Իրանը պատրաստ է Հայաստանին գազ վաճառել հատուկ գնով
06.12.2013
11:00
Իրանն այլ երկրների գազ վաճառում է գործող միջազգային գներով, սակայն բարեկամ ու հարևան երկրների դեպքում հնարավոր են այլ գներ. այսպիսի հայտարարություն արեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամադ Ռաիսին՝ այսօր «Մեդիա կենտրոնում»:

«Դա կապված է այն պայմանավորվածություններից, որոնք ձեռք են բերվում,- ասաց դեսպանը,-դեռ պետք է նստել, բանակցել և տեսնել, թե որ երկրի գազն է ավելի թանկ»:

Իսկ թե իրականում որ երկրի գազն է ավելի էժան` Ռուսաստանի, թե Իրանի, դեսպանի խոսքով`նախ պետք է հստակեցնել` որ երկրի գազն ինչ արժե: Ամեն ինչ որոշվում է բանակցությունների միջոցով: Ամեն դեպքում, ինչպես նշեց դեսպան Ռաիսին, Իրանը, ըստ բարտերային պայմանավորվածության (գազի փոխարեն՝ էլեկտրաէներգիա), պատրաստ է Հայաստանին գազ վաճառել հատուկ, այլ ոչ թե միջազգային գնով:

Իրանի դեսպանը միաժամանակ նշեց, որ իր երկիրը էլ.էներգիա ներմուծելու կարիք չունի, քանի որ էներգիայի արտահանում էլ ունի. «Բայց հարևան և բարեկամ երկրների նկատմամբ այլ պարտավորություններ ունենք»,- ասաց Ռաիսին:

«Գազի դիմաց էլ.էներգիայի և կանխիկ փողի միջև Իրանը կնախընտրի՞ կանխիկ փողը»,- լրագրողի հարցին Իրանի դեսպանը պաստախանեց՝ իհարկե:

«Հնարավոր է, որ մի քանի տարի հետո Հայաստանի ենթակառուցվածները կընձեռեն այն հնարավորությունը, որ մենք կարողանանք Հայաստանի միջով գազ տարանցել, որից օգուտ կունենա նաև Հայաստանը»,- ասաց Մուհամադ Ռաիսին:

Դեսպանի կարծիքով՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը չի ազդի հայ-իրանական հարաբերությունների վրա, քանի որ որոշումը կայացնելիս Հայաստանի իշխանությունները համապատասխան հաշվարկներ են արել:

Անդրադառնալով Ժնևում Իրանի և «Վեցնյակի» միջև միջուկային ծրագրի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությանը՝ Մուհամադ Ռաիսին նշեց, որ բանակցությունների հիմնական նպատակն էր կողմերի միջև վստահության ստեղծումը և Իրանի՝ խաղաղ նպատակներով միջուկային էներգիա զարգացնելու իրավունքի ճանաչումը:

«Իրանի միջուկային ծրագիրը պետք է խաղաղ զարգացում ունենա ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո: Այդ ծրագիրը զարգացում է ապրում տեղի գիտնականների ջանքերով: Որևէ հնարավորություն չկա այլևս այդ ծրագիրը դադարեցնելու»,- ասաց դեսպանը: Նա ընդգծեց, որ իր երկիրը դեմ է միջուկային զենքի արտադրությանը և կուտակմանը: Միջուկային զենքը երբեք չի կարող անվտանգություն ապահովել որևէ երկրի համար:

Ռաիսիի խոսքով՝ Իրանի ժողովրդի վստահությունն Արևմուտքի նկատմամբ կամաց-կամաց կամրանա, եթե Արևմուտքն ի կատար ածի Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունները: Իսկ մինչ այդ Իրանի ժողովուրդը լավատեսորեն չէ տրամադրված Արևմուտքի նկատմամբ՝ վերջինի երկակի ստանդարտների պատճառով:

Դեսպանը նշեց, որ Իրանի նախագահ Ռոհանիի քաղաքականության առաջնահերթություններից էին երկրի և Արևմուտքի միջև լարվածության նվազեցումը և թափանցիկությունը:

«Դա նպատակ ուներ վերացնելու այն խստագույն պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Իրանի ժողովրդի դեմ, ինչպես նաև Իրանի ժողովրդի շահերի պաշտպանությունը միջուկային էներգիան խաղաղ զարգացնելու համար»,- ասաց Մուհամադ Ռաիսին:

Դեսպանը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում պաշտոնական այցով Հայաստան կժամանի ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Դեկտեմբերի 6-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամադ Ռաիսիի մամուլի ասուլիսը՝ «Հայ-իրանական հարաբերություններ» թեմայով:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում. չլուծված խնդիրնե՞ ր, թե՞ բարեփոխումներ»
19.01.2018
11:00
Հունվարի 19-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում. չլուծված խնդիրնե՞ ր, թե՞ բարեփոխումներ» թեմայով:
Ընդդեմ թանկացումների. ինչպե՞ս է տեսնում խնդրի հանգուցալուծումը «Ելք» խմբակցությունը
18.01.2018
11:00
Հունվարի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ընդդեմ թանկացումների. ինչպե՞ս է տեսնում խնդրի հանգուցալուծումը «Ելք»խմբակցությունը» թեմայով:
Արդյո՞ք պետությունը հրաժարվում է իր պարտավորություններից. ՊՆ նախարարի դրամահավաքության կոչը զինծառայողների բուժման համար
17.01.2018
12:00
Հունվարի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Արդյո՞ք պետությունը հրաժարվում է իր պարտավորություններից. ՊՆ նախարարի դրամահավաքության կոչը զինծառայողների բուժման համար» թեմայով:
«Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ». հանրային քննարկում
16.01.2018
10:00
Հունվարի 16-ին ԴաբըլԹրի բայ Հիլթոն Երևան հյուրանոցի Միլանո սրահում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունն իր իրավական ծրագրերի շրջանակներում ստեղծված Արդարադատության խմբի հետ համատեղ անցկացրեց «Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ» հանրային քննարկում:
«Հայացք Իրանին․ բողոքի հանրահավաքների պատճառներն ու հետևանքները»
10.01.2018
11:00
Հունվարի 10-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայացք Իրանին․ բողոքի հանրահավաքների պատճառներն ու հետևանքները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ