Գաղտնիություն

«Մեդիա կենտրոնը» պարտավորվում է չհրապարակել և ոչ մի դեպքում երրորդ կողմի չփոխանցել ձեր անձնական տվյալները:

«Մեդիա կենտրոնը» www.media-center.am կայք այցելելու դեպքում հավաքագրում է երկու տեսակի տեղեկատվություն. էլեկտրոնային փոստի հասցեներ, որոնք մեզ ուղարկում են «Մեդիա կենտրոնի» հրապարակումներին էլեկտրոնային փոստով բաժանորդագրվել ցանկացող այցելուները, եւ համախառն վիճակագրական տվյալներ, որոնք հավաքվում են կայքէջի օգտագործմանը հետեւելու համար։

Էլեկտրոնային փոստի հասցեներ

Էլեկտրոնային փոստով առաքվող տեղեկատվության բաժանորդները կամովին տրամադրում են իրենց էլեկտրոնային փոստի հասցեները։ Բաժանորդների ցուցակները ոչ մի դեպքում չեն օգտագործվի որեւէ այլ նպատակով, քան տեղեկատվության տարածումն է։

Բաժանորդները կարող են ցանկացած պահի հրաժարվել բաժանորդագրությունից` հետեւելով ստացվող նամակներում առկա համապատասխան հրահանգներին։ Բաժանորդագրությունից հրաժարվելու դեպքում խնդիրներ առաջանալու դեպքում խնդրում ենք կապ հաստատել Մեդիա կենտրոնի աշխատակազմի ներկայացուցչի հետ` էլեկտրոնային փոստի միջոցով։

Կայքի հանրային օգտագործման  հատվածները

Կայքի հանրային օգտագործման  հատվածներն օգտագործելիս դուք պարտավոր չեք տրամադրել ձեր վերաբերյալ որևէ անձնական տեղեկություններ: Կայք այցելելիս ձեր համակարգչի որոնիչը (browser) կարող է ինքնաբերաբար տրամադրել մեզ որոշակի տեղեկատվություն, ներառյալ` ձեր համակարգչի որոնիչի տեսակը, օպերացիոն համակարգը և IP հասցեն, ինչպես նաև ձեր՝ էջը բացելու և փակելու ամսաթիվը և ժամանակը:

Տեղեկությունների հավաքագրում

Կայքի որոշակի ծառայություններից օգտվելու համար պահանջվելու են Ձեր վերաբերյալ կոնտակտային տեղեկություններ (անուն, ազգանուն, էլեկտրոնային հասցե և այլն), որոնք  չլրացնելու դեպքում, առցանց ծառայությունը հասանելի չի լինի օգտվողի համար:

Ձեր իրավունքն է տրամադրել կամ չտրամադրել պահանջվող տեղեկատվությունը և օգտվել կամ չօգտվել տվյալ ծառայությունից: Պահանջվող տեղեկատվությունը հավաքագրվում է բացառապես Ձեզ ճշգրիտ և բարձրորակ ծառայություն մատուցելու համար: 

Անձնական տեղեկատվություն

Մենք խստորեն հետևում ենք անվտանգության ընթացակարգերին: Ձեր անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորվում է: