«Դեպտեմբերի 23-ի քվեարկությունը բացարձակ ապօրինի էր»
26.12.2013
12:00
Այսօր՝ ժամը 15:00-ին, Ազգային ժողովում հրավիրվել է Հաշվիչ հանձնաժողովի արտահերթ բաց նիստ: Օրակարգի առաջին հարցն է դեկտեմբերի 23-ին ԱԺ-ում անցկացված Հայաստանի և Ռուսաստանի միջև « «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի քվեարկության օրինականությանը: Նիստի ծանուցումն ուղարկվել է իշխանական ուժերի ներկայացուցիչներին:

Դեպտեմբերի 23-ի քվեարկությունը բացարձակ ապօրինի էր. այսօր՝ «Մեդիա կենտրոնում» անցկացված քննարկման ժամանակ, փաստեցին ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը և ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը:

«Իշխանությունը այլևս ոչ մի բանի առջև չի կանգնում և նոր անօրինականություններ է անում: 1990-ականներին Գերագույն խորհուրդը միշտ ձեռքով էր քվեարկում: Հաշվիչ հանձնաժողովի անդամները հաշվում էին, հայտարարում, ներկայացնում նիստը վարողին: Իսկ այս դեպքում դա տեղի չի ունեցել»,- ասաց Վահագն Խաչատրյանը:

Արծվիկ Մինասյանի դիտարկմամբ՝ թեև համաձայնագիրը ներկայացվեց Հայաստանի պարտքի համատեքստում, սակայն իրականում 300 մլն դոլարի պարտք չի եղել: Նրա կարծիքով՝ համաձայնագիրն անտեսում է ՀՀ բոլոր օրենքները, այդ թվում մասնավորեցման: Պայմանագրով «Գազպրոմին» են հանձնվում համայնքների սեփականությունը հանդիսացող բազմաթիվ հողատարածքներ, խողովակաշարեր, որոնց արժեքը մինչ այս գնահատված չէ:

«Ես չեմ տեսել Հայաստանի կնքած որևէ համաձայնագիր, որով Հայաստանը հրաժարվի միջազգային իրավունքով տրվող բոլոր անձեռնմխելիություններից: Այս պայմանագրով Հայաստանը հրաժարվում է: Շատ ավելի արժանապատիվ կլիներ 20 տոկոսը նվիրել Ռուսաստանին, քան թե ունենալ նման պայմանագիր ձեռքներիս տակ»,- ասում է Մինասյանը: 

«Կառավարության տեսակետից սա փայլուն պայմանագիր է, որը կնքվել է և իրենց կարծիքով վավերացվել է»,- արձագանքում է Ստեփան Մարգարյանը և տեղեկացնում՝ ըստ պայմանագրի՝ նույնիսկ եթե «Գազպրոմի» դեմ դատական գործ լինի, դատավարության լեզուն պետք է ռուսերենը լինի: Մարգարյանը հեգնում է՝ մի՞թե «Գազպրոմը» չի կարող վճարել թարգմանչին, եթե դատավարությունը լինի հայերենով: 

Վահագն Խաչատրյանը համոզված է, որ պայմանագրով «Գազպրոմը» լուծում է Հայաստանի ոչ միայն գազի, այլև ընդհանրապես էներգետիկայի համակարգի հարցերը: Գազի բարձրացման պարագայում էլ.էներգիայի սակագինը 30 տոկոսով բարձրացել է: Խաչատրյանը կանխատեսում է էլ.էներգիայի սակագների հերթական թանկացում:

ԱԺ հաշվիչ հանձնաժողովն այսօր կքննարկի դեկտեմբերի 23-ի բաց քվերակության օրինականությունն ու համապատասխան որոշում կներկայացնի: 

Դեկտեմբերի 26-ին «Մեդիա կենտրոնում» անցկացվեց քննարկում՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև ««ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի վերաբերյալ: Քննարկման բանախոսներն էին Արծվիկ Մինասյանը՝ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության պատգամավոր, Ստեփան Մարգարյանը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Վահագն Խաչատրյանը՝ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ: 

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
ԱԺ ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման հերթական փուլի արդյունքները
04.12.2018
13:00
Դեկտեմբերի 4-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց «ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման հերթական փուլի արդյունքները»։
«Հանրակրթություն. ինչու՞ են հապաղում համակարգային լուծումները և ի՞նչ են առաջարկում կուսակցությունները»
04.12.2018
11:00
Դեկտեմբերի 4-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Հանրակրթություն. ինչու՞ են հապաղում համակարգային լուծումները և ի՞նչ են առաջարկում կուսակցությունները» թեմայով:
Ընտրապայքար.արտաքին քաղաքականություն, անվտանգություն եւ Արցախի հիմնախնդիր
03.12.2018
11:00
Դեկտեմբերի 3-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Արտաքին քաղաքականություն, անվտանգություն, Արցախ» թեմայով։
Ընտրապայքար. արտաքին քաղաքականության և ԼՂ հարցի կարգավորման հիմնախնդիրները կուսակցությունների օրակարգում
30.11.2018
17:30
Նոյեմբերի 30-ին Ա1 պլյուսի տաղավարում Մեդիա կենտրոնը անցկացրեց բանավեճ «Ընտրապայքար. արտաքին քաղաքականության և ԼՂ հարցի կարգավորման հիմնախնդիրները կուսակցությունների օրակարգում» թեմայով:
Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն. քաղացիական հասարակության դիրքորոշումը
29.11.2018
13:00
Նոյեմբերի 29-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն․քաղհասարակության դիրքորոշումը» թեմայով։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ