Վրաստանում իշխանությունը չի կառչում իր իշխանությունից
08.10.2013
12:00
Վրաստանի քաղաքական կյանքում վերջին շրջանում նկատվում է միտում, երբ իշխանությունը չի կառչում իր իշխանությունից: Նախագահ Սահակաշվիլին հանձնում է իշխանությունը: Վարչապետ Իվանիշվիլին ևս ասում է, որ պատրաստ է հեռանալ: Այս դիտարկումն արեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն այսօր՝ «Մեդիա կենտրոնում» անցկացված քննարկման ժամանակ:

Մյուս երկու միտումը, որոնք քաղաքագետը նկատել է Վրաստանում, նախագահի իշխանության ինստիտուտը, իշխանության կենտրոնացումը թուլացնելու փորձն է և Ռուսաստանի հետ հարաբերությունները մեղմելու, ընդհանուր կետեր փնտրելու փորձը:

Ստեփան Գրիգորյանը նշեց, որ ընտրությունների արդյունքում Վրաստանը սկզբունքորեն չի փոխում Եվրոպային և ՆԱՏՕ-ին ինտեգրվելու իր առաջնահերթությունը: Ընտրություններին մասնակցող հիմնական բոլոր երեք թեկնածուններն էլ ունեն դեպի Եվրոպա գնալու առաջնահերթություն: Քաղաքագետը համոզված է, որ իրավական պետություն կառուցելու համար պետք է Եվրոպայի ուղղությամբ գնալ:

«Վրաստանի բարեփոխումների աջակիցներ» կազմակերպության աշխատակից Էլեն Խոշտարիայի կանխատեսմամբ՝ մինչ ընտրությունները ուժերի հարաբերակցությունը կտրուկ չի փոփոխվի՝ չնայած նրան, որ վրաց հասարակությունը հակված է էմոցիոնալ որոշումների, պոռթկումների:

Իսկ Ռազմավարական և միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի ներկայացուցիչ Կախա Գոգոլաշվիլին նշեց, որ վրաց հասարակությունն այնքան էլ կայուն չէ՝ կանխատեսելի լինելու առումով. կանխատեսել կարելի է մասամբ, բայց ոչ ամբողջությամբ: Հանրության տրամադրությունների վրա, օրինակ, կարող են ազդել տնտեսական կտրուկ անկումը, ազգային արժույթի անկումը:

Էլեն Խոշտարիան նշեց, որ սրանք ոչ միայն նախագահի ընտրություններ են, այլև կառավարման համակարգի փոփոխության ընտրություններ: Խոշտարիայի խոսքով՝ այսօր Վրաստանն իսկապես ունի հնարավորություն՝ ունենալու ուժեղ խորհրդարան, որը կնպաստի ժողովրդավարությանը երկրում:

Քաղաքական և իրավական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն ասաց, որ տվյալ ընտրությունները լակմուսի թղթի նման ցույց կտան, թե որքան աջակցություն ունի «Վրացական երազանքը»:

Քննարկման ընթացքում անդրադառնալով նրան, թե որ ուժի օգտին կքվեարկեն Վրաստանի ազգային փոքրամասնությունները՝ Կախա Գոգոլաշվիլին կանխատեսեց, որ փոքրամասնություններն իրենց ձայնը կտան իշխող կուսակցությանը՝ հուսալով, որ ավելի մեծ ուշադրության կարժանանան:

Մինչդեռ Ջոնի Մելիքյանը, ով վերջին մի քանի ամսում եղել է Աջարիայում, Թբիլիսիում, Սամցխե-Ջավախքում, կարծիք հայտնեց, որ հետխորհրդային շրջանում առաջին անգամ Վրաստանի հայ համայնքն ունի տարաձայնություններ այս առումով: Եթե նախկինում համայնքի 70 տոկոսը քվեարկում էր իշխող կուսակցության օգտին, ապա 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո իրավիճակը փոխվել է, մեծացել է նաև ընդդիմության կողմնակիցների թիվը:

Սեպտեմբերի 30-ին Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հայտարարեց, թե քանի թեկնածու է սկսում հոկտեմբերի 27-ին կայանալիք նախագահական ընտրությունների մրցապայքարը: Նախագահի պաշտոնի համար պայքարող 54 դիմողից 23-ին է հնարավորություն տրվել մասնակցել նախընտրական պայքարին: Մնացած 31 դիմողների հայտերը մերժվել են տարբեր պատճառներով: Գրանցված թեկնածուներից 10-ին առաջադրել են քաղաքական միավորումները, իսկ 13-ին՝ նախաձեռնող խմբերը:

Հոկտեմբերի 27-ին կայանալիք ընտրությունների արդյունքում նախագահ կընտրվի հնգամյա ժամկետով:

Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ հոկտեմբերի 27-ի ընտրություններից հետո Վրաստանի փաստացի ղեկավարությունն անցնում է վարչապետին: Վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, սակայն, հայտարարել է, որ մտադիր է հրաժարական ներկայացնել և հեռանալ քաղաքականությունից, եթե իր կուսակցության թեկնածուն ընտրությունների արդյունքում ստանա ժողովրդի քվեն:

Հոկտեմբերի 8-ին «Մեդիա կենտրոնում» Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ անցկացվեց քննարկում՝ Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ: Քննարկման բանախոսներն էին Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, Քաղաքական և իրավական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը: Վրաստանից տեսազանգի միջոցով քննարկմանը մասնակցեցին Ռազմավարական և միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի ներկայացուցիչ Կախա Գոգոլաշվիլին և «Վրաստանի բարեփոխումների աջակիցներ» կազմակերպության աշխատակից Էլեն Խոշտարիան:

Քննարկումն իրականացվեց Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հարավկովկասյան «Կամուրջների կառուցում/ներուժի հզորացում» ծրագրի շրջանակներում, որը գործում է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ: Այն իրականացվում է Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ի «Մեդիա կենտրոն» ծրագրի հետ համագործակցությամբ:

Լուսանկարներ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույց» Հրաչյա Հակոբյանի հետ
22.06.2018
16:00
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «թավշյա հեղափոխության» ակտիվ մասնակից Հրաչյա Հակոբյանի կարծիքով այսօր բավականին խորը արմատներ են դրվում, որպեսզի հասարակությունը պատրաստվի գնալու ազատ և արդար ընտրությունների:
«Երկրապահ կամավորական միություն. անհրաժե՞շտ կառույց Հայաստանի համար, թե՞ ոչ»
20.06.2018
12:30
Հունիսի 20-ին Մեդիա կենտրոնում քննարկում էր ՙԵԿՄ-ն անհրաժե՞շտ կառույց է, թե՞ ոչ՚ թեմայով: Քննարկման ինֆորմացիոն առիթը ԱԱԾ-ի խուզարկությունն էր գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը, որտեղ հայտնաբերվել էր ապօրինի զենք-զինամթերք, ապրիլյան պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկած օգնությունը, զինվորների համար նախատեսված սննուն, դեղորայք, հիգիենայի պարագաներ:
Մանվել Գրիգորյանը որպես բացառությու՞ն, թե՞ օրինաչափություն. ամենաթողության պատճառները
20.06.2018
11:00
Հունիսի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Մանվել Գրիգորյանը որպես բացառությու՞ն, թե՞ օրինաչափություն. ամենաթողության պատճառները» թեմայով։
Հարցազրույց-ասուլիս Անդրիաս Ղուկասյանի հետ
18.06.2018
11:00
Հունիսի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հարցազրույց-ասուլիս հասարակական, քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի հետ «Քաղբանտարկյալների պայմանական ազատում և ներքաղաքական զարգացումներ թավշյա հեղափոխությունից հետո» թեմայով։
«2017-2018 թթ. պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները»
15.06.2018
12:00
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը հունիսի 15-ին «Մեդիա կենտրոնում» ներկայացրեց 2017-2018 թթ. պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ