Վանաձորում ցուցադրվեց «Սպասում» ֆիլմը
06.12.2013
16:00
«Եհովայի վկա» կրոնական կազմակերպություն մոտ 50 հետևորդ դիմում է ներկայացրել՝ քաղաքացիական հիմնարկներում այլընտրանքային զինծառայություն անցնելու համար: Նրանց այս հնարավորությունն ընձեռում են «Այլընտրանքային զինծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնք ուժի մեջ մտան այս տարի:

Օրենսդրական փոփոխությունների արդյունքում այլընտրանքային զինծառայությունն արդեն Պաշտպանության նախարարության ենթակայության տակ չէ: Եթե այս փոփոխությունը լիներ 2004-ին, ապա այդքան մարդ չէր դատապարտվի, և Հայաստանը Եվրադատարանում 20-ից ավելի գործ չէր պարտվի. ասաց «Սպասում» ֆիլմի հեղինակ Վահան Իշխանյանը դեկտեմբերի 6-ին՝ Վանաձորում անցկացված քննարկման ժամանակ:

Իշխանյանը նշեց, որ Հայաստանի անկախանալուց ի վեր 474 մարդ է դատապարտվել պարտադիր զինծառայությունից խուսափելու համար: Նույն ընթացքում Հայ առաքելական եկեղեցու ավելի քան 600 հոգևորական ստացել է զինծառայությունից տարկետում:

«Առաքելական եկեղեցին մենաշնորհ ունի: Առաքելական եկեղեցու համար կառավարությունը տարկետում է տալիս: Իսկ եթե Եհովայի վկան խուսափում է զինծառայությունից, դատվում է այն նույն հոդվածով, որով կդատվեր ցանկացած այլ մարդ»,- ասաց Վահան Իշխանյանը:

Գուգարաց թեմի Սբ.Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանի կածիքով՝ Եհովայի վկաների նկատմամբ անհանդուրժողականությունը գալիս է ոչ թե նրանց գաղափարախոսությունից, այլ գործունեությունից: Քահանան համոզված է, որ ամեն ինչ հնարավոր չէ հանդուրժել:

«Հայ առաքելական եկեղեցին քարոզ չի տանում կրոնական այլ կազմակերպությունների միանալ ցանկացող մարդկանց դեմ»,- միաժամանակ հավաստիացնում է Տեր Վահանը:

Քննարկման մյուս բանախոսը՝ Վանաձորի Հայաստանյաց ավետարանական եկեղեցու ներկայացուցիչ Սամվել Կիրակոսյանն, ասաց, որ ծառայել է բանակում, և այնտեղ իրեն երբեք չեն սովորեցրել մարդ սպանել: Ուստի, ավետարանական եկեղեցու ներկայացուցչին շատ խորթ է ծառայությունից խուսափելը:

Կիրակոսյանը միաժամանակ կարծիք է հայտնում. «Վաղը եթե կենաց-մահու հարց լինի, ես վստահ եմ, որ բոլոր քահանաները՝ 600 հոգի, և բոլոր նրանք, ովքեր սիրում են իրենց հայրենիքը, պատրաստ են գնալու և պաշտպանելու այն»:

Քննարկմանը նախորդել էր «Սպասում» ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը պատմում է Անրի Խաչատրյանի մասին, ով Եհովայի վկա է, 2010-ին դատապարտվում է երկու տարվա ազատազրկման` բանակում ծառայությունից հրաժարվելու համար, պատիժն ամբողջությամբ կրում և այժմ եկել է ազատության պահը:

Բանտից դեպի տուն ճանապարհին Անրին խոսում է իր սկզբունքների, ազատության և անազատության զգացումների մասին: Ֆիլմի ընթացքում Եհովայի վկաների չորս այլ հետևորդներ, ովքեր տարբեր ժամանակներում նույն պատճառով դատապարտվել են, իրենց պատմություններն են անում:

«Այս տեսաֆիլմում հստակ երևում է մարդու իրավունքների խախտում,- ֆիլմից իր տպավորությունները պատմեց Սամվել Կիրակոսյանը:- Հայաստանում մարդու իրավունքները շատ աճելու և զարգանալու տեղ ունեն: Տեսնում ենք իշխանությունների, պաշտոնյաների կողմից Եհովայի վկաների իրավունքների ոտնահարում»:

Վահան Իշխանյանը նշեց, որ 15 տարի առաջ Հայաստանում նույնիսկ փաստաբանները երկար ժամանակ չէին կարողանում շփվել կրոնական ու քաղաքական բանտարկյալների հետ, կալանավորվելուց հետո երկար ժամանակ նրանց մասին տեղեկություն չէր լինում: Այժմ այդ բանտարկյալները շատ ավելի պաշտպանված են:

Բայց այնուամենայնիվ, Իշխանյանը վաղուց ուզում էր ֆիլմով ներկայացնել այդ մարդկանց ճակատագրերը: Ցանկությունն իրականացավ անցյալ տարի: «Ես նպատակ չեմ ունեցել հերոսի կերպար ստեղծել, ես նպատակ եմ ունեցել էս մարդկանց պատմությունները ներկայացնել»,- ասաց ֆիլմի հեղինակը:

Քննարկման ընթացքում պատասխանելով ներկաներից մեկի հարցին՝ իր կրոնական հայացքների վերաբերյալ՝ Վահան Իշխանյանն ասաց. «Ինքս մկրտվել եմ 5 թե քանի տարեկանում իմ կամքից անկախ Առաքելական եկեղեցում: Էս պահին ես աթեիստ եմ: Հավատացյալ լինելն ավելի հեշտ է, քան աթեիստ»:

Դեկտեմբերի 6-ին Վանաձորի «ՀԿ կենտրոնի» մեծ դահլիճում «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ ցուցադրվեց Վահան Իշխանյանի «Սպասում» ֆիլմը: Հաջորդեց քննարկում, որի բանախոսներն էին Վահան Իշխանյանը՝ «Սպասում» ֆիլմի հեղինակ, Տեր Վահան քահանա Ազարյանը՝ Գուգարաց թեմի Սբ.Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցու հոգևոր հովիվ, ՔԴԿ-ի տնօրեն, Սամվել Կիրակոսյանը՝ Վանաձորի Հայաստանյաց ավետարանական եկեղեցի:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ի Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» թեմայով տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Հանրային լրագրության ակումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին
17.11.2017
10:00
Հանրային լրագրության ակումբը Մեդիա կենտրոն նախագծով մասնակցեց նոյեմբերի 17-ին կայացած Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին:
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ