Կենսաթոշակային բարեփոխումներ. ապահով, թե վտանգված ծերություն
16.01.2014
17:00
«Ժողովու´րդ, դուրս եկեք փողոց: Իրար հետ պայքարելու ենք և իրար հետ հաջողության ենք հասնելու», - հունվարի 18 –ին կայանալիք հանրահավաքին ընդառաջ «Կենսաթոշակային բարեփոխումներ. ապահով, թե վտանգված ծերություն» թեմայով հեռուստատեսային քննարկման ընթացքում կոչ արեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` ընդգծելով. «Ակնհայտ է, որ սա չարիք է ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդների համար: Այս բարեփոխումները չեն կարող առաջիկա տասնամյակներում գործադրվել ՀՀ-ում այն ձևով, որ հիմա ներկայացվում են»:

Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրման դեմ պայքարին միացած ԱԺ ոչ իշխանական 4 ուժերից «Ժառանգություն»  կուսակցության փոխնախագահ  Արմեն Մարտիրոսյանը եւս կարեւորեց քաղաքացիների ակտիվությունը. «Եթե մեր քաղաքացիները շատ ակտիվ մասնակցեն այդ պայքարին մինչև հունվարի 25-ը, ապա կարծում եմ, որ Սահմանադրական դատարանը կարող է որոշում ընդունել ի շահ քաղաքացիների»:

Բանախոսներից «Դեմ եմ» նախաձեռնություն անդամ Մանե Թանդիլյանն էլ նկատեց. «Եթե հասարակության բոլոր տարրերը դժգոհ են, ուրեմն իշխանությունն իրոք մի բան էն չի անում: Մի բան ակնհայտ է` այդ օրենքն ա´յս տեսքով ա´յս ժամանակ` իշխանության հանդեպ անվստահության բարձր մթնոլորտում, ընդունվել չի կարող»:

Իսկ ՀԱԿ անդամ  Վահագն Խաչատրյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ  համակարգի մշակման գործընթացի համար 2011-ից մինչև հիմա տարեկան 300-500 հազար դոլար բյուջե է նախատեսված եղել, սակայն ոչ միայն բավարար չափով տեղեկատվություն չի ներկայացվել, այլեւ  համակարգի ներդրման  վտանգները լիարժեք չեն  հաշվարկվել: «Որևէ տնտեսական կամ քաղաքական խնդիր կենսաթոշակային բարեփոխումներով չեն լուծում. կամիկաձեի կեցվածք են ընդունել ու ասում են` մեր որոշումն է, մենք գնում ենք մինչև վերջ»:

Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի ներկայացուցիչ Մերի Խաչատրյանը եւս ընդգծեց, որ մինչ օրս անգամ համապատասխան  փոփոխություններ արված չեն  Աշխատանքային օրենսգրքում` սահմանելու համար այնպիսի հասկացություններ, ինչպես օրինակ «ինքնազբաղն» է:  «Մինչդեռ գործադիր և օրենսդիր մարմինները պարտավոր էին նախագծի իրականացման մասին հասարակությանն իրազեկել ամենավաղ փուլում»:

Ներկայացնելով կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի  թերությունները`  Վահագն Խաչատրյանը նշեց, որ այս համակարգը հանգեցնելու է ստվերային տնտեսության  աճի, իսկ  Մանե Թանդիլյանն էլ  հարցադրում արեց. «Ես`1974-ից հետո ծնվածս, կարո՞ղ եմ իմ ստացած աշխատավարձով ապահովել ինձ, ծնողներիս և արտագաղթած ընկերներիս ծնողներին, ում համար մենք հարկ ենք վճարում: Իրատեսակա՞ն է այսօր այսպիսի բեռ դնել թափանցիկ և օրինական աշխատող հարկատուների վրա»: 

Արծվիկ Մինասյանն էլ հավելեց. «Արհեստականորեն բարձրացվել է  շեմը. եթե հինգ տոկոսը հարկումից հետո տարվեր, գումարն էականորեն ավելի ցածր կլիներ, իսկ հիմա դա 5% չէ, այլ 6.61 և ավելի»:

Ամփոփելով իրենց մտահոգությունները` քննարկման բանախոսները   հավաստեցին համակարգի  ներդրման դեմ պայքարելու իրենց վճռականությունը.«Մենք հաստատակամ ենք այն առումով, որ պայքարի էս ձևը ճիշտ է, ուրիշ ձև չկա: Պետք է համակարգային փոփոխություն, և սա կլինի սկիզբը: Գործող իշխանությունը սպառել է իրեն ամեն տեղ, ամեն ինչում»,- նշեց Վահագն Խաչատրյանը: 

Հունվարի 16-ին` ժամը 17:00-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+» հեռուստաընկերության առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց քննարկում` «Կենսաթոշակային բարեփոխումներ. ապահով, թե վտանգված ծերություն» թեմայով: Քննարկման բանախոսներն էին.Արծվիկ Մինասյանը` ՀՅԴ խմբակցության պատգամավոր,Արմեն Մարտիրոսյանը՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ,Վահագն Խաչատրյանը՝ ՀԱԿ ներկայացուցիչ, Մերի Խաչատրյանը՝ փաստաբան, Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն, եւ Մանե Թանդիլյանը՝ «Դեմ եմ» նախաձեռնության անդամ:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ԶԼՄ-ների գործունեություն առանձնահատկությունները Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում»
20.09.2018
13:30
Սեպտեմբերի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԶԼՄ-ների գործունեություն առանձնահատկությունները Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում» թեմայով։
Երևանի ավագանու ընտրություններ- 2018 «Երևանը՝ երեխաների համար»
20.09.2018
12:30
Սեպտեմբերի 20-ին Մեդիա կենտրոնում Երևանի ավագանու թեկնածուները ներկայացրեցին իրենց ծրագրերը՝ «Երևանը՝ երեխաների համար» թեմայով:
Երևանի ավագանու ընտրություններ 2018. «Որքանո՞վ է Երևանը հարմար հաշմանդամություն ունեցող անձանց համար» . ավագանու թեկնածուների ծրագրերը
19.09.2018
12:30
Սեպտեմբերի 19-ին Մեդիա կենտրոնում քննարկեցինք «Որքանո՞վ է Երևանը հարմար հաշմանդամություն ունեցող անձանց համար» թեման. ավագանու թեկնածուները կներկայացնեն իրենց կուսակցության կամ դաշինքի ծրագիրը:
«ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման հետևանքները. սպառնալիք ազգային անվտանգությանը»
17.09.2018
12:00
Սեպտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման հետևանքները. սպառնալիք ազգային անվտանգությանը» թեմայով։
Հրավեր Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքապետի բոլոր թեկնածուներին
14.09.2018
16:49
«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի «Մեդիա կենտրոն» նախագծի շրջանակում մենք հրավիրում ենք Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքապետի բոլոր թեկնածուներին ուղիղ եթերում մասնակցել բանավեճի։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ