«Ղարաբաղի հարցը բավականին լուրջ ազդեցություն է թողել ՄՄ-ին միանալու որոշման վրա»
06.11.2013
12:00
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Սերժ Սարգսյանը չկարողացավ հաշտեցնել Ռուսաստանի և Արևմուտքի շահերը Հայաստանի շուրջ, ինչի հետևանքն էր Մաքսային միությանն անդամակցելու որոշումը: Այսպիսի կարծիք հայտնեց Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր՝ «Մեդիա կենտրոնում» անցկացված ասուլիսի ժամանակ:

Զուրաբյանի խոսքով՝ Ղարաբաղի հարցը բավականին լուրջ ազդեցություն է թողել ՄՄ-ին միանալու որոշման վրա: ՀԱԿ խմբակցության ղեկավարը վստահ է, որ իրականում ընտրությունը ոչ թե արժեքային համակարգերի միջև էր, այլ տարբեր քաղաքական հետևանքների, որոնք կապված են Ղարաբաղին:

Զուրաբյանն ասաց, որ առաջիկայում իրենք կհրապարակեն փաստեր, ըստ որոնց՝ տարիներ շարունակ Հայաստանում եկամուտները, պետբյուջեում հավաքվելու փոխարեն, հոսել են պաշտոնյաների գրպանները: Խոսքը տարեկան 2 մլրդ դոլարից ավելի գումարի մասին է:

Զուրաբյանը ենթադրում է, որ եթե այդ հափշտակված գումարները ներդրվեին Հայաստանում էներգիայի այլընտրանքային համակարգեր կառուցելու, Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը վերացնելու մեջ, ապա Հայաստանը կլիներ միանգամայն այլ տնտեսությամբ երկիր: «Հայաստանի իշխանությունները 1998 թ.-ից սկսած մսխել են Հայաստանի հնարավորությունները»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Նա նշեց, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունն առաջացնում է մի շարք անպատասխան հարցեր: Զուրաբյանի ուսումնասիրած նյութերից պարզ է դարձել, որ ՄՄ-ի հավաքված մաքսերի 88 տոկոսը բաժին է հասնում Ռուսաստանին, 7 տոկոսը՝ Ղազախստանին, 5 տոկոսը՝ Բելառուսին: Իսկ թե քանի տոկոսն է բաժին հասնելու Հայաստանին, պարզ չէ:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, ասաց, որ Հայաստանի իշխանությունը շատ անլուրջ է վերաբերվում ՄՄ-ի ազդեցությանը, հաշվարկներ չի անում: Խաչատրյանի խոսքով՝ տնտեսագիտության մեջ աննախադեպ երևույթ է, երբ երկիրը մտնում են մի միության մեջ, որի հետ չունի սահման:

Վահագն Խաչատրյանը ևս նշեց, որ ՄՄ-ին անդամակցելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո փոխվել են բիզնես խաղի կանոնները, սակայն այդ փոփոխությունը չի ներկայացվել բիզնեսի ներկայացուցիչներին, հասարակությանը, քաղաքական շրջանակներին:

Տնտեսագետը նշեց, ՀՀ էներգետիկայի նախարարությունը 150 մլն դոլարի պարտք է գոյացրել այս 2,5 տարվա ընթացքում, երբ գազի գինը բարձրացել է: ՄՄ-ին անդամակցելու հայտարարությունից հետո դեռ հայտնի չէ, թե այս ոլորտում ինչ է կատարվում, «մենք սուբսիդավորվե՞լ ենք, թե՞ ոչ, գրանտավորվե՞լ ենք, թե՞ ոչ»:

Նոյեմբերի 6-ին «Մեդիա կենտրոնում» անցկացվեց մամուլի ասուլիս՝ «Մաքսային միություն. քաղաքական տեսակետ» խորագրով: Ասուլիսի բանախոսներն էին «Հայ ազգային կոնգրես»խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Այս ասուլիսը «Հայաստանը զարգացումների խաչմերուկներում. Եվրոպա թե Ռուսաստան» շարքից է, որը հոկտեմբերի և նոյեմբերի ընթացքում ընդգրկում է բանավեճեր, հանրային քննարկումներ, հանդիպումներ լրագրողների հետ` նպատակ ունենալով ավելի համապարփակ պատկերացում ձևավորել Մաքսային միությանը միանալու հետևանքների մասին:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
2018 թ. Շուռնուխում տեղի ունեցած բռնության քրեական գործի կարճման վերաբերյալ
25.12.2018
11:00
Դեկտեմբերի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Փինք Արմենիա» ՀԿ-ի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին 2018թ. Շուռնուխ գյուղում ԼԳԲՏ անձանց նկատմամբ ծեծի հիմքով հարուցված քրեական գործի մանրամասներն ու գործի կարճման պատճառները:
«Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին»
24.12.2018
12:00
Մեդիա կենտրոնում, դեկտեմբերի 24-ին, տեղի ունեցավ քննարկում «Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ