Հայ որբուհիների հյուսած «Ղազիր» գորգը
13.11.2013
12:00
ԱՄՆ Սպիտակ տունը հրաժարվել է Ցեղասպանությունը վերապրած հայ որբուհիների հյուսած «Ղազիր» գորգը տրամադրել Սմիթսոնյան ինստիտուտի` դեկտեմբերի 16-ին կայանալիք միջոցառման ցուցադրությանը:

Թանգարաններ և հետազոտական կենտրոններ միավորող Սմիթսոնյան ինստիտուտի այդ միջոցառման մաս է կազմելու նաև Հակոբ Մարտին Դերանյանի «Նախագահ Քելվին Քուլիջը և հայ որբերի գործած գորգը» գրքի շնորհանդեսը:

«Մենք աշխատում էինք, նույնիսկ ամենամանր բաներն արդեն մտածված էին. ինչ երաժշտություն պետք է հնչի՝ ավանդական հայկական, այսինքն՝ դուդուկ և այլն: Մինչև որ սեպտեմբերի 12-ին մի նամակ ստացանք Սմիթսոն հիմնադրամից, որ Սպիտակ տունը չի տրամադրելու այդ գորգը և այդպիսով ամեն ինչ սառեցվեց»,-պատմեց Արա Ղազարյանցը՝ Հայ մշակութային հիմնարկության տնօրենը (Արլինգթոն, ԱՄՆ):

Ղազարյանցը նշեց, որ ցուցադրությունը հատկապես կարևոր է գորգի նախապատմությամբ՝ հայ որբեր, որտեղից եկան, ինչու:

Սպիտակ տունը չի հայտնել իր որոշման որևէ հիմնավորում կամ պատճառ: Մամուլի հրապարակումներում բազմիցս նշվում են քաղաքական դրդապատճառներ. ԱՄՆ-ն զգուշանում է Թուրքիայի բացասական արձագանքից:

1920-ականներին Լիբանանի Ղազիր ավանում գտնվող որբախնամ կենտրոնի հայ որբուհիները գորգը հյուսել են շուրջ 18 ամսվա ընթացքում: «Ղազիր» գորգի վրա կան 144 կենդանիների պատկերներ: Գորգը ենթադրաբար ներկայացնում է Աստվածաշնչի եդեմական այգին: «Ղազիր» գորգը 1925 թ. նվիրվել է նախագահ Քելվին Քուլիջին` որպես երախտագիտություն Ցեղասպանության ժամանակ ԱՄՆ ժողովրդի կողմից հայ որբերին տրամադրված օգնության:

Հայկական գորգերի միության փոխնախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ իրենց միությունը պատրաստ էր աջակցել ցուցադրությանը, սակայն գործընթացը սառեցվեց. «Այս գորգը մշակութային, մարդասիրական գործ է եղել, սա ունիկալ մի բան է: Քաղաքական տեսնակյունը հետո է, որ ստացվեց»:

Ղազարյանցի խոսքով՝Հայ դատի հանձնախումբը դիմել է տարբեր կոնգրեսականների, որպեսզի ազդեն Սպիտակ տան որոշման վրա: Նախաձեռնվել է նաև ստորագրահավաք. մինչև նոյեմբերի 24-ն անհրաժեշտ է հավաքել մոտ 100 հազար ստագրություն, որպեսզի Սպիտակ տունը քննարկի այս հարցը:

Նոյեմբերի 13-ին «Մեդիա կենտրոնում» անցկացվեց Հայկական գորգերի միության փոխնախագահ (ԱՄՆ) Լևոն Տեր-Պետրոսյանի և Հայ մշակութային հիմնարկության տնօրեն (Արլինգթոն, ԱՄՆ) Արա Ղազարյանցի մամուլի ասուլիսը: Բանախոսներն անդրադարձան Ցեղասպանությունը վերապրած հայ որբերի հյուսած «Ղազիր» գորգի պատմությանն ու ցուցադրության արգելմանը:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում»
13.12.2017
13:00
Դեկտեմբերի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով:
Պատգամավորների վարքն ու խոսքը. էթիկական նորմեր և հանրային ընկալումներ
12.12.2017
12:00
Անցած շաբաթ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր․ «Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից:
«Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ»
12.12.2017
11:00
Հայաստանում առողջապահության համընդհանուր հասանելիության համար խոչընդոտները առաջին հերթին ֆինանսական են:
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
11.12.2017
12:30
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիս, որի շրջանակում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ներկայացրեց 2017թ. մարդու իրավունքների խախտումները Հայաստանում:
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
11.12.2017
11:00
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչին դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում շնորհավորեց Հայաստանի Հանրապետությանը Եվրամիության հետ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրած Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի համար: