Մեկնարկում են Հայաստանում Բրիտանիայի օրերը
30.09.2013
15:00
«Մեդիա կենտրոն», սեպտեմբերի 30: Մեծ Բրիտանիայի դեսպանատունը և Բրիտանական խորհուրդն իրենց գործընկերների հետ հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 1-ը Հայաստանում կազմակերպում են Բրիտանիայի օրեր՝ “Britain is…” խորագրով:
Այսօր՝ «Մեդիա կենտրոնում» անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ, Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսը ներկայացրեց Բրիտանիայի օրերի միջոցառումները:
 
“Britain is…” խորագրով Բրիտանիայի օրերի շարքում կանցկացվեն ժողովրդավարությանը, ֆիլմերին, թատրոնին, երաժշտությանը, գիտությանն ու նորարարությանը, գործարարությանը, սպորտին նվիրված միջոցառումներ:
 
Այս շաբաթ Հայաստան կժամանի նախկին վարչապետ Թոնի Բլերի՝ մամուլի գծով խորհրդական Լենս Փրայսը, ով հանդիպումներ կունենա կուսակցությունների անդամների, թերթերի խմբագիրների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հոկտեմբերի 3-ին Լենս Փրայսը հանրային դասախոսություն կկարդա Հայաստանի ամերիկյան համալսարանում:
 
Այս շաբաթ Երևան կժամանի նաև վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Շոն ՄըքԱլիսթերը: Նա վարպետության դասեր կանցկացնի, կներկայացնի իր ֆիլմերը:
 
Բրիտանական խորհրդի հետ համատեղ բրիտանական «1927» կոչվող թատերական խումբը կմասնակցի «Հայֆեստ» փառատոնին:
 
«Ուրբաթ՝ ուսուցիչների օրը, ես կներկայացնեմ Բրիտանիայի քարտեզ, որը կհանձնենք տարբեր դպրոցների անգլերենի ուսուցիչներին»,- ասաց դեսպան Էյվսը:
 
Բրիտանիայից Երևան կժամանի նաև աստղաֆիզիկոսների 6 հոգուց խումբ, որը կմասնակցի աստղաֆիզիկոսների միջազգային համաժողովին:
 
Իսկ բրիտանական «Ֆրեշ ֆիլդ» կազմակերպությունն այստեղ համաժողով կանցկացնի այն մասին, թե ինչպես ներդրումներ անել Բրիտանիայում: Նմանատիպ սեմինար կկազմակերպի նաև HSBC բանկը:
 
Հոկտեմբերի 19-ին Բրիտանիայի դեսպանատունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ կկազմակերպի ֆուլտբոլային խաղ, որի մասնակիցները կլինեն «Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները:
 
Բրիտանիայի օրերի շրջանակներում «Գաֆեսճյան» կենտրոնի հետ համատեղ կկազմակերպվեն բացօթյա շրջիկ համերգներ:
 
Միջոցառումները կավարտվեն հոկտեմբերի 27-ին համերգով:
 
Ջոնաթան Էյվսը նշեց, որ Բրիտանիայի օրերի մասին տեղեկատվություն կարելի է սպանալ դեսպանատան ֆեյսբուքի էջից:
 
Սեպտեմբերի 30-ին «Մեդիա կենտրոնում» էր ՀՀ ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազորդեսպան Ջոնաթան Էյվսը: Նա ներկայացրեց հոկտեմբերի հոկտեմբերի 1-ին Հայաստանում անցկացվելիք, “Britain is…” խորագիրը կրող Բրիտանիայի օրերի ծրագիրը:

«Մեդիա կենտրոն», սեպտեմբերի 30: Եվ Հայաստանը, և Եվրամիությունն ունեն դրական ցանկություն՝ առաջ տանելու հարաբերությունները: Այս մասին ասաց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսն այսօր՝ «Մեդիա կենտրոնում» կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ:
 
Ջոնաթան Էյվսը նշեց, որ թե հայկական կողմը, թե ԵՄ-ն քննարկում են այն իրադրությունը, որն ստեղծվել է սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո:

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին հայտարարեց, որ Հայաստանը ցանկանում է միանալ Մաքսային միությանը:
 
«Մենք փորձում ենք գտնել այն ճիշտ ձևաչափը, որով կարող ենք առաջ տանել ԵՄ-ի հետ համագործակցությունը: Խոսելով որպես ԵՄ անդամ-պետության ներկայացուցիչ՝ մեզ հուզում է այն, որ հայկական կառավարության ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ սեպտեմբերի 3-ի հայտարարությունը չի փոխել իրենց ցանկությունը՝ սերտ հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ»,- ասաց Ջոնաթան Էյվսը:
 
Նա կարծիք հայտնեց, որ ԵՄ-ն կարձագանքի Հայաստանի իշխանության վերոնշյալ պնդումներին: Միաժամանակ դեսպանը նշեց, որ ԵՄ երկրների իր գործընկերներից հիասթափություն, նույնիսկ զարմանք արտահայտող կարծիքներ է լսել Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշման վերաբերյալ:
 
«Անձնապես ես կուզենայի խրախուսել Հայաստանի իշխանություններին ավելի կոնկրետ և պարզ առաջարկներով հանդես գալ, թե իրենք որ բնագավառներում են տեսնում մեր ապագա համագործակցությունը, և որոնք են Հայաստանի առաջնահերթությունները»,- ասաց Ջոնաթան Էյվսը:

Սեպտեմբերի 30-ին «Մեդիա կենտրոնում» էր ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազորդեսպան Ջոնաթան Էյվսը:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ». ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկի
16.07.2018
11:00
«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ և գաղափարներ, ԵՄ-ն Հայաստանում կառուցողական է տրամադրված». այս մասին հուլիսի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նոր «Ընտրական օրենսգիրքը» և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները
13.07.2018
12:30
Հուլիսի 13-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ընտրական նոր օրենսգիրքը և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները» թեմայով:
«Հայաստանյան թավշյա հեղափոխությունը Ֆրանսիայում չափազանց դրական է ընկալվել»․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտ
12.07.2018
10:30
Հայաստանում գարնանը տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանը ֆրանսիայում չափազանց դրական է ընկալվել ու ընդունվել, հատկապես ոգևորիչ էր այն, որ այդ ամենը խաղաղ ու օրինական բնույթ էր կրում․այս մասին հուլիսի 12-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։
Հայաստանում ամուսնական զույգերը պլանավորում են շատ, բայց ունենում քիչ երեխաներ. ՄԱԿ 2017թ. ուսումնասիրություն
11.07.2018
12:00
Հուլիսի 11-ին Բնակչության համաշխարհային օրը Մեդիա կենտրոնում ներկայացվեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացված ՀՀ բնակչության վերարտադրողական վարքագծի ուսումնասիրության արդյունքները:
Նոր քաղաքապետ, թե՞ նոր ավագանի
11.07.2018
11:00
Հուլիսի 9-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական ներկայացնելուց հետո ապագա քաղաքապետի ընտրության հետ կապված անորոշ իրավիճակ է ստեղծվել։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ