Կենսաթոշային պարտադիր կուտակային համակարգը
15.11.2013
10:00
Կենսաթոշային պարտադիր կուտակային համակարգ կիրառելով՝ կառավարությունը նպատակ ունի ստանալ գումարային միջոցներ, որոնցով կապահովվի 2014թ. բյուջեի եկամտային մասը. կարծում է Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:

Տնտեսագետ, ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը հավելեց, որ կենսաթոշակային և նման հիմնադրամների գործունեության համար ամենավտանգավոր բանն է, եթե կառավարությունը փորձի այդ հիմնադրամների հաշվին «բյուջեի ծակերը փակել»:

«Ամենավատն այն է, որ կիրառվում է ոչ թե կամավորության, այլ պարտադիր սկզբունքը: Ընդհանրապես որտեղ կա «պարտադիր» բառ, պետք է միշտ անհանգստանալ: Տնտեսությունը շատ բարդ մեխանիզմ է, որտեղ ցանկացած դրսից միջամտություն անհամամասնություն է առաջացնում»,- ասաց Վահագն Խաչատրյանը:

Տնտեսագետը վստահ է, որ պարտադրվող վճարները միշտ նման հակազդեցություն են առաջացնելու: Տնտեսությունն ինքն է հուշելու աշխատողին գնալ ստվեր, ինչպես խորհրդային ժամանակ: Բացասական հետևանքները 1-2 տարի հետո կլինեն այնքան ակնառու, որ կառավարությունն օրենքը նորից կփոփոխի: Մինչդեռ իշխանությունը կարող էր համակարգը կիրառել կամավոր սկզբունքով:

«Ընդդեմ կենսաթոշակային 5 % պարտադիր վճարին» խմբի անդամ Հակոբ Արշակյանը նշում է, որ իրենք  օրենքին առնչվող 25 կետանոց հիմնախնդիրներ են դուրս բերել: Իրավաբաններն ու տնտեսագետներն ուսումնասիրել են Սահմանադրության դրույթների ոտնահարումներից մինչև սոցիալական խնդիրներ, որոնք կառաջանան օրենքի հնարավոր ընդունումից հետո: Խումբն ուսումնասիրությունն ուղարկել է կառավարությանը և պատգամավորներին:

«Ես ինքս ինժեներ եմ, բայց այն խումբը, որը ներկայացնում եմ, բազմաշերտ է: Մենք դեմ ենք այդ օրենքի պարտադիր բաղադրիչին»,- ասաց Արշակյանը: Նրա խոսքով՝ այսօր աշխատողները, բանկերից վարկեր վերցնելով, մի կերպ քարշ են տալիս իրենց գոյությունը: Եթե նույնիսկ կան ազատ միջոցներ ունեցողներ, ապա հաճախ մարդիկ այդ միջոցները պահում են բանկերում, հետևաբար այսպես թե այնպես դա շրջանառության մեջ է դրվում Հայաստանում:

«Ընդդեմ կենսաթոշակային 5 % պարտադիր վճարին» խմբի անդամ Մարիաննա Կալեջյանի խոսքով՝ իրենք գիտակցում են՝ ռեֆորմ պետք է, սակայն նման օրենքի ընդունումը խախտում է Սահմանադրությունը: «Տվյալ պարագայում խոսքը ոչ թե հարկերի, տուրքերի մասին է, այլ մարդու սեփականությունից օգտվելու իրավունքը սահմանափակելու: Խախտվում է Սահմանադրության այն դրույթը, ըստ որի՝ անձը իր հայեցողությամբ կարող է օգտվել և տիրապետել իր գույքին»,- ասաց Կալեջյանը:

Թևան Պողոսյանը վստահ է, որ գործող կենսաթոշակային համակարգում առկա բացասականը պետք է փոփոխել՝ պահպանելով դրականը: Սակայն պատգամավորը անընդունելի է համարում այն, որ բարեփոխումները կառավարությունն անում է՝ առանց հանրության հետ քննարկելու և փորձելով օրենքն ընդունել տալ ԱԺ-ում իշխող մեծամասնության միջոցով: 

«Հայաստանում այսօր որևէ մեկը չի կարող իշխանություններին վստահել, քանի որ որևէ բան տնտեսության տրամաբանության մեջ չի արվում: Հիմա վերջացան բոլոր միջոցները, գրպան են ման գալիս, որ մտնեն-գողանան: Ամենալավ գրպանը սա է՝ 1974 թ.-ից հետո ծնվածների գրպանը»,- ասաց Վահագն Խաչատրյանը:

«Գլխավոր ռիսկը վստահության հարցն է»,- նշեց Թևան Պողոսյանը՝ հավելելով, որ օրենքը ունի շատ բացեր:

Այս պահին ՀՀԿ գրասենյակի առջև շարունակվում է բողոքի ակցիան, որն առավոտյան սկսվել էր ԱԺ-ի դիմաց: Ցուցարարները պահանջում են ապահովել քվորում, որպեսզի կայանա այսօր նախատեսված արտահերթ նիստը՝ խնդրի վերաբերյալ:
Նոյեմբերի 15-ին «Մեդիա կենտրոնում» անցկացվեց քննարկում՝ կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ: Քննարկման բանախոսներն էին տնտեսագետ, ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը,Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, «Ընդդեմ կենսաթոշակային 5 % պարտադիր վճարին» խմբի անդամներ Հակոբ Արշակյանը և Մարիաննա Կալեջյանը: Քննարկումը վարեց տնտեսական լրագրող Բաբկեն Թունյանը:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույց» Հրաչյա Հակոբյանի հետ
22.06.2018
16:00
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «թավշյա հեղափոխության» ակտիվ մասնակից Հրաչյա Հակոբյանի կարծիքով այսօր բավականին խորը արմատներ են դրվում, որպեսզի հասարակությունը պատրաստվի գնալու ազատ և արդար ընտրությունների:
«Երկրապահ կամավորական միություն. անհրաժե՞շտ կառույց Հայաստանի համար, թե՞ ոչ»
20.06.2018
12:30
Հունիսի 20-ին Մեդիա կենտրոնում քննարկում էր ՙԵԿՄ-ն անհրաժե՞շտ կառույց է, թե՞ ոչ՚ թեմայով: Քննարկման ինֆորմացիոն առիթը ԱԱԾ-ի խուզարկությունն էր գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը, որտեղ հայտնաբերվել էր ապօրինի զենք-զինամթերք, ապրիլյան պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկած օգնությունը, զինվորների համար նախատեսված սննուն, դեղորայք, հիգիենայի պարագաներ:
Մանվել Գրիգորյանը որպես բացառությու՞ն, թե՞ օրինաչափություն. ամենաթողության պատճառները
20.06.2018
11:00
Հունիսի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Մանվել Գրիգորյանը որպես բացառությու՞ն, թե՞ օրինաչափություն. ամենաթողության պատճառները» թեմայով։
Հարցազրույց-ասուլիս Անդրիաս Ղուկասյանի հետ
18.06.2018
11:00
Հունիսի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հարցազրույց-ասուլիս հասարակական, քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի հետ «Քաղբանտարկյալների պայմանական ազատում և ներքաղաքական զարգացումներ թավշյա հեղափոխությունից հետո» թեմայով։
«2017-2018 թթ. պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները»
15.06.2018
12:00
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը հունիսի 15-ին «Մեդիա կենտրոնում» ներկայացրեց 2017-2018 թթ. պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ