Լևոն Զուրաբյանի եւ Վահագն Խաչատրյանի գնահատականը նոյեմբերի 5-ի բախումների վերաբերյալ
06.11.2013
12:00
Նոյեմբերի 5-ի բախումների հետևանքով բերման ենթարկվածների մեջ եղել է 11 մարդ, ովքեր որևէ հակաիրավական գործողություն չէին կատարել, և հետագայում ազատ են արձակվել: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր՝ «Մեդիա կենտրոնում» անցկացված ասուլիսի ժամանակ:

«Բացարձակապես չենք հավակնում, որ դա լրիվ ցուցակ է»,- ասաց Զուրաբյանը: Նա հավելեց, որ երեկ՝ դեպքից հետո՝ ոստիկանապետի հետ հանդիպման ժամանակ, ինքն ու ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հստակ ասել են, որ չեն կարող հանդուրժել որևէ մեկի ձերբակալությունը, եթե չկա լիարժեք ապացույց, որ այդ մարդը կատարել է հակաօրինական արարք: 

Լևոն Զուրաբյանը չի բացառում, որ նոյեմբերի 5-ի բախումներից հետո նոր քաղբանտարկյալներ կարող են հայտնվել: Նա հիշեցրեց, որ ԵԽԽՎ-ն քաղբանտարկյալ է համարում անգամ այն մարդկանց, ում նկատմամբ կիրառվել է անհամաչափ պատիժ: Միաժամանակ Զուրաբյանը կոչ արեց չշտապել: Նա խոստացավ, որ իրենք կհետևեն դեպքի զարգացումներին և կբարձրաձայնեն, եթե Շ.Հարությունյանի վիճակը համապատասխանի այն 5 չափանիշին, ըստ որոնց՝ ԵԽԽՎ-ն տվյալ անձին համարում է քաղբանտարկյալ: 

ՀԱԿ խմբակցության ղեկավարը երեկ կատարվածում առաջին հերթին մեղադրում է իշխանություններին: Զուրաբյանի խոսքով՝ այս ռեժիմը երկիրը հասցրել է այնպիսի անելանելի վիճակի, որ շատերը այլևս այլ ելք չեն տեսնում, քան ամենածայրահեղական, ընդհուպ մինչև ապօրինի միջոցներով փորձել ազատել երկիրը ռեժիմից: 

Զուրաբյանին համակարծիք է ասուլիսի մյուս բանախոսը՝ ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը: Վերջինն ասաց, որ իշխանությունը որևէ քաղաքացու հնարավորություն չի տալիս իրավական դաշտում պաշտպանել իր իրավունքները և ժողովրդին հասցրել է այնպիսի ծայրահեղ վիճակի, որ մարդիկ ամեն ինչի պատրաստ են իրավիճակը փոխելու համար: 

Նոյեմբերի 6-ին «Մեդիա կենտրոնում» անցկացվեց մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը: Նրանք անդրադարձան նոյեմբերի 5-ին Երևանում ակտիվիստների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումներին:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Աժ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքները
11.12.2018
12:00
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց դեկտեմբերի 9-ի Աժ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքները։
«Դիտորդների նախնական դիտարկումներն ու գնահատականները ԱԺ ընտրությունների վերաբերյալ»
10.12.2018
15:30
Դեկտեմբերի 10-ի Երևանի ԴաբլԹրի Բայ Հիլթոն հյուրանոցի Փարիզ սրահում տեղի ունեցավ Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) մամուլի ասուլիսը «Դիտորդների նախնական դիտարկումներն ու գնահատականները ԱԺ ընտրությունների վերաբերյալ» թեմայով։
«Միջազգային և հայաստանյան դիտորդների գնահատականը ԱԺ արտահերթ ընտրություններին»
10.12.2018
12:00
Դեկտեմբերի 10-ին Երևանի ԴաբլԹրի Բայ Հիլթոն հյուրանոցի Փարիզ սրահում տեղի ունեցավ Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի, ՀՔԱՎանաձորի գրասենյակի և Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի համատեղ մամուլիասուլիսը «Միջազգային և հայաստանյան դիտորդների գնահատականը ԱԺ արտահերթ ընտրություններին»թեմայով:
Քննարկումների շարք. 2018 թ. ԱԺ արտահերթ ընտրություններ
09.12.2018
13:00
Դեկտեմբերի 9-ին՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը, «Մեդիա կենտրոնը» անցկացրեց քննարկումների շարք:

ԱԺ ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման հերթական փուլի արդյունքները
04.12.2018
13:00
Դեկտեմբերի 4-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց «ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման հերթական փուլի արդյունքները»։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ