Բարձրագույն կրթությունը Հայաստանում այսօր
14.11.2013
17:30
Շատ դժվար է Հայաստանի կրթության ոլորտն առանձնացված բարեփոխել, երբ երկրում կան տնտեսական, աշխարհաքաղաքական մարտահրավերներ. կարծում է Լիվիու Մաթեյը՝ «Բարձրագույն կրթությունը Հայաստանում այսօր» զեկույցի փորձագետը:

Մաթեյի խոսքով՝ մարտահրավերները շատ են, և խնդիր է՝ ինչպես մշակել բարեփոխումների ծրագիր, որը Հայաստանի համար կլինի կիրառական:

«Բոլոնյա բառն արտաբերելը դեռևս հարցի լուծում չէ: Կա հիմնարար մեկ դժվարություն: Մինչ օրս իրականացված բարեփոխումների աշխատանքները չեն տվել ակնկալված կամ հռչակված արդյունքները»,- ասում է Լիվիու Մաթեյը:

Զեկույցի պատրաստման ընթացքում զրուցակիցների մեծ մասն ասել է, որ կրթության որակը չի բարելավվել, ուսանողները չեն ստանում ավելի լավ կրթություն:

Փորձագետ Կոեն Գևենն նշեց, որ Հայաստանից բազմաթիվ երիտասարդներ հեռանում են, քանի որ համալսարանում շատ քիչ բան են սովորում: Երիտասարդների կարծիքն այն է, որ Հայաստանում կրթությունը շատ կոռումպացված է: 

«Ովքեր մնում են, շատ քիչ բան են սովորում ՝ չնայած այն փաստին, որ կան բազմաթիվ տաղանդավոր անձնավորություններ ուսանողների և դասախոսների շրջանում: Չեմ կարծում, որ Հայաստանի կրթական համակարգը մրցակցային է»,- հավելում է Գևենը:

Նրա խոսքով՝ Հայաստանի առանձնահատկությունն է այն, որ կառավարությունը ուժեղ հսկողության տակ է պահում համալսարանները, և քաղաքական գործիչները համալսարանների ղեկավարներ են: Շատ երկրներում քաղաքական գործիչները փորձում են ներգրավվել համալսարանների գործերին, բայց համալսարանները դիմադրում են, իսկ Հայաստանում «խնդիրը ծայրահեղ վիճակում է»:

Զեկույցի համահեղինակ, փորձագետ Ջուլիա Իվինսկան իր հերթին փաստեց, որ դասախոսների աշխատանքային պայմանագրերը շատ կարճաժամկետ են: Այն վերահսկողական շատ լավ գործիք է՝ համալսարանները քաղաքական սուբյեկտների վերահսկողության տակ պահելու համար:

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը կրթության քաղաքականացված լինելու փաստը պայմանավորում է երկրում գործող օրենսդրությամբ: Նա առաջին լուծում է համարում օրենսդրական բարեփոխումները, որոնք կամրագրեն, որ քաղաքական գործիչները չպիտի լինեն բուհական համակարգում:

«Բոլոնիայի գործընթացի արդյունավետությունը մեր երկրում պայմանավորված է մեր երկրում ընթացող ժողովրդավարական գործընթացներով: Գուցե կրթական համակարգը օրինակելի չէ, քանի որ քաղաքական համակարգը չի ուզում: Քաղաքական համակարգի համար ավելի հեշտ է ունենալ վերահսկելի կրթական համակարգ»,- ասում է Ամիրյանը:

Քննարկման բոլոր մասնակիցները համակարծիք են, որ ոլորտը բարեփոխելու համար Հայաստանում պետք է անցկացնել բաց քննարկումներ ու բանավեճեր՝ շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ: Նրանց համոզմամբ՝ հայաստանյան բուհերում, ՀԿ-ներում, կառավարական կառույցներում կան բազմաթիվ մարդիկ, ում կարողությունները թույլ կտան բարեփոխումները հաջողության հասցնել: Սակայն այդ մարդիկ մեկուսի են և ոչ համախմբված:

Ջուլիա Իվինսկան նշեց, որ զեկույցը պատրաստելու համար անցկացրել են մոտ 70 հարցազրույց բարձրագույն կրթության համակարգին քաջատեղյակ մարդկանց հետ: Այս մարդիկ համաձայնել են հիշատակել խնդիրը՝ հիմնականում իրենց անձը չհրապարակելու պայմանով: Իվինսկան սա արդեն իսկ խնդիր է համարում. նշանակում է՝ ինքնագրաքննություն կա:

«Բազմաթիվ ուսումնասիրություններ են պետք՝ Հայաստանի բարձրագույն կրթության մասին: Պետք է տեսնել՝ ինչպես լուծել բուհական համակարգում կոռուպցիայի կոնկրետ խնդիրը, ինչպես քննությունների չափանիշը բարձրացնել, օգնել ուսանողներին պատրաստվել քննություններին»,- նշեց Ջուլիան Իվինսկան:

Նոյեմբերի 14-ին «Մեդիա կենտրոնում» ներկայացվեց «Բարձրագույն կրթությունը Հայաստանումայսօր» զեկույցը: Քննարկման բանախոսներն էին Լիվիու Մաթեյը (Կենտրոնական Եվրոպայիհամալսարան, Բուդապեշտ), Ջուլիա Իվինսկան (Կենտրոնական Եվրոպայի համալսարան, Բուդապեշտ), Կոեն Գևենը (Եվրոպական համալսարանի ինստիտուտ, Ֆլորենցիա) և Դավիթ Ամիրյանը՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» փոխտնօրեն:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Քննարկում. «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովում, թե՞ այլախոհության ճնշում»
23.02.2018
13:00
Փետրվարի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովու՞մ, թե՞ այլախոհության ճնշում» թեմայով:
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում»
22.02.2018
11:00
Փետրվարի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով:
«ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում»
21.02.2018
11:00
Փետրվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում» թեմայով:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ