Հայաստանի նախագահի` Մաքսային միությանը միանալու որոշման սահմանադրականությունը
14.10.2013
12:00
«Մեդիա կենտրոն», հոկտեմբերի 14: Արթուր Սաքունցը և իր համախոհները հայց են ներկայացնելու Վարչական դատարան՝ վիճարկելով Մաքսային միությանն անդամակցելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարության՝ որպես գործողության համապատասխանությունը Սահմանադրությամբ ամրագրված ժողովրդավարական պետության սկզբունքերին: Սաքունցը չի բացառում նաև Սահմանադրական դատարան դիմելը:

Այսօր՝ «Մեդիա կենտրոնում» անցկացվածa քննարկման ժամանակ, Սաքունցը  նշեց, որ Եվրասիական տնտեսական միության փաստաթղթերն ուղղակիորեն հակասում են ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածին, և Ռուսաստանի որոշումները պարտադիր են լինելու անդամ-պետությունների համար:

Սաքունցը համոզված է, որ նույնիսկ եթե Սերժ Սարգսյանը լիներ լեգիտիմ նախագահ, իրավունք չէր ունենա, առանց հանրության կարծիքն իմանալու, անել Մաքսային միությանն անդամակցելու հայտարարություն: 

Սահմանադրագետ Արմեն Մազմանյանը նշեց, որ ՍԴ-ում վիճարկվում են միայն իրավական ակտեր, ոչ թե հայտարարություններ ու գործողություններ: «Ես համարում եմ, որ իրավական տեխնիկան ձեզ հնարավորություն կտա, այնուամենայնիվ, ինչ-որ բան վիճարկել, բայց դուք պետք է կողմնորոշվեք, թե ինչ եք վիճարկում: Միգուցե դա կլինի կառավարության որոշումը կամ այն պայմանագրերի փաթեթը, որոնք հետագայում կհայտնվեն»,- Սաքունցին դիմեց Մազմանյանը:

Միաժամանակ Մազմանյանը ողջունեց հայցով ՍԴ դիմելու և խնդիրը հանրության քննարկման առարկա դարձնելու մտադրությունը: Սահմանադրագետի խոսքով՝ նմանատիպ հայցը ՍԴ-ում բավարարվելու երկու հնարավորություն կա: Առաջին. եթե ժողովուրդը մեծապես աջակցի հայցին: Երկրորդ. եթե իշխանություններն իրենք ցանկանան, որ ՍԴ-ն նման որոշում կայացնի (դա կլինի հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ հայցի սցենարը):

Քննարկման մյուս բանախոսը՝ «Իրավունքի գերակայություն» ՀԿ նախագահ Արտակ Զեյլնալյանը, ով մասնակցում է խնդիրը դատական կարգով լուծելու քննարկումներին, նշեց, որ կարելի է որոշման սահմանադրականությունը վիճարկել ընդհանուր իրավասության դատարանում, բայց Սահմանադրական դատարանում վեճի առարկա կարող է դառնալ համաձայնագրի նախագիծը, որը կմտնի Ազգային ժողով:

«Հայցը, որի մասին խոսում է պրն Սաքունցը, չի հագնեցնելու այդ համաձայնագրի սահմանադրականության քննարկման: Միջազգային պայմանագրերը չեն կարող դառնալ սահմանադրաիրավական վեճի առարկա՝ որպես կիրառված իրավական ակտ»,- ասաց Արտակ Զեյնալյանը:

Իր հերթին Սաքունցը՝ որպես քաղաքացի, ուզում է կասեցնել Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու գործընթացը և որպես ճանապարհ ընտրել է իրավական դաշտը:

«Հանրային լրատվամիջոցները, հատկապես հեռուստաընկերությունները ակնհայտ և կանխամտածված լռության են մատնում հանրության մտահոգությունները: Պատգամավորները, քաղաքական ուժերը դիսկուսիա չեն անում»,- ասաց իրավապաշպանը, նշելով, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն առաջիկայում կիրականացնի նաև այլ ակցիաներ՝ ընդդեմ Մաքսային միությանն անդամակցելու որոշման:

Արտակ Զեյնալյանը հավելեց, որ քաղաքական գծի նման կտրուկ ու անսպասելի փոփոխությունն իր ազդեցությամբ համարժեք էր հայ-թուրքական արձանագրություններին: Սակայն վերջին դեպքում հանրությունը, անկախ ցուցաբերած վերաբերմունքից, տեղյակ էր, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսություն կա:

Հոկտեմբերի 14-ին «Մեդիա կենտրոնում» էին «Իրավունքի գերակայություն» ՀԿ նախագահ Արտակ Զեյլնալյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և սահմանադրագետ Արմեն Մազմանյանը:

Այս քննարկումը «Հայաստանը զարգացումների խաչմերուկներում. Եվրոպա թե Ռուսաստան» խորագրով քննարկումների շարքից է, որը ներառում է քննարկումներ, բանավեճեր, հեռուստահաղորդումներ՝  հասկանալու Հայաստանի կողմից Մաքսային միությանը միանալու հնարավոր հետևանքները:

 
Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հայաստանում հոգեբուժական կենտրոնները վերակազմավորելու անհրաժեշտություն կա
10.10.2018
13:00
Հայաստանում, ըստ 2017 թ. պաշտոնական տվյալների, կա 52 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, որը 3 տոկոս ավելի է համեմատած 2016 թ. տվյալների հետ:
«2019 թ. պետական բյուջեն ազնիվ, կոնսերվատիվ և իրավիճակային բյուջե է». տնտեսագետներ
09.10.2018
13:00
Հոկտեմբերի 9-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Պետական բյուջե-2019. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով։
«Խորհրդարանի ցրման ու արտահերթ ընտրությունների անցկացման հնարավոր տարբերականներն ու մեխանիզմները»
05.10.2018
12:00
Հոկտեմբերի 5-ին Գյումրիում, Շիրակի պետական համալսարանի մեծ դահլճում (Հասցե: Պ.Սևակ 4, Գյումրի) տեղի ունեցավ հանրային քննարկում «Խորհրդարանի ցրման ու արտահերթ ընտրությունների անցկացման հնարավոր տարբերականներն ու մեխանիզմները» թեմայով։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի 2018թ. զեկույցի ներկայացում. «Հայաստանում երեխաներին ուղղված հանրային ծախսերի գնահատում»
05.10.2018
12:00
Հոկտեմբերի 5-ին «Մեդիա կենտրոնում» ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ-ը) ներկայացրեց 2018թ. իրականացրած «Հայաստանում երեխաներին ուղղված հանրային ծախսերի գնահատում» թեմայով զեկույցի արդյունքները, ըստ որի երեխաներին ուղղված հանրային ծախսերը նվազել են թե՛ ընդհանուր ծախսերի և թե՛ սոցիալական ծախսերի համեմատ:
«ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման հնարավոր մեխանիզմները»
04.10.2018
11:00
Հոկտեմբերի 4-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման հնարավոր մեխանիզմները» թեմայով։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ