«Աղբահանությունը մշակույթ է, որ ցավոք սրտի, մենք դեռևս չունենք». Հովհաննես Ահարոնյան
23.10.2013
17:00
2014 թ. ապրիլի 1-ից Երևանի աղբահանման և սանմաքրման աշխատանքները կիրականացնեն երկու կազմակերպություններ` շվեդական «Էկո գրուպը» և լիբիական «Սանիտեկը», որոնք շահել են քաղաքապետարանի հայտարարած միջազգային մրցույթը: Սա քաղաքապետարանի առաջին քայլն է դեպի աղբի վերամշակման գործարանի կառուցում:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Կոմունալ տնտեսության վարչության Աղբահանության և սանիտարական մաքրման բաժնի պետ Հովհաննես Ահարոնյանը նշեց, որ խոսքը դեռևս Երևանում միայն աղբահանությունն ու սանմաքրման աշխատանքները եվրոպական չափանիշների հասցնելու մասին է և ոչ թե աղբի վերամշակման և տեսակավորման: «Ժամանակի հրամայականն է, որ մենք ունենաք աղբի վերամշակման կամ տեսակավորման գործարան: Միանում եմ «Ոչ աղբակիզման գործարաններին» կոչերին»,- ասաց Ահարոնյանը: 

Նուբարաշենի աղբավայրն ընդգրկում է 52 հա տարածք, որում տասնամյակների ընթացքում կուտակվել է 8 մլն տոննա կոշտ կենցաղային թափոն: Սահակյանի կանխատեսմամբ՝ եթե Նուբարաշենի աղբավայրը շարունակի շահագործվել նույն տեմպով, ապա մայրաքաղաքին կծառայի ևս ընդամենը 15 տարի: 

Քննարկման մյուս բանախոսը՝ «Ուրբան» հիմնադրամի ծրագրերի համակարգող Սամվել Նազարյանը, տեղեկացրեց, որ առաջիկա օրերին Կապանի խանութները գնորդներին անվճար կտրամադրեն բազմակի օգտագործման տոպրակներ: 

Մոտ օրերս Կապանի ընդհանուր աղբամանների կողքին կհայտվի նաև պլաստիկ շշերի համար նախատեսված 90 աղբաման: Առանձնացված պլաստիկ աղբն աղբավայրի փոխարեն կտարվի պահեստամաս, որտեղ հատուկ մամլիչով դրա ծավալը կփոքրացվի, հումքը կվերամշակվի: Արդյունքում ընդհանուր աղբի ծավալի 20 տոկոսը կնվազեցվի: 

«Ուրբան» հիմնադրամի ծրագրերի համակարգողը կարևորեց, որ բնակիչները գիտակցեն խնդրի կարևորությունը և աղբն աղբամանների մեջ լցնեն տեսակավորելուց հետո: Նազարյանի խոսքով՝ ըստ Ալավերդիում իրենց անցկացրած հարցման՝ բնակիչների 85 տոկոսը պատրաստակամ է տեսակավորել աղբը, եթե լինեն պլաստիկի համար աղբամաններ:

Մինչդեռ Հովհաննես Ահարոնյանն ափսոսանք հայտնեց, որ շվեդական «Էկո գրուպը» Երևանի թաղամասերից մեկի բնակիչներին առաջարկել է տեսակավորել աղբը և գցել տեղադրվելիք տարբեր աղբարկղերի մեջ, սակայն բնակիչները չեն համաձայնել: «Աղբահանությունը մշակույթ է, որ ցավոք սրտի, մենք դեռևս չունենք»,- ասում է Ահարոնյանը:

Մինչ քննարկումը «Մեդիա կենտրոնում» ցուցադրվել էր երկու կարճամետրաժ ֆիլմ` «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոն 2013-ի շրջանակում: Իտալական «Ոչ մի թափոն» ֆիլմը թափոնների կառավարման խնդրի մասին է: Ֆրանցեսկո Բարբիերին որոշում է ճամփորդել` հասկանալու համար այլ երկրներում աղբի կառավարման այլընտրանքային մեթոդները և փորձը:

«Վաշ-վիշ» ֆիլմը պատմում է Ալավերդու բնապահպանական խնդիրների մասին: «SOS մշակույթ» ծրագրի մասնակիցները փորձում են պարզել Ալավերդու միջով հոսող Դեբեդ գետի աղտոտման պատճառները, քաղաքում գործող պղնձամոլիբդենային գործարանի արտանետումների հետևանքները:

Քննարկման ժամանակ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ֆիլմերի արտադրության համակարգող Լիանա Սմբատյանը նշեց, որ ցանկացած վավերագրական ֆիլմ ուղերձ է մարդկանց և ուղղակի կամ անուղղակի ազդում է նրանց վրա: Հանդիսատեսը փորձում է ընկալել խնդրի էությունը, դառնում է տեղեկատվության կրողը, և այդ տեղեկատվությունը գործողության մեջ է դրվում: «Իմ կարծիքով, ամենակարևոր բանը, որ անում է վավերագրական կինոն, մարդկանց ինֆորմացնելն է տվյալ պրոբլեմի մասին»,- ասում է Լիանա Սմբատյանը:

Հոկտեմբերի 23-ին «Մեդիա կենտրոնում» ցուցադրվեց երկու կարճամետրաժ ֆիլմ` «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոն 2013-ի շրջանակում: Ցուցադրությանը հաջորդեց քննարկում, որին մասնակցում էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Կոմունալ տնտեսության վարչության Աղբահանության և սանիտարական մաքրման բաժնի պետ Հովհաննես Ահարոնյանը, «Ուրբան» հիմնադրամի ծրագրերի համակարգող Սամվել Նազարյանը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ֆիլմերի արտադրության համակարգող Լիանա Սմբատյանը:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից
22.11.2017
13:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից» թեմայով։
«Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջական ռիսկեր և շուկայի վերահսկողություն»
22.11.2017
11:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջականռիսկերև շուկայի վերահսկողություն» թեմայով:
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ