Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվում արձանագել է բարելավում
03.12.2013
11:00
Հայաստանի հանրային սեկտորում 2013թ. կոռուպցիայի ընկալման համաթիվը 36 է: Անցյալ տարվա նույն ցուցանիշի (34 համաթիվ) համեմատ արձանագրվել է փոքր բարելավում:

Այսպիսով, Հայաստանը կոռուպցիայի ընկալման 2013թ. համաթվի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 94-ից 101-րդ տեղերը, անցյալ տարվա՝ 105-ից 112-րդ տեղերի փոխարեն:

Այսօր «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը «Մեդիա կենտրոնում» ներկայացրեց աշխարհի 177 երկրում 2013թ. կոռուպցիայի ընկալման համաթիվը: Աղյուսակում «0» համաթիվը նշանակում է, որ տվյալ երկրի հանրային սեկտորն ընկալվում է որպես բացարձակ կոռումպացված, իսկ «100»-ը՝ բացարձակ մաքուր:

«Եթե համաթիվը 50-ից ցածր է, ապա կոռուպցիան լուրջ հիմնախնդիր է հանրային ոլորտի համար,- ասաց Հոկտանյանը և հավելեց,- առաջին հայացքից հնարավոր է ասել, որ Հայաստանում շատ լուրջ պրոբլեմ է կոռուպցիան հանրային սեկտորում (պետական, համայնքային հաստատություններ): Ընդհանրապես այս տարածաշրջանը՝ Արևելյան Եվրոպա և Կենտրոնական Ասիա, բավականին կոռումպացված է»: 

Դասակարգման աղյուսակի առաջին երկու տեղը 91 համաթվով զբաղեցնում են Դանիան և Նոր Զելանդիան, որոնք մշտապես լավագույն հնգյակում են: Հաջորդում են այլ Սկանդինավյան երկրները, ինչպես նաև Սինգապուրը, Շվեյցարիան:

Աղյուսակի վերջին տեղերում են Աֆղանստանը, Հյուսիսային Կորեան և Սոմալին, որոնց համաթիվը 8 է: Սրանք առավել կոռումպացված ընկալվող երկրներն են: Մաքսային միության երկրներում կոռուպցիայի ընկալման առումով իրավիճակն ավելի վատ է, քան Հայաստանում: Այսպես, Ռուսաստանում կոռուպցիայի ընկալման համաթիվը 28 է, Բելառուսում՝ 29, իսկ Ղազախստանում՝ 26: Հոկտանյանի խոսքով՝ հանձնաժողովներ, խորհուրդներ ստեղծելով՝ կոռուպցիայի դեմ լուրջ պայքարել հնարավոր չէ: «Պետք է քաղաքական կամք: Չէի ասի, որ Հայաստանում ֆունդամենտալ առումով փոփոխություններ լինում են»,- ասաց Վարուժան Հոկտանյանը:

Դեկտեմբերի 3-ին «Մեդիա կենտրոնում» անցկացվեց մամուլի ասուլիս՝ «Կոռուպցիայի ընկալման համաթիվ 2013թ.» թեմայով: Ասուլիսի բանախոսն էր «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում»
16.08.2018
12:00
2017-2018 թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում`ուղղված բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը:
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ