«Շնչելու իրավունք» բացօթյա քննարկում
18.09.2013
17:00
«Մեդիա կենտրոն», սեպտեմբերի 19: Երևանում առկա է օդի որակի վրա բացասական ազդեցություն թողնող 522 արտանետման աղբյուր, և քաղաքում ոչ միայն փոշին է աղտոտիչ, այլև փոշու մեջ ծանր մետաղները. նշեց Լիլիթ Սահակյանը`ՀՀ ԳԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի լաբորատորիայի ղեկավարը: Լաբորատորիան տարիներ շարունակ հայտնաբերել է տարբեր որակական ու քանակական ցուցանիշերով ծանր մետաղներ: Քաղաքի գրեթե ողջ տարածքը աղտոտված է մոլիբդենով:

Սեպտեմբերի 18-ին«Շնչելու իրավունք» բացօթյա քննարկումն ուղղված էր Հայաստանում օդի աղտոտվածության խնդրին:

Պաշտոնական տվյալներով Հայաստանում տարեկան մթերվում է 50-60 հազար խորանարդ մետր փայտ: Սակայն «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի SEEDS ծրագրի ղեկավար Վարդան Մելիքյանը տարբեր աղբյուրներից լսել է, որ իրական ցուցանիշը մինչև 10 անգամ գերազանցում է պաշտոնականը:

«Այսինքն՝ տարեկան կորցնում ենք միլիոնից ավելի ծառ Հայաստանում, իսկ «Էյ Թի Փի»-ն տնկում է մի քանի հարյուր հազար: Այսինքն՝ բալանսի մասին չենք կարող խոսել»,- ասաց Վարդան Մելիքյանը:

«Կանաչ արահետ» ՀԿ բնապահպանական ծրագրերի խորհրդատու Լիա Ասատրյանն օդի աղտոտվածության պատճառներից մեկը համարեց այն, որ Հայաստանի ամբողջ տարածքում չի իրականացվում աղբի պատշաճ կառավարում:

Մայրաքաղաքում կա 6 խոշոր աղտոտիչ գործարան, ամենամեծ աղտոտիչը փոշին է, գազերը նորմային մոտ են. նշեց Դիանա Գրիգորյանը` Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետը: Նրա խոսքով՝ փոշին իրենք փորձում են նվազեցնել՝ կանաչ տարածքները վերականգնելով ու նորերը ստեղծելով, ինչի նպատակով վերջին տարիներին Երևանում անցկացնում են ոռոգման ցանցեր:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ծրագրերի տնօրեն Բարբարա Զիբերտը, ով Երևանում ապրում է արդեն երկար տարիներ, ասաց, որ Եվրոպայում պլանավորում են կանաչ գոտիները, և ցանկացած քաղաքապետարան վերահսկում է այգիները, իսկ ինքը տպավորություն ունի, որ Հայաստանում ամեն ինչ լինում է հենց այնպես:

Դիանա Գրիգորյանը համաձայնեց, որ Երևանում կան այգիներ, որոնցում սրճարաններ չպետք է լինեին: Միաժամանակ նա նշեց, որ այգիներում սրճարան կամ այլ օբյեկտ հիմնելու արատավոր երևույթն ունի 20 տարվա վաղեմություն:

Հայկական բնապահպանական ցանցի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմինե Սարգսյանը դժգոհեց, որ Հայաստանը ստորագրել է մի շարք կոնվենցիաներ, այդ թվում նաև Օրհուսի կոնվենցիան, որոնք փաստացի մնում են թղթի վրա: Խնդիրների մասին հիմնականում ահազանգում են ակտիվիստները, դրանք լուծելու ուղղությամբ լուրջ քայլեր չեն կատարվում:

Շրջակա միջավայրի իրավական պաշտպանության կենտրոնի տնօրեն Աիդա Իսկոյանն հակադարձեց, որՀայաստանը ԱՊՀ երկրներում առաջատար դիրքերում է Օրհուսի կոնվենցիայի իրականացման տեսանկյունից, հատկապես ընկերությունների կողմից բնապահպանական տեղեկատվություն տրամադրելու առումով:

Աիդա Իսկոյանի կարծիքով՝ ոչ մի նախարար, քաղաքապետ չի կարող անել այն, ինչ կարող է անել հասարակությունը, եթե այն կրթված է և գիտակցում է, որ բնությունը նաև իրենն է:

«Մեդիա կենտրոնի» և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանի կենդանաբանական այգում անցկացված բացօթյա քննարկմանը նախորդել էր «Խաղեր փոշու հետ» ֆիլմի ցուցադրությունը:

Քննարկման բանախոսներն էին`

  • Լիլիթ Սահակյան`ՀՀ ԳԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի լաբորատորիայի ղեկավար,
  • Վարդան Մելիքյան` «ԷյԹիՓի» բարեգործական հիմնադրամի SEEDS ծրագրի ղեկավար,
  • Աիդա Իսկոյան` Շրջակա միջավայրի իրավական պաշտպանության կենտրոնի տնօրեն,
  • Բարբարա Զիբերտ` Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ծրագրերի տնօրեն,
  • Լիա Ասատրյան` «Կանաչ արահետ» ՀԿ բնապահպանական ծրագրերի խորհրդատու,
  • ԴիանաԳրիգորյան`Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ:
Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ԶԼՄ-ների գործունեություն առանձնահատկությունները Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում»
20.09.2018
13:30
Սեպտեմբերի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԶԼՄ-ների գործունեություն առանձնահատկությունները Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում» թեմայով։
Երևանի ավագանու ընտրություններ- 2018 «Երևանը՝ երեխաների համար»
20.09.2018
12:30
Սեպտեմբերի 20-ին Մեդիա կենտրոնում Երևանի ավագանու թեկնածուները ներկայացրեցին իրենց ծրագրերը՝ «Երևանը՝ երեխաների համար» թեմայով:
Երևանի ավագանու ընտրություններ 2018. «Որքանո՞վ է Երևանը հարմար հաշմանդամություն ունեցող անձանց համար» . ավագանու թեկնածուների ծրագրերը
19.09.2018
12:30
Սեպտեմբերի 19-ին Մեդիա կենտրոնում քննարկեցինք «Որքանո՞վ է Երևանը հարմար հաշմանդամություն ունեցող անձանց համար» թեման. ավագանու թեկնածուները կներկայացնեն իրենց կուսակցության կամ դաշինքի ծրագիրը:
«ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման հետևանքները. սպառնալիք ազգային անվտանգությանը»
17.09.2018
12:00
Սեպտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման հետևանքները. սպառնալիք ազգային անվտանգությանը» թեմայով։
Հրավեր Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքապետի բոլոր թեկնածուներին
14.09.2018
16:49
«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի «Մեդիա կենտրոն» նախագծի շրջանակում մենք հրավիրում ենք Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքապետի բոլոր թեկնածուներին ուղիղ եթերում մասնակցել բանավեճի։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ