ՄՄ-ին միանալը բխում է Հայաստանի շահերից
31.10.2013
17:00
Հայաստանին ոչ ոք չի սպասում Մաքսային միությունում, քանի որ Հայաստանը տնտեսական արժեք չունի: Այսպիսի կարծիք հայտնեց տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը հոկտեմբերի 31-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ անցկացված բանավեճի ժամանակ:

«Ես համոզված եմ, որ Մաքսային միությունը չի կայանալու»,- ասաց Ասատրյանը: Նա հավելեց, որ ՄՄ-ն չձևավորված, տնտեսական բաղադրություն չունեցող կառույց է, որի անդամ երկրների միջև արտաքին կապերը չեն գերազանցում 10 տոկոսը: 

Տնտեսագիտության թեկնածու Արտակ Մանուկյանի խոսքով՝ կառավարության անդամների հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանը զարգացման ուղենիշ է վերցրել: Սակայն տնտեսական առումով երկիրը ոչինչ չի կարող շահել ՄՄ-ին անդամակցելուց: 

Բանավեճի մյուս մասնակիցը՝ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, համամիտ չէ: Փոխնախարարն ընդգծեց, որ ՄՄ-ի բոլոր անդամները հավասար հնարավորություններ ունեն: 

Մինասյանը կարծում է, որ ՄՄ-ին միանալը բխում է Հայաստանի շահերից, քանի որ դա ավելի բարձր մակարդակի ինտեգրում է, քան կլիներ որևէ այլ պայմանագրի շրջանակներում:

Նախարարի տեղակալի խոսքով՝ Հայաստանից Եվրոպա արտահանման 78 տոկոսն ընդամենը հումք է: Մինչդեռ ԱՊՀ ապրանքաշրջանառության մեծ մասը կազմում են ապրանքներ, որոնք ավելի մեծ արժեք ունեն: «Հիմա մենք ուզում ենք զարգացնել արտահանման այդ մասը, և նաև դրա համար մեր ընտրությունը Մաքսային միությունն է»,- ասաց Կարինե Մինասյանը: 

Նրա խոսքով՝ գազի, նավթամթերքի, ադամանդի համար սահմանված 30% մաքսատուրքերը կվերանան: 

Բագրատ Ասատրյանը հակադարձեց, որ Հայաստանից ընդամենը հարյուր կիլոմետր հեռավորությամբ կան գազի հանքեր (Իրան), սակայն Հայաստանը գազի համար վճարում է հնարավոր ամենաբարձր գինը: 

Ասատրյանը նշեց, որ Հայաստանը Եվրոպայից ստանում էր որոշակի օժանդակություն` տնտեսությունը զարգացնելու համար, լրացուցիչ պայմաններ կային փոքր և միջին բիզնեսի զարգացման համար: Մինչդեռ ՄՄ-ն շատ հեռու է այն արժեքներից, որոնք գոյություն ունեն ԵՄ շրջանակներում, և որոնց Հայաստանը պետք է ձգտեր: 

«Եվրոպան մեզ երբեք նվերներ չի տալու, բայց տարվել է որոշակի աշխատանք, և արդյունքները վաղ թե ուշ լինելու էին, մենք պետք է այդ ուղին պահեինք»,- ասաց Բագրատ Ասատրյանը: 

Էկոնոմիկայի նախարարի տեղակալը համամիտ է, որ Հայաստանը շատ ավելի բան ունի սովորելու Եվրոպայի կառավարման, ինստիտուցիոնալ համակարգից, և միշտ էլ ձգտելու է դրան: Սակայն ՄՄ-ին անդամակցելը չի բացառում Եվրպայի հետ ինտեգրվելուն: Կարինե Մինասյանը նշեց, որ ՀՀ նախագահի, վարչապետի և եվրոպական կողմից հնչող հայտարարությունները վկայում են, որ Հայաստան-Եվրոպա համագործակցությունը շարունակվելու է: 

Հոկտեմբերի 31-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+» հեռուստաընկերության առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ` «Ինչ է շահում Հայաստանը տնտեսապես՝ միանալով Մաքսային միությանը» թեմայով: Բանավեճի բանախոսներն էին էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը և տնտեսագիտության թեկնածու Արտակ Մանուկյանը: Բանավեճին մասնակցելու հրավերն ընդունել էր նաև «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը , ով, սակայն, չներկայացավ բանավեճին:

Միջոցառումը «Հայաստանը զարգացումների խաչմերուկներում. Եվրոպա՞, թե՞ Ռուսաստան» շարքից է, որը հոկտեմբերի և նոյեմբերի ընթացքում կընդգրկի բանավեճեր, հանրային քննարկումներ, հանդիպումներ լրագրողների հետ` նպատակ ունենալով ավելի լավ պատկերացում ձևավորել Մաքսային միությանն անդամակցելու հետևանքների մասին: 

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Ֆիլմի դիտում. Երբ բախվում են երկու աշխարհ
13.10.2017
15:00
Հոկտեմբերի 13-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Երբ բախվում են երկու աշխարհ» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
«Ի՞նչ բարեփոխումներ կբերի քրեակատարողական համակարգում 2018-2038 թթ. ռազմավարության ծրագիրը»
12.10.2017
11:00
Հոկտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» ացնցկացվեց քննարկում «Ի՞նչ բարեփոխումներ կբերի քրեակատարողական համակարգում 2018-2038 թթ. ռազմավարության ծրագիրը» թեմայով:
Գեղարվեստական տպագրության առաջին միջազգային բիենալեն Երևանում
11.10.2017
12:00
Հոկտեմբերի 11-ին ՆՓԱԿ-ում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս` նվիրված Երեւանում առաջին անգամ անցկացվող Գեղարվեստական տպագրության միջազգային բիենալեին:
Երեխաների պաշտպանությունը «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծում
11.10.2017
11:00
Հոկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ մամլո ասուլիս «Երեխաների պաշտպանությունը «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծում» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ