Կինովավերագրող Շոն Մաքալիսթերի ասուլիսը
02.10.2013
10:00
«Տեսախցիկն ինձ թույլ է տվել ճամփորդել, տեսնել տարբեր մարդկանց կյանքերը և հնարավորություն ունենալ դա տեղափոխել էկրանին, ինչը հրաշալի է»,- ասաց բրիտանացի կինովավերագրող Շոն Մաքալիսթերն այսօր՝ «Մեդիա կենտրոնում» անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում:

Մաքալիսթերը հաճախ է լինում ճգնաժամային երկրներում՝ Եմեն, Լիբիա, Եգիպտոս, Սիրիա. կինովավերագրողն ամենից շատ կարևորում է այն, որ իր աշխատանքի արդյունքում նշանակալի ու հրաշալի պատմությունները հասնում են հեռուստաէկրանին, ինչը լրատվական թողարկումների դեպքում չի պատահում, քանի որ այդ թողարկումները շատ կարճ են:

«Ես, ճիշտն ասած, չեմ գնում թեժ կետեր պատերազմի ժամանակ, այլ գնում եմ պատերազմից առաջ և հետո: Նախ, այդքան քաջ չեմ, և բացի դրանից՝ պատերազմից հետո տեղի ունեցողը նկարահանելը շատ ավելի հետաքրքիր է»,- ասաց Շոն Մաքալիսթերը:

Մաքալիսթերի՝ սկսնակ ռեժիսորներին ուղղված խորհուրդները հետևյալն էին. առաջին՝ եթե կարող եք ուրիշ գործ գտնել, գտեք: Երկրորդ՝ եթե չեք կարող ուրիշ գործ գտնել, պատրաստվեք, որ բաժանվելու եք ձեր կնոջից/ամուսնուց: Եվ երրորդ՝ հենց բաժանվեք ձեր կնոջից, մի կարգին տեսախցիկ գնեք՝ կեսկատակ նշեց նա:

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 19:00-ին, «Նաիրի» կինոթատրոնում «Ակամա հեղափոխականը» ֆիլմի ցուցադրմամբ կմեկնարկի Շոն Մաքալիսթերի 7 ֆիլմերի ցուցադրությունը Երևանում. մուտքն ազատ է:

Իսկ կինոքննադատների և ռեժիսորների համար մրցանակակիր ռեժիսորը կվարի 2 գործնական դասընթացներ և մեկ վարպետության բաց դաս:

Հոկտեմբերի 2-ին «Մեդիան կենտրոնը» հյուրընկալել էր բրիտանացի կինովավերագրող Շոն Մաքալիսթերին, Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ըմայըս Մորզին, Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն Նազարեթ Կարոյանին և «Շոն Մաքալիսթեր. ինքնության և արտացոլանքի միջև» ծրագրի համադրող Թագուհի Թորոսյանին:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
2018 թ. Շուռնուխում տեղի ունեցած բռնության քրեական գործի կարճման վերաբերյալ
25.12.2018
11:00
Դեկտեմբերի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Փինք Արմենիա» ՀԿ-ի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին 2018թ. Շուռնուխ գյուղում ԼԳԲՏ անձանց նկատմամբ ծեծի հիմքով հարուցված քրեական գործի մանրամասներն ու գործի կարճման պատճառները:
«Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին»
24.12.2018
12:00
Մեդիա կենտրոնում, դեկտեմբերի 24-ին, տեղի ունեցավ քննարկում «Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ