Կապե՛ք ամրագոտիները, մեկնարկում է Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013-ը
17.12.2013
12:00
Լցրեք ձեր ճամպրուկները գաղափարներով և եկեք «Զվարթնոց» օդանավակայան՝ ոչ թե մեկնելու, այլ այդ գաղափարներն աշխարհին ներկայացնելու: Այս կոչը «Հանրային լրագրության ակումբի» և «Հեքըթոն[ՅԱՆ]» նախագծի համակազմակերպիչ Սեդա Մուրադյանինն է՝ ուղղված «Հեքըթոն[ՅԱՆ] 2013» մրցույթի մասնակիցներին:

Հեքըթոն[ՅԱՆ] 2013 մրցույթը, որ երրորդ անգամ է անցկացվում, տեղի կունենա դեկտեմբերի 21-22-ը «Զվարթնոց» օդանավակայանում: Նորարարության և ծրագրավորման այս յուրատեսակ փառատոնի ընթացքում թիմերը` կազմված ծրագրավորողներից և ոչ միայն, 24 ժամում կմշակեն և ժյուրիին կներկայացնեն իրենց գաղափարները` տարբեր ոլորտներում խնդիրների լուծման  նորարար նախատիպերը: Թեմատիկ որևէ սահմանափակում չկա:

«Նորարար մտածողության մեջ թռիչքի վերջնակետը կարող է լինել ամբողջ աշխարհը: Տեխնոլոգիաները, որոնցով առաջնորդվում է «Հեքըթոնը», սահմաններ չունեն: Լավ թիմը կարող է այդ թռիչքը իրականացնել աշխարհի շուրջ»,- ասաց Սեդա Մուրադյանն այսօր «Մեդիա կենտրոնում» անցկացված, մրցույթին նվիրված ասուլիսում:

Եվա Հյուսյանը՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի տնօրենը, նշեց, որ եթե նախորդ 2 տարիներին մրցույթին ներկայացվում էր 30-35-ական հայտ, ապա այս տարի ակնկալվում է 45-50 թիմի մասնակցություն:

«Մրցույթի նկատմամբ հետաքրքրությունն աճում է,- ասաց Հյուսյանը և հավելեց:- Շատ հաճախ ունեցել ենք դեպքեր, երբ երիտասարդները, «Հեքըթոնից» ոգեշնչված, իրենց ընկերությունն են ստեղծել: Արդեն ունենք մի քանի դեպք, երբ ինչ-որ մոբայլ հավելված, որը ստեղծվել է Հայաստանում, 80 մլն-ից ավելի ներբեռնում ունի ամբողջ աշխարհում»:

«Հեքըթոնն» ունենալու է մեկ հաղթող, որը կարժանանա 1 մլն դրամ մրցանակի: 2-րդ, 3-րդ և 4-րդ տեղերը զբաղեցնողների համար նախատեսված են խրախուսական մրցանակներ:

«Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանի խոսքով՝ ժյուրին առաջնորդվելու է 3 սկզբունքով՝ գաղափարի օրիգինալությունն ու թարմությունը, դրա տեխնիկական իրականացումը և բիզնես մոդելը, այսինքն՝ այն, թե թիմերը ինչպես են նախատեսում իրենց արտադրանքն առաջարկել շուկայում:

Այնուամենայնիվ, Գրիգոր Բարսեղյանը մասնակիցների համար ամենամեծ մրցանակը համարում է տեսանելի լինելու հնարավորությունը: «Հեքըթոն» մրցույթների ամենատաղանդավոր մասնակիցները, որպես կանոն, անմիջապես աշխատանքի առաջարկներ են ստանում:

«Հայաստանյան IT-ն տարածաշրջանում առաջատար է, բայց խնդիրներ կան ոլորտում՝ կադրային, սեփական պրոդուկտները, ծառայությունները ստեղծելու և մատուցելու, քանի որ առկա համակարգն ավելի շատ ուղղված է արտասահմանյան երկրների պատվերնեը կատարելուն: Այս միջոցառումով մենք խթանում ենք մեր երիտասարդներին ստեղծել իրենց պրոդուկտները, որոնք հետո կարող են ներկայացնել ամբողջ աշխարհին»,- կարծում է Գրիգոր Բարսեղյանը:

Սեդա Մուրադյանը հավելեց, որ նախորդ տարիների մի շարք գաղափարներ, որոնք չհաղթեցին «Հեքըթոն[ՅԱՆ]»-ում, միևնույն է՝ արժանացան միջազգային կազմակեպությունների ուշադրությանը: Այդ գաղափարների հեղինակները դրամաշնորհներ ստացան:

«Զվարթնոցը» միշտ բաց է նման միջոցառումների համար. նշեց Գայանե Ստեփանյանը, ով օդանավակայանի ադմինիստրատոր է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ում: Նրա խոսքով՝ «Զվարթնոցում» ստեղծվելու են բոլոր պայմանները, որ մրցույթի մասնակիցները լավագույնս ներկայացնեն իրենց գաղափարները:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը հավելեց, որ «Զվարթնոցը» իր չափանիշերով և բոլոր հանգույցներով պատրաստ է հյուրընկալել «Հեքըթոնը» և հետագայում նմանատիպ միջոցառումները:

Դեկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» անցկացվեց մամուլի ասուլիս՝ «Հեքըթոն[ՅԱՆ] 2013 մրցույթը» թեմայով: Ասուլիսի բանախոսներն էին Սեդա Մուրադյանը՝ «Հանրային լրագրության ակումբի» և «Հեքըթոն[ՅԱՆ]» նախագծի ղեկավար, Եվա Հյուսյանը՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի տնօրեն, Գրիգոր Բարսեղյանը` «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն, Անդրանիկ Շխյանը՝ գլխավոր մենեջերի տեղակալ, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ, և Գայանե Ստեփանյանը՝ օդանավակայանի ադմինիստրատոր, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում. չլուծված խնդիրնե՞ ր, թե՞ բարեփոխումներ»
19.01.2018
11:00
Հունվարի 19-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում. չլուծված խնդիրնե՞ ր, թե՞ բարեփոխումներ» թեմայով:
Ընդդեմ թանկացումների. ինչպե՞ս է տեսնում խնդրի հանգուցալուծումը «Ելք» խմբակցությունը
18.01.2018
11:00
Հունվարի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ընդդեմ թանկացումների. ինչպե՞ս է տեսնում խնդրի հանգուցալուծումը «Ելք»խմբակցությունը» թեմայով:
Արդյո՞ք պետությունը հրաժարվում է իր պարտավորություններից. ՊՆ նախարարի դրամահավաքության կոչը զինծառայողների բուժման համար
17.01.2018
12:00
Հունվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանի բուժման ծախսերի վերաբերյալ:
«Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ». հանրային քննարկում
16.01.2018
10:00
Հունվարի 16-ին ԴաբըլԹրի բայ Հիլթոն Երևան հյուրանոցի Միլանո սրահում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունն իր իրավական ծրագրերի շրջանակներում ստեղծված Արդարադատության խմբի հետ համատեղ անցկացրեց «Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ» հանրային քննարկում:
«Հայացք Իրանին․ բողոքի հանրահավաքների պատճառներն ու հետևանքները»
10.01.2018
11:00
Հունվարի 10-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայացք Իրանին․ բողոքի հանրահավաքների պատճառներն ու հետևանքները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ