Տեղի կունենա «Կամավորություն հանուն համայնքային առաջընթացի» EXPO-ցուցահանդես
24.09.2013
12:00
«Կամավորություն հանուն համայնքային առաջընթացի» EXPO-ցուցահանդեսին երիտասարդներին համագործակցության առաջարկով կներկայանան 30 հասարակական կազմակերպություններ Երևանից և Շիրակի ու Լոռու մարզերից:

EXPO-ցուցահանդեսը կբացվի հոկտեմբերի 4-ին՝ ժամը 13:00-ին, Գյումրի քաղաքի Ալեք Մանուկյան 1 հասցեում:

«Երաշխիք քաղաքացիական հասարակության կենտրոն» ՀԿ-ն ցուցահանդեսի ընթացքում կհավաքագրի կամավորների և կներգրավի իր ծրագրերում կամ կաջակցի, որ կամավորները գործունեություն ծավալեն իրենց նախընտրած ՀԿ-ում:

Այսօր՝ «Մեդիա կենտրոնում» անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ, «Երաշխիք քաղաքացիական հասարակության կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արման Սահակյանը նշեց, որ ցուցահանդեսը հնարավորություն կտա երիտասարդներին տեղում ծանոթանալ կազմակերպություններին և համագործակցել:

«Հատկապես մարզերում երիտասարդությունը բավական պասիվ է գուցե այն պատճառով, որ չունի ինքնադրսևորման տեղ և հնարավորություն»,- նշեց Մարիետա Բաղդասարյանը`

«Համայնքային ծառայություն և կամավորություն» ծրագրի ղեկավար, EXPO-ցուցահանդեսի կազմակերպիչ:

Նրա խոսքով՝ իրենց նպատակն է հնարավորինս մանրամասն ու պատկերավոր ներկայացնել մասնակից կազմակերպությունների գործունեությունը, հավաքագրել կամավորների և երիտասարդների շրջանում խթանել կամավորության գաղափարը:

«Երաշխիք քաղաքացիական հասարակության կենտրոն» ՀԿ-ն օգոստոսի 1-ից Գյումրիում իրականացնում է «Համայնքային ծառայություն և կամավորություն» ծրագիրը, որի նպատակն է խթանել Շիրակի մարզի համայնքային ակտիվ երիտասարդության և ՀԿ-ների՝ կամավորության սկզբունքով մասնակցությունը երիտասարդների հիմնախնդիրների լուծմանը:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Խաղաղության ընկալումը․ ԼՂ հակամարտության մոտեցումների վերլուծությունը
06.02.2019
12:00
ԼՂ հակամարտության հանգուցալուծմանը հասնելու միակ ճանապարհը խաղաղությանը նախապատրաստվելն է: Թեպետ հակամարտող հանրույթներում գերիշխում է պատերազմի պրոպագանդան, սակայն Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում մարդիկ սկսել են ավելի ու ավելի քննադատաբար մոտենալ հնարավոր պատերազմին: Հարցեր են հնչեցնում պատերազմի ու խաղաղության գնի մասին:
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ