«Մեդիա կենտրոնի» հյուրասրահում էր Վոլֆգանգ Բյորնզենը
09.10.2013
18:30
Բունդեսթագի անդամ Վոլֆգանգ Բյորնզենը (Բյոնստրուպ) Երևանում է՝ մասնակցելու Հայաստանից Բունդեսթագի Միջազգային խորհրդարանական կրթաթոշակին հավակնողերիտասարդների ընտրությանը:

Հոկտեմբերի 9-ին՝ «Մեդիա կենտրոնում» անցկացված ասուլիսի ժամանակ, Վոլֆգանգ Բյորնզենը նշեց, որ կրթաթոշակ ստանալու նախապայմաններն են գերմաներենի իմացությունը, բարձրագույն ուսումնական հաստատության վկայականն ու ցանկությունը` ժողովրդավարական ավանդույթների համար ինչ-որ բան անելու:

Կրթաթոշակի 2014թ. հարցազրուցային ընտրափուլում հայաստանցի 8 երիտասարդներից կընտրվեն երեքը:

Միջազգային խորհրդարանական կրթաթոշակի շրջանակում 28 երկրի ընդհանուր թվով 120 կրթաթոշակառու 2014թ.չորս ամիս կանցնկացնի Գերմանիայում՝ ծանոթանալու խորհրդարանական համակարգին: Ծրագրի նպատակը մասնակիցներին քաղաքական գործընթացներին և ժողովրդավարական որոշումների կայացմանն անմիջականորեն առնչվելու հնարավորություն տալն է:

«Այս կրթաթոշակները հատկապես հետաքրքիր են մի պարզ պատճառով, սա բոլորովին այլ կատեգորիա է. խոսքը պառլամենտարիզմի, խորհրդարանական ավանդույթների մասին է»,- ասաց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ռայներ Մորելը, ով ևս ներկա էր ասուլիսին:

Կրթաթոշակառուներն աշխատում են Բունդեսթագի որևէ պատգամավորի գրասենյակում, միաժամանակ գրանցվում Բեռլինի համալսարաններից որևէ մեկում` ուսանողի կարգավիճակով մասնակցելու դասախոսությունների և ուսումնական այլ ձևաչափերի:

Վոլֆգանգ Բյորնզենի խոսքով՝ Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորները հաճույքով են աշխատում Հայաստանից եկած կրթաթոշակակիրների հետ, ովքեր նաև իրենց երկիրը ներկայացնող հիանալի դեսպաններ են:

Ծրագիրն անցկացվում է Գերմանիայի Բունդեսթագի նախագահի բարձր հովանու ներքո և բեռլինյան երեք համալսարանի հետ համագործակցությամբ: Բունդեսթագը ստանձնում է ճամփորդական, կացության և ապահովագրական բոլոր ծախսերը` ներառյալ ամսական կրթաթոշակը:

Ամեն տարի դեկտեմբերից Երևանում Գերմանիայի դեսպանությունն սկսում է ընդունել Միջազգային խորհրդարանական կրթաթոշակի ծրագրի մասնակցության հայտեր:

Շատ երկրներում Միջազգային խորհրդարանական կրթաթոշակի նախկին կրթաթոշակակիրները միավորվել են միությունների շրջանակում` միջմշակութային երկխոսությունը շարունակելու և համագործակցային ցանց հիմնելու նպատակով: Հայաստանում նախկին կրթաթոշակակիրները ներկայանում են www.ips.am կայքէջով:

«Մենք շատ ուշադիր հետևում ենք նախկին կրթաթոշակակիրների կարիերային` հետագայում նրանց հրավիրելով նաև այլ միջոցառումների»,- ասաց Վոլֆգանգ Բյորնզենը:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Պատգամավորների վարքն ու խոսքը. էթիկական նորմեր և հանրային ընկալումներ
12.12.2017
12:00
Անցած շաբաթ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր․ «Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից:
«Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ»
12.12.2017
11:00
Դեկտեմբերի 12-ը Առողջապահության համընդհանուր հասանելիության համաշխարհային օրն է: Այս օրվան նվիրված «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ» թեմայով:
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
11.12.2017
12:30
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիս, որի շրջանակում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ներկայացրեց 2017թ. մարդու իրավունքների խախտումները Հայաստանում:
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
11.12.2017
11:00
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը «Հայ-ճապոնական հարաբերություններ. համագործակցության նոր հեռանկարներ և հնարավորություններ» թեմայով:
«Հայաստանի էներգետիկ ոլորտի հիմնախնդիրները. զուգահեռներ Վրաստանի հետ»
08.12.2017
13:00
Հայաստանի էներգետիկ համակարգում ամենազգալի խնդիրներից է սպառողի համար գազի գնի ոչ թափանցիկ ու անտրամաբանական ձեւավորումը: Պաշտոնապես Ռուսաստանը ՀՀ-ին գազը վաճառում է 1000 խորհանարդ մետրի դիմաց 150 դոլարով, բայց վերջնական սպառողը վճարում է գերթե երկու անգամ թանկ՝ 290 դոլար: