«Ուկրաինայում եվրաինտեգրման ձգտումն արհեստական չէ»
25.11.2013
15:00
Կիևի երեկվա ցույցն` ընդդեմ եվրաինտեգրման գործընթացի դադարեցման, իր մասշտաբով համարժեք էր 2004թ. իրադարձություններին, որ պատմության մեջ մտան որպես «Նարնջագույն հեղափոխություն». նշեց Վլադիմիր Հորբաչը՝ Եվրաատլանտյան համագործակցության ինստիտուտի քաղաքական վերլուծաբանը, այսօր «Մեդիա կենտրոնում» անցկացված քննարկման ժամանակ:

Հորբաչի խոսքով՝ ցույցի զանգվածայնությունն ու էներգետիկան ապշեցրել են ոչ միայն ուկրաինացիներին, այլև իրադարձությանը ներկա օտարերկրացիներին: Սա նշան է, որ գործընթացը չի ավարտվել, կտրուկ շրջադարձ չի լինելու, Ուկրաինայի ղեկավարությունը պետք է հաշվի նստի հանրության կարծիքի հետ: «Երեկվանից հետո մտածում եմ, որ այդ համաձայնագիրը կստորագրվի եթե ոչ Վիլնյուսում, ապա մի փոքր ավելի ուշ»,- ասաց Վլադիմիր Հորբաչը: 

Քննարկման մյուս բանախոսի՝ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ Ուկրաինայի ցույցերի վրա ուշադրություն կդարձնեն բոլորը, բայց գլխավորապես եվրոպացիները: Այդ ցույցերը ցուցիչն են այն բանի, որ Ուկրաինայում եվրաինտեգրման ձգտումն արհեստական չէ:

Նա նշեց, որ Ռուսաստանի համար գերխնդիր էր կանգնեցրել Ուկրաինայի կողմից Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը: Քաղաքագետի դիտարկմամբ՝ Ռուսաստանը, ճնշումներ գործադրելով Ուկրաինայի, Վրաստանի, մասամբ Հայաստանի վրա, հարցը տեղափոխեց համաշխարհային հարթություն, ինչին ԵՄ-ն պատրաստ չէր:

Հորբաչն ասաց, որ Ուկրաինայում ոչ ոք չէր սպասում, թե երկրի ղեկավարությունը կկանգնեցնի եվրաինտեգրման գործընթացը: Երկրի նախագահն արդեն մի քանի օր է`ոչ մի բան չի ասում՝ տեղ թողնելով մանևրելու համար:

«Ուկրաինան որոշել է դադար տալ ԵՄ-ի հետ հարաբերություններում և այդ դադարի ընթացքում պարզել հարցերը Ռուսաստանի հետ: Եթե նա մինչև Վիլնյուսի գագաթնաժողովը ոչինչ չստանա ռուսական կողմից, ռուսական կողմը հետո կառաջարկի ավելի վատ պայմաններ, երևի կապիտուլյացիա: Ամեն ինչ որոշվում է այս օրերին»,- ասաց Հորբաչը:

Համեմատական անցկացնելով Հայաստանում և Ուկրաինայում անցկացված բողոքի ակցիաների միջև՝ Հորբաչն ասաց, որ ցույցերը չեն կարող նույն մասշտաբի լինել, քանի որ Ուկրաինայի բնակչությունը 45 մլն է: Սակայն Հայաստանի քաղաքացիական հասարակության բողոքի ձայնը հասել է Ուկրաինա: «Հայաստանյան հասարակությունը ևս ակտիվորեն արձագանքեց»,- կարծում է Վլադիմիր Հորբաչը:

Նրա գնահատմամբ՝ երբ Հայաստանը որոշեց միանալ ՄՄ-ին, Արևմուտքն այդ մարտահրավերը հասկացավ, բայց շատ կտրուկ չարձագանքեց, քանի որ դեռ մնում էին Մոլդովան, Վրաստանը և ամենակարևորը՝ Ուկրաինան, որոնք պետք է ստորագրեին Ասոցացման համաձայնագիրը:

Իսկ Ստեփան Գրիգորյանը նշեց, որ Հայաստանի նախագահի՝ ՄՄ-ին միանալու որոշումը պայմանավորված էր Ղարաբաղի գործոնով, Եվրոպայի՝ աշխարհագրորեն ավելի հեռու լինելով:

Նոյեմբերի 25-ին «Մեդիա կենտրոնում» անցկացվեց քննարկում՝ «Ուկրաինայի ընտրությունը. գործոններ և հետևանքներ» թեմայով: Քննարկման բանախոսներն էին Ստեփան Գրիգորյանը՝ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ, Վլադիմիր Հորբաչը՝ Եվրաատլանտյան համագործակցության ինստիտուտի քաղաքական վերլուծաբան, ով քննարկմանը միացավ տեսազանգի միջոցով:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Աժ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքները
11.12.2018
12:00
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց դեկտեմբերի 9-ի Աժ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքները։
«Դիտորդների նախնական դիտարկումներն ու գնահատականները ԱԺ ընտրությունների վերաբերյալ»
10.12.2018
15:30
Դեկտեմբերի 10-ի Երևանի ԴաբլԹրի Բայ Հիլթոն հյուրանոցի Փարիզ սրահում տեղի ունեցավ Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) մամուլի ասուլիսը «Դիտորդների նախնական դիտարկումներն ու գնահատականները ԱԺ ընտրությունների վերաբերյալ» թեմայով։
«Միջազգային և հայաստանյան դիտորդների գնահատականը ԱԺ արտահերթ ընտրություններին»
10.12.2018
12:00
Դեկտեմբերի 10-ին Երևանի ԴաբլԹրի Բայ Հիլթոն հյուրանոցի Փարիզ սրահում տեղի ունեցավ Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի, ՀՔԱՎանաձորի գրասենյակի և Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի համատեղ մամուլիասուլիսը «Միջազգային և հայաստանյան դիտորդների գնահատականը ԱԺ արտահերթ ընտրություններին»թեմայով:
Քննարկումների շարք. 2018 թ. ԱԺ արտահերթ ընտրություններ
09.12.2018
13:00
Դեկտեմբերի 9-ին՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը, «Մեդիա կենտրոնը» անցկացրեց քննարկումների շարք:

ԱԺ ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման հերթական փուլի արդյունքները
04.12.2018
13:00
Դեկտեմբերի 4-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց «ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման հերթական փուլի արդյունքները»։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ