Արամ Մուղալյանի գործի ընթացքը
01.10.2013
15:00
Խոտի դեզ այրելու մեղադրանքով կալանավորված Արամ Մուղալյանն արդեն 24 ժամ է` ջրադուլ է հայտարարել: Այսօր՝ «Մեդիա կենտրոնում» կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ, Մուղալյանի պաշտպան, փաստաբան Վահե Գաբրիելյանն ասաց, որ երիտասարդի առողջական վիճակի, կյանքի պատասխանատվությունը կրում են դատարանը և դատախազությունը, քանի որ Մուղալյանը ջրադուլի ծայրահեղ քայլին է դիմել՝ այդ կառույցների ապօրինությունների դեմ պայքարելու համար:

Մարտի 13-ին Արմավիրի մարզի քննչական բաժնում քր.գործ է հարուցվել մարզի Նորապատ գյուղի բնակիչ Սիաբանդ Խուդոյանի խոշոր չափերի գույքը՝ խոտի դեզը, դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձի հատկանիշներով: Ապրիլի 17-ին ձերբակալվել են երիտասարդներ Արամ Մուղալյանը, Ռոբերտ Փիլոյանը, Գագիկ Առաքելյանը և Արթուր Քլյանը: Տղաներին մեղադրանք է առաջադրվել ուրիշի խոշոր չափերի հասնող գույքի ոչնչացման փորձ կատարելու, ավելի ուշ նաև` խուլիգանության հոդվածներով:

Վահե Գաբրիելյանը նշեց, որ ձերբակալման ժամանակ որևէ հիմք չի եղել՝ ենթադրելու, որ երիտասարդներն են կատարել հանցանքը: Քննիչը փորձել է ապացույցներ հավաքել կալանավորումից հետո, սակայն, փաստաբանի համոզմամբ, հավաքել է ոչ թե ապացույցներ, այլ հակասություններ:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Արման Դանիելյանն «անհեթեթությունների, խախտումների կույտ» և «ուղղակի ծիծաղելի» անվանեց խուլիգանության հոդվածով քրգործ հարուցելը: Դանիելյանը նշեց, որ գետնին թափված ոչ պիտանի հարդը վառելը խուլիգանություն չի կարող որակվել, քանի որ խուլիգանությունը հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելն է, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, մինչդեռ դեպքի վայրում հասարակության որևէ անդամ ներկա չի եղել:

«Մեղադրանքը լիրիկական շարադրություն է հիշեցնում: Մեղադրանքի հիմքում որևէ ապացույց չկա դրված: Տուժողի բազմաթիվ հակասական ցուցմունքները չեն կարող թույլատրելի ապացույց լինել»,- հավելեց Վահե Գաբրիելյանը:

Տուժող Ս.Խուդոյանը մինչև հունիս տված իր ցուցմունքներում նշել է, որ իր գույքը վնաս չի կրել, ինքը բողոք ու պահանջ չունի: Տեղազննության չորս արձանագրություններում խոսք չկա դեզի ծխահարման մասին: Սակայն հունիսին Խուդոյանը ցուցմունքը փոխել է՝ ասելով, թե 30 հակ խոտ է ծխահարվել, ինչի վնասը գնահատվել է 36 հազար դրամ: Փաստաբանները պնդում են, որ ծխահարման փաստը ստուգելու համար պատշաճ քննություն չի արվել:

Նախաքննության երկամսյա ժամկետը լրանալուց և չերկարաձգվելուց հետո երիտասարդները ապօրինի պահվել են կալանքի տակ: Հունիսի 5-ին դատարան են ներկայացվել կալանքը երկարացնելու միջնորդություններ, որոնք բավարարվել են:

Դատարանը հաստատել է 4 երիտասարդի նկատմամբ կալանավորումը խափանման միջոց ընտրելու միջնորդությունը: Դատարանը պատճառաբանել է, թե հիմքեր ունի ենթադրելու, որ խափանման միջոցը փոխելու դեպքում կալանավորվածները կփախչեն, կկատարեն նոր հանցանք, բայց չի նշել այդ հիմքերը: Հետագայում միայն Արթուր Քլյանի խափանման միջոց կալանքն է փոխարինվել գրավով` ելնելով նրա առողջական վիճակից:

Ռոբերտ Փիլոյանի և Գագիկ Առաքելյանի պաշտպան, փաստաբան Մկրտիչ Դավթյանն ասաց, որ քննիչ Աշոտ Մարտիրոսյանը ծեծել է Փիլոյանին: Սավանի վրա արյան հետքեր են եղել: Սավանը կնքել են, ուղարկել Հատուկ քննչական ծառայություն՝ ընթացք տալու: Սակայն ընթացք չի տրվել՝ պատճառաբանվելով, թե արյունն ինքնավնասման և ոչ թե խոշտանգման հետևանք է:

Իսկ Արամ Մուղալյանը հայտարարել է, որ ցուցմունք է տվել քննիչի ճնշման տակ, և խնդրել է ընթացք տալ այդ հայտարարությանը, սակայն որևէ ընթացք չի տրվել:

Արման Դանիելյանն ասաց, որ քրգործում ինչ-որ էջեր են ավելացվել, ինչը կեղծիք է: Իսկ Մկրտիչ Դավթյանը կարծիք հայտնեց, որ դատական իշխանությունները սպասում են համաներման, որպեսզի ինչ-որ ձևով խուսափեն ավելացված էջերի հարցը քննարկելուց:

Անկախ նրանից՝ համաներումը կտարածվի Արամ Մուղալյանի վրա, թե ոչ՝ Վահե Գաբրիելյանի խոսքով, իր պաշտպանյալը վճռական է պայքարել արդարացման համար:

Հոկտեմբերի 1-ին «Մեդիա կենտրոնում» էին Մուղալյանի պաշտպան, փաստաբան Վահե Գաբրիելյանը, Փիլոյանի և Առաքելյանի պաշտպան, փաստաբան Մկրտիչ Դավթյանը, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Արման Դանիելյանը: Նրանք ներկայացրին քրեական գործում առկա հակասությունները, նախաքննության ընթացքում արձանագրած խախտումներն ու բացթողումները:

Լուսանկարներ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Ֆիլմի դիտում. Երբ բախվում են երկու աշխարհ
13.10.2017
15:00
Հոկտեմբերի 13-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Երբ բախվում են երկու աշխարհ» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
«Ի՞նչ բարեփոխումներ կբերի քրեակատարողական համակարգում 2018-2038 թթ. ռազմավարության ծրագիրը»
12.10.2017
11:00
Հոկտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» ացնցկացվեց քննարկում «Ի՞նչ բարեփոխումներ կբերի քրեակատարողական համակարգում 2018-2038 թթ. ռազմավարության ծրագիրը» թեմայով:
Գեղարվեստական տպագրության առաջին միջազգային բիենալեն Երևանում
11.10.2017
12:00
Հոկտեմբերի 11-ին ՆՓԱԿ-ում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս` նվիրված Երեւանում առաջին անգամ անցկացվող Գեղարվեստական տպագրության միջազգային բիենալեին:
Երեխաների պաշտպանությունը «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծում
11.10.2017
11:00
Հոկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ մամլո ասուլիս «Երեխաների պաշտպանությունը «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծում» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Հոկտեմբերի 17, 16:00
Ֆիլմի դիտում
Ֆիլմի դիտում. Պլաստիկե օվկիանոս
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ