Քաղաքակրթական խաչմերուկ. ի՞նչ է ընտրելու Հայաստանը
03.10.2013
17:00
«Քաղաքակրթական խաչմերուկ. ի՞նչ է ընտրելու Հայաստանը» հարցադրումն էր «Մեդիա Կենտրոնի» նախաձեռնած հերթական բանավեճի թեման. Եվրոպա, թե Ռուսաստան՝ դեպի ուր ենք ձգտում մեր քաղաքակրթությամբ:

«Մաքսային միությունը օլիգարխների համար լրացուցիչ շանս կտա շարունակել իրենց տնտեսվարման այն մեթոդները և ձևերը, որ այսօր Հայաստանում կա. չի փոխվի այս իմաստով էական բան: Հայաստանում ավելի կավելանա բռնության մշակույթը, մի քիչ կմեծացնի մեր դեռևս չազատված ենթակայության զգացումը, մի քիչ կնվազեցնի մեր արժանապատվության զգացումը և կբերի Հայաստանին մի տեղ, որտեղ մի երկրին անհրաժեշտ է միություն, կարևոր չէ`մաքսային թե տնտեսական, դա ուղղակի մի քաղաքական պայման է, որով որոշ դիվանագիտական և քաղաքական փաստարկներում միություն պետք է բառը նշել»,- կարծում է  ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Բանավեճին մասնակցում էին. Հրանուշ Խառատյանը, Ալեքսանդր Թոփչյանը, Լևոն Իգիթյանը, Գևորգ Տեր-Գաբրիելյանը և Ռազմիկ Դավոյանը:

«Մենք մինչև ստորագրելը, ըստ էության, Մաքսային միության մեջ էինք, որովհետև անցած 200 տարվա մեր պատմական ուղին անկախ Ռուսաստանի այս կամ այն կեցվածքից մեր հանդեպ, արդեն մտել էինք և ուրիշ կերպ չէր կարող լինել, անհեթեթ կլիներ, եթե չստորագրվեր: Իսկ եթե դա չի խանգարի, որպեսզի մենք հարենք եվրոպական ինչ-ինչ, այսպես ասած, փաստաթղթերի, որոնք մեզ օգուտ կտան միայն. ինչո՞ւ չէ, օգտվենք: Եթե` ոչ, մենք կմնանք այդ Մաքսային միության մեջ»,- նշեց Ալեքսանդր Թոփչյանը՝ գրող, գրականագետ, գրաքննադատ:

«Տրվել այսօրվա Ռուսաստանին բոլոր կապերով և ինքնաիզոլացվել  Եվրոպական միությունից և այլ արևմտյան ազդեցություններից, Հայաստանին կտա «հոյակապ» հնարավորություն մինչև վերջ մսխել ընդերքը, մինչև վերջ ոչնչացնել ծառերը, ամբողջ Հայաստանը, իրոք, հայաթափ անել, լուրջ նախադրյալներ ստեղծել Լեռնային Ղարաբաղը կորցնելու համար և այլ նմանատիպ «բարիքներ»:

Իսկ եթե համամասնորեն զարգացնել հարաբերությունները արևմտյան երկրների և կրթված աշխարհի հետ, ապա գուցե հնարավորություն կտա ատկատի դեմն առնել, որը Ռուսաստանից հիմա ուժեղ ձևով գալիս է, և որը շատ հարմար  է լինելու մեր բոլոր կլաններին և կոռուպցիոներներին: Եթե. բայց դրա համար շատ մեծ աշխատանք է պետք, որը չի երևում, որ այստեղ կատարվելու է»,- ասում է  հրապարակախոս Գևորգ Տեր-Գաբրիելյանը:

«Ես չեմ կարծում, թե ավելի լավ գիտեմ՝ պետք էր ստորագրել, թե չէ: Նա, ով համաձայնություն է տվել և ստորագրել է, ավելի լավ գիտի: Ես կարծում եմ՝ նրանք ելնում են մեր ժողովրդի, մեր երկրի ապագայի տեսանկյունից՝ այդ քայլն անելով: Եվ ինչու կա այս համոզմունքը, որովհետև, անկեղծորեն եմ ասում, անհնար է պատկերացնել, որ էսօր էնտեղ ինչ-որ  մարդիկ, զուտ իրենց անձնական շահերից ելնելով, ինչ-որ բաներ են ծրագրում, այդպիսի բան չեմ պատկերացնում, չկա և չի էլ կարող լինել: Բայց Ռուսաստանը միակ երկիրն է, որ մեր ժողովրդի ո´չ հիմնավոր տեղափոխումը, ո´չ հիմնավոր բնաջնջումը չի ուզել. Ռուսաստանն է, մնացածներն այս կամ այն կերպ համաձայն են եղել հիմնական բնաջնջմանը կամ ուզել են»,- կարծում է բանաստեղծ, արվեստագետ Ռազմիկ Դավոյանը:

«Աշխարհում միշտ մեծ խաղ է գնացել. ով լավ է խաղում, նա էլ շահում է: Մենք հաճախ վատ ենք խաղացել: Հիմա ես հույս ունեմ, որ այս խաղում մենք պիտի շահենք: Մենք պիտի լավ խաղանք, վարպետ ես՝ լավ խաղա»,- կարծում է Երևանի ավագանու անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանը:

Այս բանավեճը «Հայաստանը զարգացումների խաչմերուկներում. Եվրոպա թե Ռուսաստան» խորագրով քննարկումների շարքից է, որը ներառում է քննարկումներ, բանավեճեր,հեռուստահաղորդումներ՝ հասկանալու Հայաստանի կողմից Մաքսային միությանը միանալուհնարավոր հետևանքները:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Զորակոչիկների իրավունքները 2017 թ. ձմեռային եւ 2018 թ. ամառային զորակոչերի ընթացքում
18.12.2018
12:00
Դեկտեմբերի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս 2017 թ. ձմեռային եւ 2018 թ. ամառային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների վիճակի մասին:
«Նոր ձևավորված խորհրդարան. որո՞նք են լինելու իշխանություններին վերահսկելու և հակակշիռներ ձևավորելու մեխանիզմները»
14.12.2018
17:00
Դեկտեմբերի 14-ին «Մեդիակենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» տաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց հեռւոստաբանավեճ «Նորձևավորվածխորհրդարան. որո՞նքենլինելուիշխանություններին վերահսկելուև հակակշիռներ ձևավորելումեխանիզմները» թեմայով:
Երևանում առաջին անգամ կանցկացվի Տեխնոլոգիական լուծումների միջոցով սեռով պայմանավորված բռնությունների նվազեցմանն ուղղված Հեքըթոն
13.12.2018
12:30
Դեկտեմբերի 15-16-ը Երևանում կայանալու է Տեխնոլոգիական լուծումների միջոցով սեռով պայմանավորված բռնությունների նվազեցմանն ուղղված «Geeks Against Gender-Based Violence (GBV)» Հեքըթոն:

«Մարդու իրավունքների խախտումները ՔԿՀ-ներում 2017-2018 թթ»
13.12.2018
11:00
Այն հիմնական հարցերը ՔԿՀ-ներում, որոնք երկար տարիներ բարձրաձայնվում են, շարունակում են մնալ խնդրահարույց. այս մասին ասացին ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների անդամները դեկտեմբերի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը:
«Նկարիչների միության անդամներին մտահոգող խնդիրներն ու ներկայացվելիք առաջարկները»
12.12.2018
13:00
Հայաստանի Նկարիչների միությունը վերջին 20 տարիների ընթացքում ղեկավարում է նույն անձը, այս տարիների ընթացքում միությունում առաջացել են տարբեր խնդիրներ, ուստի այսօր միության անդամներով պահանջում ենք, որ դեկտեմբերի 15-ին միության համագումարի ժամանակ ընտրվի այնպիսի մարդ, որը կկարողանա լուծել առաջացած խնդիրները, որոնք անհրաժեշտ են միության բնականոն աշխատանքը շարունակելու համար:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ