կովկասի ինստիտուտի փոխտնօրենը: Նրա կարծիքով՝ Արևմուտքի արձագանքը համարժեք չէ Կիևում ստեղծված  իրավիճակին: Չնայած որոշ կոշտ երանգների՝ դրանք շատ բանով չեն տարբերվում նախորդներից և դժվար թե էական ազդեցություն ունենան իշխանությունների վարքագծի վրա:

«Մենք հիմա գործ ունենք երկու Յանուկովիչի հետ՝ մինչվիլնյուսյան, ում հետ կարելի էր խոսել և ինչ-որ բաների հասնել, և հետվիլնյուսյան, ով արդեն իսկ Ռուսաստանի նախագահի հետ պայմանագրեր է ստորագրել, ինչը նրան հնարավորություն է տալիս իրականացնել քայլեր, որոնց մասին միայն նա գիտի»,-ասաց Ալեքսանդր Բոժկոն՝ Հայաստանում Ուկրաինայի առաջին դեսպանը: Այդուհանդերձ, նրա դիտարկմամբ՝ խաղաղ հանգուցալուծման հնարավորությունները սպառված չեն, իսկ իրավիճակի ելքը կախված է իշխանության քայլերից: 

Հունվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Իրադրությունը Ուկրաինայում» թեմայով քննարկում: Բանախոսներն էին «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Ուկրաինայից տեսազանգով միացել էին քննարկմանը  «Վերածնունդ»  ("Відродження") միջազգային ֆոնդի եվրոպական ծրագրերի ղեկավար Դմիտրի Շուլգան և  Հայաստանում Ուկրաինայի առաջին դեսպան Ալեքսանդր Բոժկոն:  

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Խորհրդային անցյալի գնահատման տարբերությունները ներկա ու նախկին վերնախավերի մոտ
18.07.2018
11:00
Քաղաքագետ Էդգար Վարդանյանը «Սպիտակեցումից դեպի դատապարտում. մինչհեղափոխական և հետհեղափոխական իշխող քաղաքական վերնախավի մոտեցումները Հայաստանի սովետական անցյալի նկատմամբ» թեմայով հետազոտության արդյունքում հանգել է այն եզրակացությանը, որ խորհրդային ավտորիտար կառավարման վերաբերյալ ներկա ու նախկին իշխանական վերնախավերը բոլորովին տարբեր վերաբերմունք ունեն։
«Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի»
17.07.2018
17:00
Հուլիսի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի» թեմայով։

«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ». ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկի
16.07.2018
11:00
«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ և գաղափարներ, ԵՄ-ն Հայաստանում կառուցողական է տրամադրված». այս մասին հուլիսի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նոր «Ընտրական օրենսգիրքը» և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները
13.07.2018
12:30
Հուլիսի 13-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ընտրական նոր օրենսգիրքը և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները» թեմայով:
«Հայաստանյան թավշյա հեղափոխությունը Ֆրանսիայում չափազանց դրական է ընկալվել»․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտ
12.07.2018
10:30
Հայաստանում գարնանը տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանը ֆրանսիայում չափազանց դրական է ընկալվել ու ընդունվել, հատկապես ոգևորիչ էր այն, որ այդ ամենը խաղաղ ու օրինական բնույթ էր կրում․այս մասին հուլիսի 12-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ