Գազի սակագնի թանկացման հետեւանքները մանր եւ միջին բիզնեսի վրա
21.01.2014
12:00
Գազի վարձավճարների բարձրացման հետևանքով Հայաստանում ջերմոցային տնտեսությունները կրճատվում են. փաստեց Պողոս Գևորգյանը՝ Ջերմատնային ասոցիացիա ԳՀԿ տնօրենն այսօր Մեդիա կենտրոնում անցկացված քննարկման ժամանակ:

«Օրինակ՝ դեկտեմբեր ամսին ցանք է կատարվում, որ գարնանը վաճառեն։ Սերմերի վաճառքով հետաքրքրվեցի և տեղեկացա, որ 300 հազար հատ սերմ այս ցանքին պակաս է վաճառվել, իսկ դա նշանակում է, որ 12 հա ջերմատուն չի մշակվել»,- ասաց նա։

Ջերմոցային տնտեսությունները Հայաստանում ոչնչացման եզրին են: Գազի սակագնի բարձրացման հետևանքով անհնար է դարձել դրանց շահագործումը:

«Եղել են, որ հրաժարվել են, օրինակ՝ Սևանի ջերմատունը, էջմիածնում Աղավնատուն ջերմատունը, մի ձեռներեց խոշոր ծաղկի ջերմատուն ուներ Մասիսում, ամռանը մի հեկտարը քանդեց, մյուսը կտրտեց վաճառեց։ Ինձ ասաց՝ ավելի լավ է 100 դրամ ամռանն աշխատեմ` ես ունենամ, քան հազարներ աշխատեմ, տամ «Հայռուսագազարդին»։ Կան, որ փակվեցին, տոմսի փողն առան ու ընտանիքով գնացին»,– նշեց նա։

Կառավարությունը մի ձեռքով հավանություն է տալիս «ՀՀ գյուղացիական տնտեսություններում» ջերմոցային տնտեսության խթանման հայեցակարգին, մյուս կողմից՝ մերժում ոլորտի կայացման պատասխանատուների՝ շահառուների առաջարկները: Պողոս Գևորգյանը Գյուղնախարարության միջոցով բազմաթիվ առաջարկներ է ներկայացրել Կառավարությանը՝ ոլորտի զարգացմանն ուղղված, սակայն «հօգուտ ջերմատների զարգացման» առաջարկները համատարած մերժվել են: Առաջարկներից մեկն այն է եղել, որ իջեցվի գազի ավելի էժան սակագնի շեմը միջին ու փոքր ջերմատների համար մինչև 5.000 խ/մ. այն մերժվել է:  

«Մենք հիմա ալտերնատիվ միջոցներ ենք մտածում ջերմատները պահելու համար, ալտերնատիվ վառելիք. գիտնականներն աշխատում են այս ուղղությամբ »,– հավելեց Գ.Պողոսյանը։

Հունվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Գազի սակագնի թանկացման հետեւանքները մանր եւ միջին բիզնեսի վրա» թեմայով քննարկում: Բանախոսն էր՝ Պողոս Գևորգյանը՝ Ջերմատնային ասոցիացիա ԳՀԿ տնօրենը:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Հայաստան-ԵՄ դեռ տարեսկզբին նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Փաստաթղթի վերջնական ստորագրումը տեղի է ունենալու Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, որը նախատեսված է գալիք նոյեմբերին Բրյուսելում։
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Սարգսյան Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ» թեմայով:
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ