Լրագրող և քաղաքական մեկնաբան Լանս Փրայսի ասուլիսը
04.10.2013
12:00
«Հարցերից մեկը, որն ունեի մտքումս, այն էր, թե Հայաստանի ապագայի համար ի՞նչ նշանակություն ունի Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի հայտարարությունը Մաքսային միությանը միանալու մասին»,- այսօր «Մեդիա կենտրոնում» անցկացված ասուլիսի ժամանակ, ասաց բրիտանացի հայտնի լրագրող և քաղաքական մեկնաբան Լանս Փրայսը /Lance Price/:

Փրայսի խոսքով՝ Մեծ Բրիտանիայում անհնար կլիներ կայացնել նման որոշում՝ առանց այն պատշաճ կերպով բացատրելու հանրությանը, խորհրդարանին ու կառավարությանը:

«Մեզ հիասթափեցնում է այն, որ այնքան էլ չենք հասկանում այս [Մաքսային միությանն անդամակցելու] որոշումը կայացնելու պատճառները»,- հավելեց քաղաքական մեկնաբանը:

Լանս Փրայսը նշեց, որ Եվրոպական միությունը տնտեսական ակումբ է, ինչպես նաև այնպիսի ազգերի համայնք, որոնք ունեն ընդհանուր արժեքներ:

«Եթե դուք ևս ունեք այդ արժեքները, մենք ուրախ կլինենք շարունակել քննարկումը»,- կարծում է քաղաքական մեկնաբանը:

Լանս Փրայսը Հայաստանում հանդիպել է կանանց, ինչպես նաև ԼԳԲՏ իրավունքները պաշտպանող խմբերի հետ և հանգել եզրակացության, որ երկրում կա կարծիքների բազմազանություն, սակայն քաղաքական դաշտն ու լրատվամիջոցները բավարար չափով ազատ չեն՝ կարծիքների այդ բազմազանությունը պատշաճ ներկայացնելու համար:

Փրայսը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 1-ին մեկնարկած Բրիտանիայի օրերի շրջանակներում:

Լանս Փրայսը որպես լրագրող աշխատել է BBC-ում, այնուհետև դարձել վարչապետ Թոնի Բլերի հատուկ խորհրդականը: Փրայսն այժմ էլ իր քաղաքական մեկնաբանություններն է նեկայացնում BBC-ով և բրիտանական այլ հեռուստառադիոընկերություններով, ինչպես նաև պարբերաբար թղթակցում CBS News-ի London Comment հավելվածին: Նա հոդվածներ է գրում The Guardian-ի, The Independent-ի և Australian Financial Review-ի համար:

Հոկտեմբերի 4-ին «Մեդիա կենտրոնի» հյուրն էր բրիտանացի  հայտնի   լրագրող և քաղաքական  մեկնաբան Լանս Փրայսը: Նա ներկայացրեց իր տեսակետը Հայաստանի՝ Մաքսային միությունն անդամակցելու որոշման, երկրում քաղաքացիական հասարակության ազատության և այլնի վերաբերյալ:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
2018 թ. Շուռնուխում տեղի ունեցած բռնության քրեական գործի կարճման վերաբերյալ
25.12.2018
11:00
Դեկտեմբերի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Փինք Արմենիա» ՀԿ-ի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին 2018թ. Շուռնուխ գյուղում ԼԳԲՏ անձանց նկատմամբ ծեծի հիմքով հարուցված քրեական գործի մանրամասներն ու գործի կարճման պատճառները:
«Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին»
24.12.2018
12:00
Մեդիա կենտրոնում, դեկտեմբերի 24-ին, տեղի ունեցավ քննարկում «Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ