Թափառող շների խնդիրը Երևանում
04.10.2013
13:30
Երևանում թափառող շների թվաքանակի կարգավորման հարցը ճիշտ ուղու վրա է, և թափառող շները մայրաքաղաքում պակասել են: Այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետի տեղակալ Ալֆրեդ Հունանյանը՝ «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ կազմակերպված «Թափառող շների խնդիրը Երևանում» թեմայով քննարկման ժամանակ:

Միաժամանակ Հունանյանը նշեց, որ աշխարհում դեռևս չկա երկիր, որտեղ թափառող շների խնդիրը լիարժեք լուծված է: Նույնիսկ Անգլիայում, որտեղ փողոցային կենդանիների վնասազերծման աշխատանքներ սկսել են կատարել 1822 թ.-ից, այդ հարցը հիմնովին լուծված չէ:

«Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործականի (Միացյալ Թագավորություն) հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը նշեց, որ Հայաստանում ի սկզբանե մասնագետների, ռազմավարական ծրագրի և օրենսդրության իսպառ բացակայության պարագայում հնարավոր չէ խնդիրը լուծել:

Երևանի քաղաքապետարանը 2006 թվականից բյուջեից գումարներ է հատկացնում շների ստերիլիզացման ու վնասազերծման համար:

Նարե Արամյանի խոսքով՝ եթե անգամ ամենամարդասիրական ձևով կենդանիների զանգվածային ոչնչացումը 2 անգամ գերակշռում է նրանց
ամլացմանը, հնարավոր չէ հասնել որևէ արդյունքի:

«Ստերիլիզացման համար ահռելի գումարներ են պետք: Ստերիլիզացումը 3 անգամ ավելի թանկ արժե, քան վնասազերծումը»,- արձագանքեց Ալֆրեդ Հունանյանը: 

2008 թվականից ի վեր Երևանում թափառող շների ստերիլիզացման ու վնասազերծման աշխատանքներ կատարելու մրցույթը շահում է մեկ կազմակերպություն՝ «Յունիգրաֆ իքս» ՍՊԸ-ն: Ալֆրեդ Հունանյանն ասաց, որ միայն այդ կազմակերպությունն է, որ հայտ է ներկայացնում մրցույթներին:

Հունանյանի խոսքով՝ մրցույթն արդար է, և որևէ ուրիշ կազմակերպություն, որը մասնակցի մրցույթին, ավելի ցածր գնային առաջարկ ներկայացնի և համապատասխանի չափանիշներին, կհաղթի: Հունանյանը մատնանշեց «Գնումների մասին» ՀՀ օրենքը և կառավարության համապատասխան որոշումը, որոնց պահանջները բավարարելու դեպքում միայն մասնակիցը կարող է շահել մրցույթը:

Քննարկման մյուս բանախոսը՝ «Դինգո» ՀԿ-ի անդամ Ալին Գոյանը, հարց տվեց, թե արդյոք «Յունիգրաֆ իքս»-ն ունե՞ր այդպիսի պայմաններ, օրինակ՝ կլինիկա: Ալֆրեդ Հունանյանը պատասխանեց, որ «Յունիգրաֆ իքս»-ի կլինիկան այցելողների կողմից բազմիցս արժանացել է դրվատանքի, կլինիկայում աշխատում են բարձր որակավորում ունեցող անասնաբույժներ:

««Յունիգրաֆ իքս»-ի կողմից ամլացված բազմաթիվ կենդանիներ մի քանի ամիս հետո դատապարտվում են մահվան»,- արձագանքեց Ալին Գոյանը:
Նա տեղեկացրեց, որ «Դինգո» ՀԿ-ն սեփական միջոցներով մեկ ամսվա կտրվածքով ամլացնում է 50 կենդանի, որդեգրման տալիս ևս ավելի քան 50 կենդանի, ընդ որում` բնակչությունը որդեգրում է ոչ միայն լիարժեք առողջ ձագերի, այլև առողջական որոշակի խնդիրներ ունեցող շները ևս չեն մնում դրսում և մտնում են ընտանիքներ:

Նարե Արամյանը նշեց, որ իրենք ներկայացրել են ոլորտն ամբողջությամբ կարգավորող օրինագիծ: Նա կարևորեց, որ մինչ օրինագծի ընդունումը քաղաքապետարանի և ՀԿ-ների միջև լինի համագործակցության այնպիսի բարենպաստ դաշտ, որը թույլ կտա օրենքի ընդունումից անմիջապես հետո տեսնել արդյունքներ:


Հոկտեմբերի 4-ը նշվում է որպես Կենդանիների համաշխարհային օր: Այս օրը «Մեդիա կենտրոնն» անցկացրեց քննարկում, որի բանախոսներն էին Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետի տեղակալ Ալֆրեդ Հունանյանը, «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործականի (Միացյալ Թագավորություն) հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը և «Դինգո թիմ» ՀԿ անդամ Ալին Գոյանը:

«Մեդիա կենտրոնը» քննարկմանը մասնակցելու էր հրավիրել նաև «Յունիգրաֆ իքս» ՍՊԸ-ի ներկայացուցչին, սակայն կազմակերպությունը մերժեց հրավերը՝ չներկայացնելով որևէ պատճառաբանություն:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Թավշյա հեղափոխություն. մշակութաբանական փոփոխություններ
18.05.2018
11:00
Մայիսի 18-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Թավշյա հեղափոխություն. մշակութաբանական փոփոխություններ» թեմայով:
Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր. ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում
17.05.2018
12:00
ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանները հույս են հայտնում, որ քաղաքական իրավիճակի փոփոխությամբ թե դատավորները, թե փաստաբանները, թե դատախազները իրենց աշխատանքի վայրում այսուհետ կղեկավարվեն մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքով:
«Կառավարության երկարաժամկետ ու կարճաժամկետ անելիքները տնտեսության մեջ»
17.05.2018
11:00
Մայիսի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Կառավարության երկարաժամկետ ու կարճաժամկետ անելիքները տնտեսության մեջ» թեմայով: Քննարկման բանախոս տնտեսագետ Արտակ Մանուկյանը նշեց, որ քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր է կարճ ժամանակահատվածում լուրջ հաջողություններ գրանցել։
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ. Դավիթ Սանասարյան
16.05.2018
16:00
Մայիսի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում «թավշյա հեղափոխության» ակտիվ մասնակից, «Մերժիր Սերժին» նախաձեռնությանանդամ, ՀՀ քաղաքացի Դավիթ Սանասարյանի հետ:
«Դատաիրավական համակարգի բարեփոխումների պահանջ. իրավապաշտպանների առաջարկները»
15.05.2018
13:00
Դատաիրավական համակարգի առողջացման համար անձերի փոփոխություն է պետք. շատ դատավորներ կան, որոնք այս տարիների ընթացքում դատական համակարգի նկատմամբ լուրջ անվստահություն են ձևավորել:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ