«Թշնամուն օգնելը թշնամանքը հաղթահարելու միակ ճանապարհն է»
09.11.2013
16:00
«Գալիչինայի երեք պատմություն» ֆիլմի հեղինակները 300 ժամ տևողությամբ ձայնագրություններ են արել Արևմտյան Ուկրաինայում և Արևելյան Լեհաստանում: Դրանց մեջ կար 12 պատմություն, որոնք կարող էին ֆիլմ դառնալ, բայց ֆիլմի հեղինակներն ընտրեցին 3-ը:

Հրեա, ում ընտանիքը որոշեց փրկել իր ամենաոխերիմ թշնամու կյանքը: Ուկրաինուհի, ով սեփական երեխաներին զոհեց` հայրենիքը փրկելու համար: Լեհ քահանա, ով վտանգեց ամեն ինչ` աղանդների հանդեպ ատելության դեմ պայքարելու համար:

Նոյեմբերի 9-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ Վանաձորում «Գալիչինայի երեք պատմություն» ֆիլմի ցուցադրությանը հաջորդած քննարկման ժամանակ ֆիլմի համահեղինակ Օլհա Օնիշկոն ասաց, որ իրենց համար շատ կարևոր էր գտնել այնպիսի մարդկանց պատմություններ, ովքեր չէին մեղադրում այս կամ այն կրոնական կամ էթնիկ խմբին, և հասկացել էին, որ թշնամուն օգնելը թշնամանքը հաղթահարելու միակ ճանապարհն է:

«Հիշողության հաշտեցում գուցե երբեք չի լինի, բայց կլինի ըմբռնում, որ տարբեր կողմերի հիշողությունն իրավունք ունի տարբեր լինել: Ամենակարևորը հասկանալն է, որ մյուս կողմը կարող է ուրիշ հիշողություն ունենալ»,- ասում է Օլհա Օնիշկոն:

Երևանի պետական համալսարանի Հայ նորագույն գրականության պատմության ամբիոնի դասախոս, գրաքննադատ Սիրանուշ Դվոյանը կարծիք հայտնեց, որ ֆիլմում տեսանելի էր անգամ ամենադաժան պայմաններում հայտնված մարդու ներսում «մարդու», մարդկային կերպարի պահպանումը: «Արվեստի յուրահատկություններից մեկն այն է, որ այն թույլ չի տալիս մարդու ներսում մարդը ոչնչանա որևէ իրադարձության մեջ` պատերազմ կլինի, թե բռնություններ»,- ասաց նա:

Գրաքննադատը Արցախյան ազատամարտի վերաբերյալ հայ ժամանակակից գրականության երկու նմուշ առանձնացրեց` Լևոն Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզ»-ը և Հովհաննես Երանյանի գործերը:

«Խաղաղության երկխոսության» ՀԿ ծրագրերի համակարգող Արմինե Զաքարյանը պատմեց, որ ներկայումս իրենք գերմանացի գործընկերների հետ հավաքագրում են Արցախյան պատերազմի վերաբերյալ պատմություններ, որոնք կադրից դուրս են մնում, բայց ամենահավաստին են, քանի որ իրադարձությունների անմիջական վկաների կողմից են ներկայացված:

Զաքարյանի գնահատմամբ՝ այսօր Հայաստանում քաղաքացիական հասարակությունը հայտնվել է մարգինալ վիճակում: Իշխանություններն, իրենց ամենօրյա վերարտադրման խնդիր ունենալով, հասել են նրան, որ անգամ ստեղծվում են կեղծ ՀԿ-ներ` խոսքի ազատության անվան տակ իշխանամետ կարծիքներ արտահայտող:

Իր հերթին Սիրանուշ Դվոյանը նշեց. «Բոլոր տոտալիտար ռեժիմները հիմնվում են մարդկանց գիտակցության անկման վրա: Տոտալիտար ռեժիմներն ի վերջո դատապարտված են, քանի որ սիրո, մարդկայինի վրա հիմնված չեն»:

Նոյեմբերի 9-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ Վանաձորում` «Խաղաղության երկխոսություն» ՀԿ գրասենյակում, ցուցադրվեց «Գալիչինայի երեք պատմություն» ֆիլմը: Ցուցադրությանը հաջորդեց քննարկում, որին Վաշինգթոնից տեսազանգով միացավ ֆիլմի համահեղինակ Օլհա Օնիշկոն: Քննարկման մյուս բանախոսներն էին Երևանի պետական համալսարանի Հայ նորագույն գրականության պատմության ամբիոնի դասախոս Սիրանուշ Դվոյանը և «Խաղաղության երկխոսության» ՀԿ ծրագրերի համակարգող Արմինե Զաքարյանը:

Ֆիլմի մասին.
Հրեա, ում ընտանիքը որոշեց փրկել իր ամենաոխերիմ թշնամու կյանքը:
Ուկրաինուհի, ով սեփական երեխաներին զոհեց` հայրենիքը փրկելու համար:
Լեհ քահանա, ով վտանգեց ամեն ինչ` աղանդների հանդեպ ատելության դեմ պայքարելու համար:
Բոլորն ապրում էին մի տեղում, որտեղ Երկրորդ աշխարհամարտն այդպես էլ չվերջացավ, ու զավակներն իրենց պապերի բեռն էին շարունակում կրել: Այդ տեղանքը կոչվում էր Գալիչինա:

Գալիչինայում ապրող մարդիկ հրեաներ էին, ուկրաինացիներ և լեհեր: Երբ սկսվեց Երկրորդ համաշխարհայինը, Գալիչինան հայտնվեց Հիտլերի Երրորդ ռեյխի և Ստալինի Կարմիր բանակի միջև: Երկու կողմն էլ, ուկրաինացիների, հրեաների և լեհերի միջև ատելություն սերմանելով, իրենց շահերն էին հետապնդում:

Համատարած չարիքի մեջ, որտեղ վստահությունը կորցրել էր իմաստը, մարդկային կյանքն էլ արժեք չուներ, գտնվեցին նրանք, ովքեր իրենց ունեցած ամենաթանկը զոհեցին` անելու համար այն, ինչ ճիշտ է և ոչ թե հեշտ:

Ժամանակակից պատմության մեջ շրջադարձային իրադարձությունների ֆոնին «Գալիչինայի երեք պատմությունը» բացահայտում է մարդկանց, ովքեր զոհեցին իրենցը ընդհանուրի համար:

Ֆիլմը «Մեդիա կենտրոնին» ցուցադրության համար տրամադրել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում»
16.08.2018
12:00
Օգոստոսի 16-ին, ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամլո ասուլիս «Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում» թեմայով, որի շրջանակում կներկայացվեն «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի նոր հետազոտության արդյունքները։
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ