Հայաստանի իրավական ակտերում բարեփոխումներ են իրականացվելու
26.09.2013
12:00
«Մեդիա կենտրոն», սեպտեմբերի 26: Մաքսային միությանը միանալու Հայաստանի իշխանության որոշումը կարևոր քայլ է, որն ազդում է բիզնես գործընթացների վրա: Այսպիսի կարծիք հայտնեց Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի միջազգային փորձագետ, կարգավորիչ գիլյոտինի հեղինակ Սքոթ Յակոբսն /Scott Jacobs/ այսօր՝ «Մեդիա կենտրոնում» անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ:

Հայաստանի կառավարությունն իրականացնում է կարգավորիչ բարեփոխումների գիլյոտին ծրագիրը: Բանախոսը տեղեկացրեց, որ այս տարեվերջին կավարտվեն մաքսային ոլորտի օրենսդրական բարեփոխումները: Առհասարակ Հայաստանի այն բոլոր իրավական ակտերը, որոնք չեն համապատասխանում տնտեսական թափանցիկության չափանիշին, բարեփոխվելու են:
 
Սքոթ Յակոբսի խոսքով՝ բարեփոխման սկզբունքները երեքն են: Առաջինը տնտեսական անկախությունն է. բիզնեսը պետք է կարողանա իր գործունեությունը հնարավորինս հեշտությամբ ծավալել: Երկրորդը հարգանքն է. պետության հետ հարաբերություններում քաղաքացին պետք է հարգանքի արժանանա: Երրորդ սկզբունքը թափանցիկությունն է. բիզնեսում բոլոր գործընթացները պետք է լինեն խիստ հստակ բոլորի համար:
 
Սքոթ Յակոբսը նշեց, որ Հայաստանում յուրաքանչյուր ոք կարող է մասնակցել բարեփոխման գործընթացին՝ http://www.e-guillotine.am/ կայքում առցանց առաջարկներ ու մեկնաբանություններ անելով փոփոխման ենթակա օրենքների վերաբերյալ:
 
«Այս բարեփոխումների արդյունքում կունենանք ավելի արագ գործընթացներ և քիչ փաստաթղթաշրջանառություն: Տարբեր ծառայությունների ծախսերը կկրճատվեն: Մարդկանց իրավունքները կպաշտպանվեն ավելի հստակ գործընթացների միջոցով»,- ասաց միջազգային փորձագետը:
 
Մասնավորապես, Սքոթ Յակոբսն օրինակ բերեց այն «անասելիորեն բարդ» գործընթացը, որը Հայաստանում աղքատ ընտանիքը պետք է անցնի պետությունից նպաստ ստանալու համար: Քաղաքացիները, ովքեր շատ հեռու են ապրում նախարարությունից, պարտավոր են անձամբ ներկայանալ նախարարություն՝ դիմումը լրացնելու: Մինչդեռ նրանք պետք է ունենան դիմումը նախարարությանն առցանց կամ փոստով ուղարկելու հնարավորություն:
 
Նրա բերած մեկ այլ օրինակ էր «Ամազոն» կայքի միջոցով գիրք պատվիրելուն հաջորդող գործընթացը: ԱՄՆ-ում գործող «Ամազոնից» գիրք պատվիրող հայաստանցին ստիպված է անցնել մաքսային չափազանց դժվարին գործընթացի միջով, մինչդեռ տարեկան Հայաստան է ներմուծվում 42 հազար նման ծանրոց:
 
Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն իր բարեփոխումներն իրականացնում է կարգավորող 32 մարմինների՝ նախարարությունների, այլ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ: Բարեփոխումների առաջարկները ներկայացվում են ՀՀ վարչապետի գլխավորությամբ գործող Բարեփոխումների խորհրդին, որտեղ հավանության արժանանալուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացվում են կառավարության քննարկմանը:
 
Սեպտեմբերի 26-ին «Մեդիա կենտրոնում» էր Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի միջազգային փորձագետ, կարգավորիչ գիլյոտինի հեղինակ Սքոթ Յակոբսը: Նա ներկայացրեց կենտրոնի գործունեությունը և Հայաստանում տեղի ունեցող օրենսդրական բարեփոխումները:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Փոփոխություններ ՀՀ հարկային օրենսգրքում. կհարկվե՞ն արդյոք արտագնա աշխատողները»
20.11.2018
13:00
Նոյեմբերի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ ՀՀ հարկային օրենսգրքում. կհարկվե՞ն արդյոք արտագնա աշխատողները» թեմայով։
«Թվային Հայաստանին ընդառաջ» ArmSec 2018 համաժողով
20.11.2018
12:00
Նոյեմբերի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս` նվիրված «Թվային Հայաստանին ընդառաջ» խորագրով ArmSec 2018 համաժողովի բացմանը:

«Նոր իշխանությունությունից պահանջը ավելի մեծ է լինելու խտրականության դեմ պայքարի համար». իրավապաշտպաններ
16.11.2018
12:00
Այն քաղաքական ուժերը, ովքեր ձախողել են իրենց քաղաքական օրակարգը, չեն կատարել խոստումները, ունեն մի գործիք՝ տարբեր խմբերի նկատմամբ ատելությունը մանիպուլյացնելով ձեռք բերել դիվիդենտներ. այս մասին նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» Հանդուրժողականության համաշխարհային օրվան նվիրված քննարկմանը հայտարարեց Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի ղեկավար Հովհաննես Մադոյանը:
Ընտանեկան բռնության նոր դեպք. օրենքի կիրառման և կանխարգելման բացերը Հայաստանում
14.11.2018
14:00
Նոյեմբերի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Ընտանեկան բռնության նոր դեպք. օրենքի կիրառման և կանխարգելման բացերը Հայաստանում»:
«Խաղողագործության ոլորտի խնդիրներն ու մարտահրավերները. գյուղատնտեսական տարվա ամփոփում»
14.11.2018
12:00
Նոյեմբերի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Խաղողագործության ոլորտի խնդիրներն ու մարտահրավերները. գյուղատնտեսական տարվա ամփոփում» թեմայով։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ