Սաքունց. Շանթ Հարությունյանն իրականացրել է յուրաքանչյուր քաղաքացու ապստամբելու իրավունքը
08.11.2013
12:00
Շանթ Հարությունյանը նոյեմբերի 5-ին իրականացրել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով ամրագրված, յուրաքանչյուր քաղաքացու ապստամբելու իրավունքը, երբ պետությունը վարվում է այնպես, որ մարդուն որպես վերջին միջոց թողնում է ապստամբելը: Այսպիսի կարծիք հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նոյեմբերի 8-ին «Մեդիա կենտրոնում» անցկացված քննարկման ժամանակ:

Սաքունցի խոսքով՝բախումների ժամանակ ոստիկանությունը նույնիսկ ժամանակ ու էներգիա չծախսեց` մեղավորներին պարզելու, այլ միանգամից բերման ենթարկեց մոտ 40 հոգու: «40 հոգու նկատմամբ ջրցան մեքենաների և այդքան ուժի կենտրոնացումը համարում եմ հրապարակային պատժիչ գործողություն կատարել ՀՀ քաղաքացիների նկատմամբ: Դա տիպիկ ԿԳԲ-ական մտածողության իրականացում է»,- ասաց Արթուր Սաքունցը: 

Ակտիվիստ Դավիթ Գևորգյանը եղել է առաջին ձերբակալվածներից: Նրա խոսքով՝ մոտ 4 ժամ պահվել է ոստիկանական բաժանմունքում: Որևէ ոստիկան չի կարողացել նրան ասել, թե ինչու են բերման ենթարկել: Ոստիկանները նշել են, որ պատրաստվում են ձերբակալել Գևորգյանին: Վերջինս ասել է, որ դեպքի սկզբնական րոպեներին գտնվել է այլ վայրում, ինչը տեսանկարահանված է, և ի վերջո, ոստիկանները բաց են թողել նրան: 

Գևորգյանը պատմում է, որ բախումների ժամանակ ոստիկանության աշխատակիցները փորձում էին սադրել, գործողությունների դրդել մարդկանց՝ ասելով, որ «գնանք ոստիկանության շենք, Շանթին ազատենք», հետո կորում էին ասպարեզից: Դավիթ Գևորգյանի խոսքով՝ 7-8-ական կարմիր բերետավորներ հարվածելով-քաշելով մարդկանց տանում էին ոստիկանական մեքենաներ:

Ձերբակալվածների պահման վայրերում վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ Նելլի Հարությունյանը նշեց, որ անձամբ հանդիպել է ձերբակալվածներից տասին: Նրանցից որևէ մեկը չի դժգոհել պահման վայրի պայմաններից, սակայն խախտվել է ձերբակալվածների՝ հարազատների հետ տեսակցելու և հեռախոսազանգից օգտվելու իրավունքը:

Քննարկման մյուս մասնակցի՝ քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանի կարծիքով՝ Շանթ Հարությունյանը շատ սթափ և ադեկվատ գնահատականներ է տվել ներկայիս քաղաքական համակարգին: Վարդանյանի խոսքով՝ հասարակության մի զգալի հատված դրական է վերաբերվում Հարությունյանին՝ պայմանավորված վերջինիս և գաղափարներով, և ազնվությամբ:

Քաղաքական վերլուծաբանի գնահատմամբ՝ նոյեմբերի 5-ին եղել է սադրանք, որի նպատակն էր քաոս ստեղծել, որպեսզի հասարակությունը չհասկանա, թե ինչ է կատարվում:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ Հայաստանում և իշխանությունը, և ընդդիմությունը շատ պասիվ են: Ուստի, բնական է՝ կհայտնվեն երիտասարդական ուժեր, որոնց  չեն գոհացնում «ոչ սառած իշխանությունը, ոչ սառած ընդդիմությունը»:

Սամվել Մարտիրոսյանի գնահատմամբ՝ նոյեմբերի 5-ին իրար էր խառնված երեք գործոն: Անոնիմուսների դիմակները հստակ կաղապարի մեջ էին դրել շարժումը՝ լինելով անարխիստական ձախ ծայրահեղականների խորհրդանիշ: Մյուս կողմից, շարժման մեջ կային ակնհայտ ընդդիմադիրներ: Եվ երրորդը Շանթ Հարությունյանն էր, ով հակասական հայտարարություններ է արել: Ուստի, դժվար է այս ամենը մեկնաբանել և լուսաբանել:

Նոյեմբերի 8-ին «Մեդիա կենտրոնում» անցկացվեց քննարկում՝ նոյեմբերի 5-ին Երևանի կենտրոնում ոստիկանների և ակտիվիստների միջև բախումների վերաբերյալ: Քննարկման բանախոսներն էին միջադեպի մասնակից Դավիթ Գևորգյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, Ձերբակալվածների պահման վայրերում վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ Նելլի Հարությունյանը և քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը: Ոստիկանության և դատախազության հրավիրված ներկայացուցիչները հրաժարվել էին մասնակցել քննարկմանը՝ պատճառաբանելով, որ նախաքննություն է ընթանում:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստանյան թավշյա հեղափոխությունը Ֆրանսիայում չափազանց դրական է ընկալվել»․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտ
12.07.2018
10:30
Հայաստանում գարնանը տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանը ֆրանսիայում չափազանց դրական է ընկալվել ու ընդունվել, հատկապես ոգևորիչ էր այն, որ այդ ամենը խաղաղ ու օրինական բնույթ էր կրում․այս մասին հուլիսի 12-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։
Հայաստանում ամուսնական զույգերը պլանավորում են շատ, բայց ունենում քիչ երեխաներ. ՄԱԿ 2017թ. ուսումնասիրություն
11.07.2018
12:00
Հուլիսի 11-ին Բնակչության համաշխարհային օրը Մեդիա կենտրոնում ներկայացվեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացված ՀՀ բնակչության վերարտադրողական վարքագծի ուսումնասիրության արդյունքները:
Նոր քաղաքապետ, թե՞ նոր ավագանի
11.07.2018
11:00
Հուլիսի 9-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական ներկայացնելուց հետո ապագա քաղաքապետի ընտրության հետ կապված անորոշ իրավիճակ է ստեղծվել։
«Եկեղեցին պետությունից անջատ է, իսկ պետությունը՝ եկեղեցու՞ց
10.07.2018
12:30
Հուլիսի 10-ին «Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Եկեղեցին պետությունից անջատ է, իսկ պետությունը՝ եկեղեցու՞ց» թեմայով:
«Եկեղեցին պետությունից անջատ է, իսկ պետությունը՝ եկեղեցու՞ց
10.07.2018
12:30
Հուլիսի 10-ին «Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Եկեղեցին պետությունից անջատ է, իսկ պետությունը՝ եկեղեցու՞ց» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ