Հայաստանում պալիատիվ օգնության կարիքի 1 տոկոսից էլ պակաս մասն է ներկայում բավարարվում
13.11.2013
13:00
Հայաստանում պալիատիվ օգնության կարիքի 1 տոկոսից էլ պակաս մասն է ներկայում բավարարվում. նշեց Ստեֆեն Ռ. Քոննորը՝ պալիատիվ օգնության հարցերով Բաց հասարակության ինստիտուտի միջազգային խորհրդատուն (Վաշինգտոն):

Քոննորը հավելեց, որ Հայաստանում պալիատիվ բուժօգնության կարիք ունի տարեկան 18 հազար հոգի:  «Հայաստանում թեպետ ձեռք է բերվել առաջընթաց, բայց դեռ շատ երկար ուղի պետք է անցնել: Երկրում դեռևս չկա հաբերի տեսքով մորֆինը: Հուսով ենք՝ շուտով կլինի»,- ասաց Ստեֆեն Ռ. Քոննորը:

Նրա խոսքով՝ առհասարակ աշխարհի մակարդակով պալիատիվ բուժօգնության կարիքի 12-14 տոկոսն է բավարարվում, իսկ նախկին ԽՍՀՄ երկրներում նոր են սկսում ներդնել ցավամոքիչ բուժօգնությունը:

Քննարկմանը բանախոս, «Հույսի տուն» հիմնադրամի ծրագրի ղեկավար Մալինա Դումիտրեսկուն (Ռումինիա) նշեց, որ այս պետությունների համար անբուժելի հիվանդները երբևէ առաջնահերթ խնդիր չեն եղել:

«Այս մտայնությունը խոչընդոտ է: Հիմնական խոչընդոտը մեզ համար ոչ ամբողջովին ամոքվող հիվանդների կենսամարդակի բարելավման կարևորության անբավարար գիտակցումն է որոշումներ կայացնողների կողմից»,- ասաց Մալինա Դումիտրեսկուն:

Ռումինիայում կան պալիատիվ բուժօգնության ծառայություններ, որոնք որոշակիորեն կայացած են և մատուցվում են պետական և մասնավոր հատվածներում: Սակայն դեռևս ցավամաքիչ բուժօգնության կարիք ունեցող հիվանդների միայն 5-6 տոկոսն է ընդգրկված այդ ծառայություններում:

Վրաստանի պալիատիվ օգնության ազգային ասոցիացիայի նախագահ Դիմիտրի Կորձաիան ոլորտում խիստ կարևորեց 3 խնդիր՝ կրթված մասնագետներ, դաշտը կարգավորող իրավական համակարգ և ափիոնային դեղաձևերի առկայություն: Վրաստանում ստեղծվել է հատուկ կրթական դասընթաց, կառավարությունը հաստատել է ոլորտը կարգավորող ազգային ուղենիշերը, և արդեն 3 տարի է, առկա է հաբերի տեսքով մորֆինը: «Քրոնիկ ցավի կառավարման համար լավագույն միջոցը, որ այսօր կա, հաբերի տեսքով մորֆինն է»,- ասում է Կորձաիան:

«Այս տարվա մայիսին Ուկրաինայի առողջապահության նախարարությունն ընդունել է հատուկ հրաման, որով թույլատրելի է ճանաչվել դեղահաբի տեսքով մորֆինի նշանակումը, ինչը կարելի է շատ մեծ ձեռքբերում համարել»,- նշեց Ուկրաինայի պալիատիվ օգնության կենտրոնի գլխավոր բժիշկ Իրինա Սլուգոցկան:

Մոլդովայի Պալիատիվ բուժօգնության ազգային ասոցիացիայի նախագահ Վալերիան Իսակը ասաց, որ Մոլդովայում պալիատիվ բուժօգնությունը գործում է 2000 թ.-ից: Սկզբում այն կազմակերպվում էր միայն ՀԿ-ների մակարդակով, սակայն քաղաքացիական հասարակության ջանքերի շնորհիվ 2008թ. ճանաչվեց առողջապահական համակարգի մաս:

Արդեն 3 տարի Մոլդովայում կիրառվում է դեղահաբի տեսքով մորֆինը՝ որպես ցավի հսկողության համար անհրաժեշտ դեղորայք: «Մոլդովայում տարեկան մահանում է մոտ 50 հազար մարդ, որոնցից 26 հազարն ունի ցավամոքիչ բուժօգնության կարիք»,- ասաց Վալերիան Իսակը:

Իսակը և մյուս բանախոսները կարևորում են, որ բժիշկները, ովքեր պատրաստվում են զբաղվել ցավի ամոքմամբ, ստանան համապատասխան նեղ մասնագիտական կրթություն:

Ստեֆեն Ռ. Քոննորն անդրադարձավ այն տարածված թյուր կարծիքին, թե ցավամոքիչ բուժօգնության կարիք ունեն հիմնականում քաղցկեղով հիվանդ մարդիկ: Քոննորը պարզաբանեց, որ նման բուժօգնության կարիք ունեն նաև շատ այլ հիվանդներ, ովքեր ունեն սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների, թոքերի հիվանդություններ, ՄԻԱՎ, դեղակայնուն տուբերկուլյոզ, տարել են կաթված և այլն:

«Հայաստանի կառավարությունը պետք է լրացուցիչ կամք դրսևորի՝ օգնելու երկրում պալիատիվ բուժօգնության զարգացմանը»,- քննարկման վերջում ասաց Քոննորը:

Նոյեմբերի 13-ին «Մեդիա կենտրոնում» անցկացվեց քննարկում՝ «Պալիատիվ խնամքի կարիքը Հայաստանում. միջազգային փորձագետների դիտարկումները» թեմայով: Քննարկման բանախոսներն էին Ստեֆեն Ռ. Քոննորը` գիտությունների դոկտոր, Բաց հասարակության ինստիտուտի միջազգային խորհրդատու պալիատիվ օգնության հարցերով, Վաշինգտոն, Վալերիան Իսակը` նախագահ, Պալիատիվ բուժօգնության ազգային ասոցիացիա, Մոլդովա, Իրինա Սլուգոցկան` պալիատիվ օգնության կենտրոնի գլխավոր բժիշկ, Ուկրաինա, Մալինա Դումիտրեսկուն` ծրագրի ղեկավար, «Hospice Casa Sperantei» (Հույսի տուն) հիմնադրամ, Բրասով, Ռումինիա, Դիմիտրի Կորձաիան` գ.դ., պրոֆեսոր, Թբիլիսիի պետական համալսարան, նախագահ, Պալիատիվ օգնության ազգային ասոցիացիա, Վրաստան:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
25.05.2018
17:00
Մայիսի 25-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում թավշյա հեղափոխության ակտիվ դերակատար, «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ:
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
25.05.2018
12:00
Մայիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում» թեմայով:
«Վարորդներին որոշ խախտումների դեպքում չտուգանելու և տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները»
24.05.2018
11:00
ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ:
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ