Նորաստեղծ կայքը հնարավորություն է տալիս առցանց միջոցառում գրանցել՝ ընտրելով օր և ժամ: Կայքի օրացույցում տեսանելի են տեղի ունենալիք միջոցառումները և դեռևս չզբաղեցված օրերը: «Մեդիա կենտրոնն» ամենասեղմ ժամկետում կարձագանքի ներկայացված հայտին:
Ասուլիսներ, քննարկումներ, բանավեճեր. «Մեդիա կենտրոնը» կազմակերպում և լուսաբանում է` արդեն սեփական կայքում: www.media-center.am -ում տեղադրված տեսագրությունները, լուսանկարները և ինֆոգրաֆները բաց են հանրային օգտագործման համար` «Մեդիա կենտրոնին» հղումով:
www.media-center.am կայքում կարելի է բաժանորդագրվել և ստանալ կենտրոնի հրապարակումները: Ակումբը նաև անդամակցություն է առաջարկում: Անդամակցությունն անվճար է և ենթադրում է մի շարք առավելություններ` առաջնահերթություն «Մեդիա կենտրոնում» միջոցառում կազմակերպելիս, կենտրոնի համակարգիչների և այլ ռեսուրսների օգտագործում, մարզային միջոցառումներին անվճար փոխադրումներ և այլն:
«Մեդիա կենտրոնն» ազատ հարթակ է՝ խթանելու երկխոսություններն ու քննարկումները քաղաքացիական խմբերի, հասարակական և միջազգային կազմակերպությունների, փորձագետների, քաղաքական գործիչների և լրատվամիջոցների միջև:
«Մեդիա կենտրոնն» իր գործունեությունը սկսել է 2013 թ. փետրվարից: Մինչ այժմ կազմակերպվել է 158 քննարկում և ասուլիս, 7 հեռուստատեսային բանավեճ: «Մեդիա կենտրոնի» միջոցառումներն ունեցել են 1174 մասնակից: Այդ միջոցառումների վերաբերյալ պատրաստվել է 969 առցանց և տպագիր նյութ, 259 հեռուստատեսային ռեպորտաժ: Կցված ինֆոգրաֆիկայում ներկայացված են թվային տվյալներ «Մեդիա կենտրոնի» գործունեության մասին: