«Մեդիա կենտրոն»-ի խորհուրդի առաջին նիստը
04.09.2013
12:00
«Մեդիա կենտրոնի» խորհրդատուները հանդիպեցին սեպտեմբերի 4-ին. կայացավ առաջին նիստը:

Խորհուրդն ունի խորհրդատվական առաքելություն: Այն փորձագիտական կարծիքներ է կիսելու «Մեդիա կենտրոնի» ռազմավարության, ծրագրերի ու նախագծերի վերաբերյալ և աջակցելու է կենտրոնի գործընկերային շրջանակի ընդլայնմանը:

«Մեդիա կենտրոնի» խորհրդատուներն են.

Լուսինե Հակոբյան` «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ
Ավետիք Իշխանյան`Հայաստանում Հելսինկյան կոմիտեի նախագահ
Սուսաննա Շահնազարյան` Գորիսի մամուլի ակումբի ղեկավար
Նաիրա Առաքելյան` Արմավիրի զարգացման կենտրոնի գործադիր տնօրեն
Լևոն Բարսեղյան` Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադիր, նախագահ
Սոնա Այվազյան` «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ փոխտնօրեն
Արթուր Սաքունց`Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար
Օլյա Ազատյան` Երևանում Բրիտանիայի դեսպանատան ծրագրերի ղեկավար
Դավիթ Ամալյան` «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի» հայկական մասնաճյուղի ծրագրերի գծով փոխտնօրեն:

«Մեդիա կենտրոն» նախաձեռնության ղեկավար Սեդա Մուրադյանը պատմեց կենտրոնի առաքելության, սկզբունքների ու նպատակների մասին, կիսվեց առաջիկա անելիքներով և նշեց  կենտրոնի զարգացման իր պատկերացրած ուղիները:

Խորհրդատուները կարևորեցին «Մեդիա կենտրոնի»՝ Հայաստանում բանավեճային մշակույթի կայացմանն ու զարգացմանն ուղղված ջանքերը: Նրանք առաջարկեցին այս գործում ներգրավել նաև ուսանողների, հնարավորություն տալ գործնական փորձառության՝ դարձնելով նրանց Կենտրոնի փորձնակներ:

Խորհուրդն առաջարկեց նաև համագործակցել սփյուռքի լրատվամիջոցների հետ` տալով նրանց «Մեդիա կենտրոնի» կազմակերպած միջոցառումների` քննարկումների, բանավեճերի ուղիղ միացման կամ վերահեռարձակման հնարավորություն:

Սեդա Մուրադյանը ներկայացրեց նաև «Մեդիա կենտրոնի» նորաստեղծ կայքը, որը տալիս է նոր հնարավորություն՝ տեսնել Կենտրոնի օրացույցը և առցանց հայտ ներկայացնել Կենտրոնում միջոցառում անցկացնելու համար: Բացի այդ, կայքում կարելի է հեշտությամբ գտնել Կենտրոնի նախաձեռնած բոլոր$ միջոցառումների մասին հաղորդագրություններ, լուսանկարներ և տեսագրություններ,  տեղեկանալ կենտրոնի առաջիկա անելիքներին:

Լուսանկարներ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար.հնարավոր զարգացումներ» թեմայով:
«Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները»
16.11.2017
11:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները» թեմայով:
«Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում 2017 թ․-ին. վերջին տարիների դինամիկան, կանխարգելման միջոցներն ու օրենսդրական դաշտի բացերը»
15.11.2017
12:00
ՀՀ ոստիկանության տվյալներով՝ 2007 թվականից մինչեւ 2016 թվականը հանրապետությունում գրանցվել է 25 624 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 3267 քաղաքացի, իսկ վիրավորների թիվը 36 023 է:
Դիաբետի դեմ պայքարը Հայաստանում. որքանո՞վ են հասանելի դեղամիջոցներն ու ժամանակակից սարքավորումները
14.11.2017
13:00
Նոյեմբերի 14-ը Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհայիօն օրն է: Այս օրվան նվիրված Մեդիա կենտրոնում կազմակերպվել էր քննարկում «Դիաբետի դեմ պայքարը Հայաստանում. որքանո՞վ են հասանելի դեղամիջոցներն ու ժամանակակից սարքավորումները» թեմայով:
«Կին» 14-րդ միջազգային կինոփառատոն. մամլո ասուլիս
14.11.2017
11:00
Նոյեմբերի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս` նվիրված «Կին» 14-րդ միջազգային կինոփառատոնի բացմանը: Փառատոնը կանցկացվի նոյեմբերի 14-18-ը Երևանում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ