«ՄՄ-ին անդամակցությունը ելնում է Հայաստանի Հանրապետության ազգային շահերից»
01.11.2013
11:00
Չկա որևէ միջազգային պայմանագիր, որը լինի միայն տնտեսական կամ քաղաքական: Այսպիսի կարծիք հայտնեց «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանն այսօր՝ «Մեդիա կենտրոնում» անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով «Մեդիա կենտրոնի» այն հարցին, թե Մաքսային միությանն անդամակցելու որոշումը քաղաքակա՞ն էր, թե՞ տնտեսական:

«Մաքսային միությանն անդամակցությունը ելնում է Հայաստանի Հանրապետության ազգային շահերից՝ տնտեսական, առևտրային, անվտանգության»,- հավելեց ՕԵԿ փոխնախագահը: 

Նա համամիտ չէ այն տեսակետին, որ ՄՄ-ն նոր Խորհրդային Միություն է լինելու. պատմությունը ցույց է տալիս, որ ոչ մի բան որևէ տեղ նույն ձևով չի կրկնվում: 

Մհեր Շահգելդյանը նշեց, որ Հայաստանից արտահանվող ապրանքների մի մեծ հատված, այդ թվում նաև` գյուղատնտեսական, ուղղվում է ՄՄ երկրներ: ՕԵԿ խմբակցության քարտուղարը կոչ արեց նաև չմոռանալ Ռուսաստանում ապրող մոտ 2,5 մլն հայերի մասին, ովքեր մեծ մասամբ գործարարներ են: Շահգելդյանի խոսքով՝ այս մարդկանց ներուժը ևս մեծ հնարավորություններ է ստեղծելու Հայաստանի համար ՄՄ-ին անդամակցելու պարագայում: Բացի դրանից՝ նորացումներ կլինեն անվտանգության ոլորտում՝ սահմաններում, արտակարգ իրավիճակների դեպքում` պետռեզերվներում:

Շահգելդյանը միևնույն ժամանակ կարծում է, որ Եվրամիության հետ հարաբերությունները նույնպես պետք է զարգանան: ՕԵԿ փոխնախագահը հատկապես կարևորում է Հայաստանի իրավական համակարգերի բարեփոխումը:

Մհեր Շահգելդյանն ընդգծեց, որ «Օրինաց երկիրը» ոչ եվրոպամետ է, ոչ ռուսամետ, այլ միայն հայամետ: 

Նոյեմբերի 1-ին «Մեդիա կենտրոնում» անցկացվեց «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանի մամուլի ասուլիսը, որով մեկնարկեց «Մաքսային միություն. քաղաքական տեսակետ» խորագրով ասուլիսների շարքը: 

Շարքը նախատեսվում է անցկացնել ծանրակշիռ քաղաքական գործիչների մասնակցությամբ` շեշտադրելով Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությանը, Մաքսային միությանը միանալու որոշմանը, Եվրամիության հետ մեր պետության հետագա անելիքներին առնչվող հարցեր: 

Ասուլիսներն անցկացվում են «Հայաստանը զարգացումների խաչմերուկներում. Եվրոպա թե Ռուսաստան» խորագրով միջոցառումների շրջանակում, որը հոկտեմբերի և նոյեմբերի ընթացքում ընդգրկում է բանավեճեր, հանրային քննարկումներ, հանդիպումներ լրագրողների հետ` նպատակ ունենալով ավելի համապարփակ պատկերացում ձևավորել Մաքսային միությանը միանալու հետևանքների մասին:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Պատգամավորների վարքն ու խոսքը. էթիկական նորմեր և հանրային ընկալումներ
12.12.2017
12:00
Անցած շաբաթ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր․ «Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից:
«Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ»
12.12.2017
11:00
Դեկտեմբերի 12-ը Առողջապահության համընդհանուր հասանելիության համաշխարհային օրն է: Այս օրվան նվիրված «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ» թեմայով:
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
11.12.2017
12:30
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիս, որի շրջանակում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ներկայացրեց 2017թ. մարդու իրավունքների խախտումները Հայաստանում:
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
11.12.2017
11:00
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը «Հայ-ճապոնական հարաբերություններ. համագործակցության նոր հեռանկարներ և հնարավորություններ» թեմայով:
«Հայաստանի էներգետիկ ոլորտի հիմնախնդիրները. զուգահեռներ Վրաստանի հետ»
08.12.2017
13:00
Հայաստանի էներգետիկ համակարգում ամենազգալի խնդիրներից է սպառողի համար գազի գնի ոչ թափանցիկ ու անտրամաբանական ձեւավորումը: Պաշտոնապես Ռուսաստանը ՀՀ-ին գազը վաճառում է 1000 խորհանարդ մետրի դիմաց 150 դոլարով, բայց վերջնական սպառողը վճարում է գերթե երկու անգամ թանկ՝ 290 դոլար: