ՀՀ Քրեական օրենսգրքի 18-րդ գլխի նախագիծը
17.09.2013
12:00
Առաջիկա երկու ամսում Ազգային ժողովն ամբողջությամբ կընդունի ՀՀ Քրեական օրենսգրքի 18-րդ գլխի «Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները» հոդվածներում փոփոխությունների և լրացումների նախագիծը. կանխատեսեց Դավիթ Հարությունյանը` ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, այսօր «Մեդիա կենտրոնում» անցկացված քննարկման ժամանակ: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն կողմ է քվեարկել նախագծին:

Կանանց ռեսուրսային կենտրոնի սեռական բռնության ճգնաժամային ծառայությունների ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանը նշեց, որ գործող օրենսդրության մեջ կան բացեր, ներկայում նույնիսկ կան սեռական բռնության դիմաց դրամական տուգանք նախատեսող պատժի ձևեր: Այս իսկ պատճառով Կանանց ռեսուրսային կենտրոնը 2010թ.-ին սկսել է ստեղծել Քրեական օրենսգրքի 18-րդ գլխի փոփոխությունների մասին օրենքի նախագիծը:

ԵԱՀԿ փորձագետ, նախագծի համահեղինակ Դավիթ Թումասյանը նշեց, որ 2011թ. գրանցվել է 71 սեռական հանցագործության դեպք, 2012-ին՝ 105, 2013-ի միայն 6 ամսվա ընթացքում՝ 59 դեպք: Հայաստանում սեռական հանցագործություններն ունեն աճելու միտում, սակայն այս վիճակագրությունը չի արտացոլում իրականությունը, քանի որ նման հանցագործությունները լատենտային են:

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ այսօր շատ տարածված է դարձել նաև «անառակաբարո գործողություններ» հանցագործությունը: Հաճախ անառակաբարո գործողությունները լինում են ոչ միայն ֆիզիկական, այլև ինտելեկտուալ, օրինակ՝ ինտերնետի միջոցով երեխայի հետ զրույցներ վարելով, ինչի մասին տեղյակ չեն լինում ծնողները:

Երբ գործող օրենսդրության մեջ սեռական հարաբերության «կամովին»-«ոչ կամովին» անցումն առաջացնում է պատժի շատ մեծ փոփոխություն, քննչական մարմիններում դրսևորվում է կոռուպցիոն ռիսկը: Դավիթ Հարությունյանի խոսքով՝ երբ նախագիծը ստանա օրենքի ուժ, նման կոռուպցիոն ռիսկը կվերանա, քանի որ անիմաստ կլինի հանցագործությունն այս քրեական հոդվածից տեղափոխել մեկ այլ հոդված:

Օրինագծով` մինչև 12 տարեկան անձի հետ սեռական հարաբերությունը նախատեսելու է պատիժ՝ բռնաբարության կամ սեռական գործողությունների հարկադրելու հոդվածներով նախատեսված խիստ պատժաչափերով: Մինչև 12 տարեկան երեխաները միանշանակ համարվելու են անօգնական վիճակում գտնվող: Դատահոգեբանական փորձաքննություն կնշանակվի 12 տարեկանից բարձր տարիքի երեխաների դեպքում:

Օրենքի փոփոխությունը հստակեցնում ու առանձնացնում է հանցակազմերը, խստացնում պատիժը: Դավիթ Հարությունյանի խոսքով՝ ի թիվս այս նպատակների՝ իրենք ցանկանում են, որ հանցագործը ստանա արժանի պատիժ:

Դավիթ Թումասյանը շեշտեց, որ մինչև 16 տարեկան անձի հետ սեռական հարաբերություն ունենալն արգելված է՝ անկախ քաղաքացիությունից, ազգային պատկանելությունից: «Դա օրենքով ամրագրված է, օրենքը բոլորի համար է»,- ասաց ԵԱՀԿ փորձագետը:

Սեպտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» քննարկվեց «ՀՀ Քրեական օրենսգրքի 18-րդ գլխի «Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները» հոդվածներում փոփոխությունների և լրացումների նախագիծը»:

Բանախոսներն էին
Տաթևիկ Աղաբեկյանը` Կանանց ռեսուրսային կենտրոնի սեռական բռնության ճգնաժամային ծառայությունների ղեկավար, Դավիթ Թումասյանը` ԵԱՀԿ փորձագետ, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու և Դավիթ Հարությունյանը`ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար.հնարավոր զարգացումներ» թեմայով:
«Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները»
16.11.2017
11:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները» թեմայով:
«Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում 2017 թ․-ին. վերջին տարիների դինամիկան, կանխարգելման միջոցներն ու օրենսդրական դաշտի բացերը»
15.11.2017
12:00
ՀՀ ոստիկանության տվյալներով՝ 2007 թվականից մինչեւ 2016 թվականը հանրապետությունում գրանցվել է 25 624 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 3267 քաղաքացի, իսկ վիրավորների թիվը 36 023 է:
Դիաբետի դեմ պայքարը Հայաստանում. որքանո՞վ են հասանելի դեղամիջոցներն ու ժամանակակից սարքավորումները
14.11.2017
13:00
Նոյեմբերի 14-ը Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհայիօն օրն է: Այս օրվան նվիրված Մեդիա կենտրոնում կազմակերպվել էր քննարկում «Դիաբետի դեմ պայքարը Հայաստանում. որքանո՞վ են հասանելի դեղամիջոցներն ու ժամանակակից սարքավորումները» թեմայով:
«Կին» 14-րդ միջազգային կինոփառատոն. մամլո ասուլիս
14.11.2017
11:00
Նոյեմբերի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս` նվիրված «Կին» 14-րդ միջազգային կինոփառատոնի բացմանը: Փառատոնը կանցկացվի նոյեմբերի 14-18-ը Երևանում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ