Քննարկում. կենսաթոշակային բարեփոխումներ. ապահով, թե վտանգված ծերություն
Հունվարի 16, 17:00

«Ժողովու´րդ, դուրս եկեք փողոց: Իրար հետ պայքարելու ենք և իրար հետ հաջողության ենք հասնելու», - հունվարի 18 –ին կայանալիք հանրահավաքին ընդառաջ «Կենսաթոշակային բարեփոխումներ. ապահով, թե վտանգված ծերություն» թեմայով հեռուստատեսային  քննարկման ընթացքում կոչ արեց  ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` ընդգծելով. «Ակնհայտ է, որ սա չարիք է ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդների համար: Այս բարեփոխումները չեն կարող առաջիկա տասնամյակներում գործադրվել ՀՀ-ում այն ձևով, որ հիմա ներկայացվում են»:

Հունվարի 16-ին` ժամը 17:00-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+» հեռուստաընկերության առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց քննարկում` «Կենսաթոշակային բարեփոխումներ. ապահով, թե վտանգված ծերություն» թեմայով: Քննարկման բանախոսներն էին.Արծվիկ Մինասյանը` ՀՅԴ խմբակցության պատգամավոր,Արմեն Մարտիրոսյանը՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ,Վահագն Խաչատրյանը՝ ՀԱԿ ներկայացուցիչ, Մերի Խաչատրյանը՝ փաստաբան, Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն, եւ Մանե Թանդիլյանը՝ «Դեմ եմ» նախաձեռնության անդամ:

Կարդալ ավելին:

Այլ ալբոմներ
«Կին» 14-րդ միջազգային կինոփառատոն. մամլո ասուլիս
«Ուսանողներն` ընդդեմ տարկետման վերացման. պահանջներ և առաջարկներ»
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ