Հոսպիսի և պալիատիվ օգնության համաշխարհային օր
11.10.2013
12:00
Հայաստանում օրական 3600 մարդ ունի պալիատիվ օգնության կարիք: Եթե հաշվի առնենք, որ հիվանդի ընտանիքի անդամներն էլ են շահառու, այս թիվը դառնում է 80-100 հազար. ասաց Հրանտ Կարապետյանը՝ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Պալիատիվ թերապիայի բաժնի վարիչը, այսօր՝ «Մեդիա կենտրոնում» անցկացված քննարկման ժամանակ:

Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանն ակնկալում է, որ հաջորդ տարի վերացրած կլինեն հիվանդների համար թմրամիջոցների հասանելիության բոլոր խոչընդոտները, իսկ ամենաուշը 2015թ.-ի բյուջեով կնախատեսվեն ֆինանսական միջոցներ, որոնք կուղղվեն պալիատիվ բուժօգնության ապահովմանը: Հաջորդ տարի ավելի բարելավված կլինի նաև պալիատիվ օգնության կենտրոնի և բժիշկների մասնագիտական պատրաստվածությունը:

«Մեր հիմնական մոդելը լինելու է արտահիվանդանոցային օգնությունը մոբիլ թիմերի միջոցով տան պայմաններում»,- ասաց Սուրեն Քրմոյանը: Բացի նրանից, որ հիվանդանոցային օգնությունը շատ ավելի թանկ է, կարևոր է, որ նման վիճակում գտնվող հիվանդն իր հարազատների հետ շատ ժամանակ անցկացնի:

Հրանտ Կարապետյանի խոսքով՝ բազմաթիվ հիվանդներ ի վիճակի չեն վճարել օրական 20 հազար դրամ և օգտվել հիվանդանոցային սպասարկումից: Կարապետյանը կարծում է, որ պալիատիվ բուժօգնությունը պետք է ֆինանսավորեն պետությունը, տարբեր հիմնադրամներ, որպեսզի հիվանդի համար այն լինի անվճար:

«Պալիատիվ բուժօգնությունը նորագույն մեթոդների կիրառումն է ռադիկալ բուժման հնարավորությունը սպառած հիվանդի համար: Սա տխուր, բայց շատ և շատ մարդասիրական թեմա է: Հիվանդը իրավունք ունի նորմալ ավարտելու իր կյանքը»,- ասաց Արա Տեր-Գրիգորյանը՝ Ազգային ժողովի Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ:

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ արդեն ընդունել է ոլորտը կարգավորող օրինագիծը: Արա Տեր-Գրիգորյանը  լավատես է, որ այն երկրորդ ընթերցմամբ մինչև տարեվերջ կընդունվի:

Ներկայում գործող կարգի համաձայն՝ հիվանդին թմրամիջոցներ հատկացնելու որոշումն ընդունում է համապատասխան հանձնաժողովը: Գործող օրենքը հստակ չի ամրագրում, թե որ դեպքում որ հիվանդին ինչ թմրամիջոցներ կարելի է նշանակել, ինչ քանակով: Ուստի, բժիշկը (հատկապես պոլիկլինիկայում աշխատող) հաճախ վախենում ու խուսափում է թմրամիջոցը նշանակելուց՝ մտածելով, որ կարող է մեղադրվել, պատժվել:

Մինչդեռ օրենքի բարեփոխումը հստակեցնում է՝ ինչ ախտանիշի դեպքում, որ փուլում  ինչ թմրամիջոց կարելի է նշանակել հիվանդին:

«Միշտ նկատի ունեցեք, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ հասանելի լինեն բոլոր բժշկական ծառայությունները: Այն մարդուն, որին մեկ ստորագրությամբ զրկում եք դեղամիջոցից, ենթարկում եք խոշտանգումների»,- բժիշկներին դիմեց իրավաբան Վիոլետա Զոփունյանը:

Հոսպիսի և պալիատիվ օգնության համաշխարհային օրն այս տարի նշվում է հոկտեմբերի 12-ին: Այսօր «Մեդիա կենտրոնում»  Հայաստանում ոլորտի խնդիրներն էին քննարկում Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը, Ազգային ժողովի Առողջապահության,մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Արա Տեր-Գրիգորյանը,Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Պալիատիվ թերապիայի բաժնի վարիչ Հրանտ Կարապետյանը և իրավաբան Վիոլետա Զոփունյանը:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Խաղաղության ընկալումը․ ԼՂ հակամարտության մոտեցումների վերլուծությունը
06.02.2019
12:00
ԼՂ հակամարտության հանգուցալուծմանը հասնելու միակ ճանապարհը խաղաղությանը նախապատրաստվելն է: Թեպետ հակամարտող հանրույթներում գերիշխում է պատերազմի պրոպագանդան, սակայն Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում մարդիկ սկսել են ավելի ու ավելի քննադատաբար մոտենալ հնարավոր պատերազմին: Հարցեր են հնչեցնում պատերազմի ու խաղաղության գնի մասին:
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ