Հոգեկան առողջության ոլորտի վերջին զարգացումները
22.11.2013
12:00
Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի շահագրգիռ բոլոր կողմերը համակարծիք են` պետք է աջակցել համայնքային ծառայությունների ներդրմանը: Մինչդեռ Հունգարիայում այս մասին քննարկումներն ընթանում են արդեն 15 տարի. ասաց հոգեկան առողջության գծով միջազգային փորձագետ Ժոլտ Բուգարսկին այսօր՝ «Մեդիա կենտրոնում» անցկացված քննարկման ժամանակ:

«Ես շատ լավատես եմ Հայաստանի հարցում: Երկու տարի է` այցելում եմ Հայաստան ու տեսնում եմ այստեղ մի բան, որն իմ երկրում չեմ տեսնում»,- հավելեց Բուգարսկին:

«Հանրային առողջություն» ծրագրի համակարգող Անահիտ Պապիկյանը նշեց, որ Հայաստանում արդեն ձևավորվել է քաղաքական կամք՝ բարեփոխելու հոգեկան առողջության ոլորտը:

«Մարդը, որ ընդունվում է հիվանդանոց և վերադառնում է ընտանիք, չունի այն հնարավորությունները, որոնք կսատարեն նրան ապրելու համայնքում: Վերականգնողական աշխատանքներ չեն արվում, որ մարդը նորից վերադառնա համայնք: Այստեղ պակասում է համայնքային օղակը»,- ասաց Անահիտ Պապիկյանը:

Նա նշեց, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց համար Հայաստանում գործում է երկու տեսակի ծառայություն՝ ցերեկային կենտրոններ և կացարաններ. սա որոշակիորեն տարբերվում է միջազգային փորձից:

Խորվաթիայի «Սուսռեթ» ասոցիացիայի տնօրեն Ռադմիլա Ստոյանովիչ Բաբիչի խոսքով՝ այժմ իրենք փորձում են ազգային մակարդակով ստեղծել համայնքային ծառայություններ: «Սուսռեթը» վերջին 7 տարում կացարան և աջակցություն է տրամադրել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց:

«Ճիշտ աջակցության դեպքում մարդը կարիք չունի հեռանալու համայնքից և պահվելու հաստատությունում: Մենք 12 հոգու աջակցում ենք, և նրանք շատ լավ կյանք են վարում իրենց համայնքերում»,- ասում է Ռադմիլա Ստոյանովիչ Բաբիչը՝ հավելելով, որ իրականում նման աջակցության կարիք ունեցող մարդկանց թիվն իրենց երկրում անհամեմատ ավելի մեծ է: 

Իր հերթին Ժոլտ Բուգարսկին նշում է, որ իրենք հաջողությամբ համայնք են տեղափոխել մարդկանց, ովքեր 10-40 տարի են անցկացրել փակ հաստատություններում: Բուգարսկին միանգամայն սխալ է համարում մարդկանց փակ հաստատություններում պահելը: Նրա խոսքով՝ այդ պրակտիկան իրենց երկրում եկել էր 1950-ականներից, երբ Հունգարիայի սոցիալական հարցերի նախարարը հայտարարեց, որ սոցիալիստական համակարգում չպիտի լինեն «գժեր ու հաշմանդամներ»: Ուստի, այդ մարդկանց մեկուսացրին հաստատություններում, որոնց մեծ մասը գտնվում է սահմանամերձ գոտիներում, նույնիսկ վայրերում, որոնք քարտեզներում նշված չեն:

Բուգարսկու խոսքով՝ արդեն 10 տարի Հունգարիայի կառավարությունը ֆինանսավորում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար մասնագիտական վերապատրաստման ծրագրեր, որոնք իրականացնում են տարբեր ՀԿ-ներ: Պայմանն այն է, որ 1 տարվա ընթացքում շրջանավարտների 30-50 տոկոսը տեղավորվի աշխատանքի: Բուգարսկին աշխատել է մի կազմակերպության հետ, որը կարողացել է ապահովել այդ ցուցանիշը:

Անահիտ Պապիկյանը նշեց, որ Հայաստանում խուսափում են հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց աշխատանքի ընդունելուց, չկա ձևավորված համակարգ. «Հայաստանում նույնպես կա խարան այդ մարդկանց նկատմամբ: Նրանք համարվում են հասարակության համար վտանգավոր»:

Նոյեմբերի 23-24-ը Երևանում կընթանա Հոգեկան առողջության հարցերին նվիրված միջազգային գիտաժողով:

Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» անցկացվեց քննարկում՝ «Հոգեկան առողջության ոլորտի վերջին զարգացումները և իրավիճակը Հայաստանում» թեմայով: Քննարկման բանախոսներն էին Անահիտ Պապիկյանը՝ «Հանրային առողջություն» ծրագրի համակարգող, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան», Ժոլտ Բուգարսկին՝ հոգեկան առողջության գծով միջազգային փորձագետ, ԲՀՀ, Հունգարիա, Ռադմիլա Ստոյանովիչ Բաբիչը՝ «Սուսռեթ» ասոցիացիայի տնօրեն, Խորվաթիա:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«2017թ-ին պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքների հակիրճ ներկայացում»
15.06.2018
12:00
Հունիսի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ասուլիս-քննարկում «2017թ-ին պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքների հակիրճ ներկայացում» թեմայով։
Կանայք Հայաստանի բարձրագույն իշխանության կազմում
13.06.2018
17:04
Ի՞նչ է մտածում Facebook-ը ՀՀ բարձրագույն ղեկավար կազմում կանանց ներգրավվածության աստիճանի վերաբերյալ։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը «Թավշյա հեղափոխությունից» հետո
13.06.2018
14:00
Հունիսի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հարցազրույց-ասուլիս «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը «Թավշյա հեղափոխությունից» հետո թեմայով։
«Արտաքին քաղաքական գերակայությունները Թավշյա հեղափոխությունից հետո»
11.06.2018
13:00
Հունիսի 7-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՀՀ նորանշանակ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի առաջին հանդիպումը։ Հանդիպման արդյունքում ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում Զ․Մնացականյանը, անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, նշել էր․ «Մենք չենք ասում, որ ամեն ինչում համաձայն ենք միմյանց հետ, սակայն ի վիճակի ենք պայմանավորվել ու առաջ գնալ»։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ