Աստղիկ Ավետիսյանի առաջարկները հեռուստաընկերություններին
16.10.2013
11:30
Հանրային հեռուստաընկերության ծրագրային նոր քաղաքականությունը դրական փոփոխությունների միտում ունի. նշեց Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, բգթ Աստղիկ Ավետիսյանը այսօր՝ «Մեդիա կենտրոնում»:

«Ամենադիտվող և հասարակական կարծիք ձևավորող զլմ-ն, այնուամենայնիվ, մնում է հեռուստատեսությունը»,- ասաց Աստղիկ Ավետիսյանը:

Նա նշեց, որ երկար ժամանակ է՝ Հանրային հեռուստաընկերությունը չէր ծառայում իր նպատակին: Ժամանակին էլ պատրաստվում էին լավ հաղորդումներ, բայց հեռարձակվում էին այնպիսի ժամի, որ որևէ մեկը չէր կարող դիտել: Հիմա տեսնում ենք հին հաղորդումներ, բայց դրանք ճիշտ ժամի են հեռարձակվում:

Աստղիկ Ավետիսյանի կարծիքով՝ զգալի փոփոխություններ է կրել հայաստանյան հինգ մասնավոր հեռուստաընկերությունների ծրագրային քաղաքականությունը: Օրինակ՝ «Կենտրոնի» լրատվական թողարկումներում ավելացել են մասնագիտացված հավելվածներ: Դրանց շնորհիվ յուրաքանչյուր ոլորտի մասնագետ կարող է ստանալ իրեն հետաքրքրող տեղեկատվություն:

Ասուլիսի ժամանակ Ավետիսյանը հանդես եկավ առաջարկությունների փաթեթով, որը կօգնի հեռուստաընկերությունների ղեկավարներին բացահայտել հեռուստաընկերության զարգացմանը խոչընդոտող երևույթները, մշակել հեռանկարային ռազմավարություն:

Աստղիկ Ավետիսյանը, մասնավորապես, առաջարկեց անցկացնել հեռուստաընկերությունների կարիքների գնահատում, մշակել հեռանկարային ծրագրեր՝ 2-5 տարի ժամկետով, հետազոտել սեփական և պոտենցիալ շուկաները, հեռուստաընկերությունների արտադրանքի բովանդակությունն ուղղորդել դեպի սպառողը, ժամանցային նախագծերից զատ՝ մշակել նաև հեռուստանախագծեր միջինից բարձր տարիք ունեցողների համար, վերապատրաստել հեռուստաընկերությունների աշխատակիցներին և այլն:

«Իմ խնդիրը կողքից դիտող մարդու և հետազոտողի խնդիր է: Ի վերջո, հետազոտողը և գործ անողը պետք է միասին աշխատեն»,- կարծում է Աստղիկ Ավետիսյանը:

Միաժամանակ նա նշեց, որ դեռևս մշակված չէ այն մոտեցումը, որ այս ոլորտի հետազոտողը ուղարկի հարցաթերթիկ, և հեռուստաընկերությունը պատրաստակամ լինի պատասխանելու:

Հոկտեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» անցկացվեց մամուլի ասուլիս` «Հայաստանյան հեռուստաընկերությունների ծրագրային քաղաքականությունը» թեմայով: Ասուլիսի բանախոսն էր Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Աստղիկ Ավետիսյանը:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Սասնա ծռերի» գործով դատավարությունն ու մեղադրյալների պահման պայմանները. մտահոգություններ և դիտարկումներ
22.01.2018
11:00
Հունվարի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում ««Սասնա ծռերի» գործով դատավարությունն ու մեղադրյալների պահման պայմանները. մտահոգություններ և դիտարկումներ» թեմայով:
«Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում. չլուծված խնդիրնե՞ ր, թե՞ բարեփոխումներ»
19.01.2018
11:00
Հունվարի 19-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում. չլուծված խնդիրնե՞ ր, թե՞ բարեփոխումներ» թեմայով:
Ընդդեմ թանկացումների. ինչպե՞ս է տեսնում խնդրի հանգուցալուծումը «Ելք» խմբակցությունը
18.01.2018
11:00
Հունվարի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ընդդեմ թանկացումների. ինչպե՞ս է տեսնում խնդրի հանգուցալուծումը «Ելք»խմբակցությունը» թեմայով:
Արդյո՞ք պետությունը հրաժարվում է իր պարտավորություններից. ՊՆ նախարարի դրամահավաքության կոչը զինծառայողների բուժման համար
17.01.2018
12:00
Հունվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանի բուժման ծախսերի վերաբերյալ:
«Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ». հանրային քննարկում
16.01.2018
10:00
Հունվարի 16-ին ԴաբըլԹրի բայ Հիլթոն Երևան հյուրանոցի Միլանո սրահում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունն իր իրավական ծրագրերի շրջանակներում ստեղծված Արդարադատության խմբի հետ համատեղ անցկացրեց «Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ» հանրային քննարկում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ