Հավաք-երթ ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի
18.01.2014
13:00
«Կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին, ովքեր անտարբեր չեն, միանալ մեզ ընդդեմ հակասահմանադրական օրենքի և հանուն Հայաստանի Հանրապետության: Մի վախեցեք դուրս գալ փողոց, մի վախեցեք պաշտպանել ձեր իրավունքները»,- ասաց «Դեմ! եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանն այսօր՝ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսին:

«Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնությունն Ազատության Հրապարակում հավաք-երթ է անցկացնելու այսօր՝ 14:00:

Նախաձեռնության հավաքին են միացել նաև քաղաքական ոչ իշխանական չորս ուժեր՝ Հայ հեղափոխական դաշնակցություն, «Ժառանգություն», Բարգավաճ Հայաստան կուսակցություններն ու Հայ ազգային կոնգրեսը:

«Դեմ! եմ»-ի անդամները խիստ կարևորում են հատկապես հարթակից ներքև գտնվող քաղաքացու մասնակցությունն այն պայքարին, որն առնչվում է յուրաքանչյուրին և մտնում յուրաքանչյուրի ընտանիք:

Սահմանադրական դատարանը մինչև հունվարի 25-ը պետք է որոշում կայացնի օրենքի կիրառության մասին. հնարավոր է լինի կասեցման որոշում մինչև մարտի 28-ին ՍԴ վարույթում օրենքի սահմանադրականության քննարկումը: 

Օրեր առաջ բողոքի հերթական ակցիայի՝ ավտոերթի մասնակիցներից շատերը հեռախոսազանգով հրավիրվում են ոստիկանություն. նախաձեռնության անդամները խնդրում են քաղաքացիներին զգոն լինել, գրանցել հեռախոսահամարը, ձայնագրել հեռախոսազրույցը, քանի որ ոստիկանությունը հերքում էայս իրողությունը:

«Կոչ եմ անում ոստիկանությանը շարժման մեջ չփնտրել հանցագործների. նախաձեռնությունը զուտ սոցիալական բնույթ է կրում: Ավտոերթի մանսակիցներին խնդրում ենք առանց ծանուցման չգնալ ոստիկանություն.զանգով ոստիկանություն չեն հրավիրում»,-ասաց Արսեն Մանուկյանը:

«Խնդրում ենք զանգեր ստացողներին բարձրաձայնել, մեր ֆեյսբուքյան էջում տրված է իրավաբանի տվյալներ՝ դիմել աջակցության: Արդեն հավաքագրվում ենք հեռախոսահամարները, կան նաև ձայնագրություններ»,-հավելեց Գևորգ Գորգիսյանը: 

Նախաձեռնության անդամները վստահեցնում են, որ ակցիաները չեն դադարելու. եթե Սահմանադրական դատարանը չարդարացրեց սպասելիքները, քաղաքացիական անհնազանդության ակցիաներն ավելի բուռն են լինելու և շարունակական:

«Դեմ! եմ» նախաձեռնությունը հորդորում է այսօրվա հավաքին լինել աչալուրջ և չտրվել սադրանքների: Հավաքի ավարտից հետո կմեկնարկի երթը՝ Ազատության Հրապարակ – Մաշտոցի պողոտա - Սայաթ-Նովա պողոտա- Աբովյան փողոց -Հանրապետության Հրապարակ –Ամիրյան փողոց – Մաշտոցի պողոտա -Ազատության հրապարակ:

Հունվարի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դեմ! եմ» նախաձեռնության մամուլի ասուլիսը: Բանախոսներն էին նախաձեռնության անդամներ քաղաքագետ Դավիթ Մանուկյանը, ծրագրավորող Գևորգ Գորգիսյանը և  ինժեներ Արսեն Մանուկյանը:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում»
13.12.2017
13:00
Դեկտեմբերի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով:
Պատգամավորների վարքն ու խոսքը. էթիկական նորմեր և հանրային ընկալումներ
12.12.2017
12:00
Անցած շաբաթ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր․ «Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից:
«Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ»
12.12.2017
11:00
Հայաստանում առողջապահության համընդհանուր հասանելիության համար խոչընդոտները առաջին հերթին ֆինանսական են:
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
11.12.2017
12:30
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիս, որի շրջանակում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ներկայացրեց 2017թ. մարդու իրավունքների խախտումները Հայաստանում:
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
11.12.2017
11:00
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչին դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում շնորհավորեց Հայաստանի Հանրապետությանը Եվրամիության հետ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրած Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի համար: