«Եվրամիությունը չի փակել իր դռները և բաց է Հայաստանի առջև». Անրի Ռենո
29.10.2013
11:00
«Եվրամիությունը չի փակել իր դռները և բաց է Հայաստանի առջև»,- այսօր՝ «Մեդիա կենտրոնում» անցկացված ասուլիսի ժամանակ, ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:

Նա նշեց, որ Մաքսային միությանն անդամակցելու հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունները ցանկություն են հայտնում բոլոր ոլորտներում և ձևաչափերով շարունակել գործակցությունը նաև ԵՄ-ի հետ: Դեսպանը համոզված է, որ Հայաստան-ԵՄ համագործակցության ոլորտներն «անծայրածիր են»:

Մաքսային միության իշխանության անմիջական իրավասությունից դուրս նման ուղղություններ են կառավարումը, մարդու իրավունքները, արդարադատության համակարգը, իրավական պետության կառուցումը: «ԵՄ-ն կշարունակի ընթացք տալ, խորացնել Հայաստանի հետ իր հարաբերությունները հնարավոր բոլոր ուղղություններում»,- ասաց Անրի Ռենոն:

Նա նշեց, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը ինքնիշխան Հայաստանի կայացրած որոշում է, որը հաշվի է առնում երկրի շահերը: «Մենք հարգում և ընդունում ենք Հայաստանի կայացրած այդ որոշումը»,- ասաց Ֆրանսիայի դեսպանը:

Անդրադառնալով Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ դեսպանն ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտածում են ԼՂ-ի՝ բանակցություններին մասնակցության մասին: Սակայն բանակցային գործընթացին մասնակցող կողմերն իրենք կորոշեն այն պատեհ առիթը, որից հետո մեկ այլ կառույց՝ ԼՂ-ն, դառնա բանակցային գործընթացի մասնակից: Դեսպան Ռենոն տարածաշրջանի համար հրամայական է համարում հակամարտությունը լուծելը, քանի որ այն ազդում է տարածաշրջանի զարգացման վրա:

Անդրադառնալով հայ-ֆրանսիական հարաբերություններին՝ բանախոսը նշեց, որ հոկտեմբերը ֆրանս-հայկական իրադարձությունների ամիս էր: Ամսվա սկզբում կայացավ ՀՀ նախագահի այցը Ֆրանսիա: Հաջորդեց Վալանսում ֆրանս-հայկական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովը: Անցյալ շաբաթ Հայաստան ժամանեց Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի ղեկավարած պատվիրակությունը: Այցի շրջանակներում ձեռք բերվեցին մի շարք կարևոր պայմանավորվածություններ, այդ թվում` սրտաբանության ոլորտում համագործակցության վերաբերյալ:

Ֆրանսիական կողմն անցյալ շաբաթ Երևանում մասնակցեց «Ռեանիմանիա» փառատոնին՝ աչքի ընկնելով թե´ ներկայացրած ֆիլմերի քանակով, թե´ ոլորտի մասնագետների հեղինակավոր պատվիրակությամբ: Դեսպանի խոսքով՝ այս և ամսվա ընթացքում տեղի ունեցած այլ իրադարձություններ նպաստեցին հայ-ֆրանսիական համագործակցության է՛լ ավելի սերտացմանը:

Հոկտեմբերի 29-ին «Մեդիա կենտրոնում» հյուրընկալվեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: Նա խոսեց հայ-ֆրանսիական հարաբերությունների, Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման, Եվրամիության հետ մեր երկրի հարաբերությունների զարգացման հեռանկարի մասին:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ԱԺ արտահերթ ընտրություններ. հնարավոր զարգացումներն ու հանրության ակնկալիքները»
19.10.2018
19:00
Հոկտեմբերի 18-ին Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ Ա1 պլյուսի տաղավարում առցնաց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց հաղորդում «ԱԺ արտահերթ ընտրություններ. հնարավոր զարգացումներն ու հանրության ակնկալիքները» թեմայով:
«Հունան Պողոսյանի նշանակումը ստորացնում է սյունեցիներին». իրավապաշտպաններ
18.10.2018
11:00
Հոկտեմբերի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունենցավ քննարկում` «Կադրային քաղաքականությունը հետհեղափոխական Հայաստանում» թեմայով:

Հանել դպրոցից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կամ վերախմբագրել դասագրքերը. թեժ բանավեճ
17.10.2018
12:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. անհրաժեշտություն, թե քարոզ» թեմայով:
«Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է». ՄԱԿ-ի 2018թ. զեկույց
17.10.2018
11:00
ՀՀ բնակչությունը 2018թ. առաջին եռամսյակից սկսած նվազել է 10.000 մարդով:
Այս մասին հոկտեմբերի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ