Հայաստանի կառավարությունը բաց կառավարման սկզբունքներից միայն մեկին է հետևել
15.10.2013
12:00
Հայաստանի կառավարությունը բաց կառավարման սկզբունքներից միայն մեկին է հետևել՝ մեծացրել է նոր տեխնոլոգիաների մատչելիությունը՝ ապահովելու համար հաշվետվողականությունը. կարծում է Վարուժան Հոկտանյանը՝ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենը:

«Բաց կառավարման գործընկերության» հռչակագրին Հայաստանի Հանրապետությունը միացել է 2011թ. և պարտավորություն ստանձնել բարձրացնել պետական մարմինների գործողությունների հրապարակայնությունը և խթանել հասարակության մասնակցությունը հանրային կյանքի կառավարմանը:

«Այս երկու տարիների աշխատանքը 10 բալանոց սանդղակով ես գնահատում եմ 7-8»,- նշեց Լևոն Բարսեղյանը՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավարը:

Հոկտանյանի կարծիքով՝ բավականին աշխատանք է կատարվել, բայց այն հիմնականում դեռևս ֆորմալ տեսք ունի:

«Բարձրաստիճան պաշտոնատար անձանց կեսից ավելիի հայտարարագրերը չկան http://www.ethics.am/կայքում, ինչը խախտում է: Ազգային ժողովի 131 պատգամավորից միայն 42-ի հայտարարագիրն է ներկայացված կայքում, որ հանրային նշանակության տեղեկատվության մեծ մասը դեռևս չի տեղադրվում պետական գերատեսչությունների պաշտոնական կայքերում»,- դիտարկումներ ներկայացրեց Աշոտ Մելիքյանը՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը:

Բանախոսներն իրենց մտահոգությունը հայտնեցին նաև այժմ մշակվող գործողությունների 2014-16 թթ. ծրագրի վերաբերյալ: ՀԿ-ների ներկայացուցիչները բազմաթիվ առաջարկները չեն ընդունվել աշխատանքային խմբի կողմից:

ՀԿ ներկայացուցիչները պատրաստվում են այլընտրանքային ծրագիր մշակել, եթե կառավարությունն իրենց առաջարկություններն ու դիտարկումները  չներառի մշակվող պլանում: Այլընտրանքային ծրագիրը նույնպես կներկայացվի առաջիկայում կայանալիք գագաթնաժողովում, որի ընթացքում հաստատվում են պետությունների առաջիկա գործողությունները:

«Տպավորություն ունեմ, որ իշխանություններն անհավես են: Շատ լուրջ հավատ չեն ընծայում էդ գաղափարներին, որոնց իրականացմանը լծվել են»,- կարծում է Լևոն Բարսեղյանը:

Հոկտեմբերի 15-ին «Մեդիա կենտրոնում» էին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Վարուժան Հոկտանյանը:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում»
16.08.2018
12:00
2017-2018 թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում`ուղղված բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը:
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ