Վարուժան Հոկտանյանի մամլո ասուլիսը
14.02.2013
12:00
Փետրվարի 14-ին Մեդիա Կենտրոնում կայացավ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի մամլո ասուլիսը: Կազմակերպությունը Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի աջակցությամբ իրականացնում է 2013 թ. Հանրապետության Նախագահի ընտրությունների ընտրական թվերի էլեկտրոնային մոնիտորինգ:

Մոնիտորինգի ներկա փուլում վեր են հանվել ՀՀ  մարզերի և Երևան քաղաքի մշտական բնակչության (համաձայն 2011թ. մարդահամարի) և 2013թ. հունվարի 9-ից ՀՀ ոստիկանության կայքում տեղադրված ՀՀ ընտրողների ցուցակներում առկա որոշ խնդիրներ, որոնք չշտկելու դեպքում «բազմակի քվեարկության վտանգ են ստեղծում»,-կարծում է Վարուժան Հոկտանյան:

Մոնիթորիգի են ենթարկվել մարզերի և Երևան քաղաքի ընտրողների ցուցակները,  ճշտվել են ընտրողների թվերն ըստ տարիքի,  ստուգվել են հասցեների թվերն ըստ նրանցում հաշվառված ընտրողների քանակի, հիմնականում այն հասցեները, որտեղ գրանցված են տասից ավելի անձիք,  այն ընտրողները, որոնց ծննդյան ամսաթվերը չեն նշված ու նաև այն ընտրողները, որոնց տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան թիվ) լիովին համընկնում են միմյանց հետ:

Վարուժան Հոկտանյանը տեղեկացրեց, որ  համաձայն 2001 և 2011 թվականների մարդահամարների տվյալների, ՀՀ մշտական բնակչությունը նվազել է 194,157 մարդով: Միևնույն ժամանակ, համեմատելով 2003 և 2013 թվականների ընտրողների թվերը, կազմակերպությունն արձանագրել է, որ ընտրողների թիվն աճել է 202,346-ով:

Ընտրացուցակներում առկա է 73,087 ընտրող, որոնք ծնվել են մինչև 1932թ. հունվարի 1-ը, այսինքն 80 տարեկանից բարձր են, մոտ 169-ը ընտրողներ 100-ից ավելի, իսկ 5,613 ընտրող` ծնված 1995թ. հունվարի 1-ից հետո:

Ընտրացուցակներում հայտնաբերվել է 10,773 հասցե, որոնցում հաշվառված է 10 և ավելի ընտրող: Հանրապետությունով մեկ առկա է առանց հասցեի կամ առանց տան/շենքի և բնակարանի հասցեի 5,715 ընտրող: Եվ վերջապես, 49,843 ընտրողների մոտ բացակայում են ծննդյան օրվա և ամսվա տվյալները: 

Հոկտանյանը մտահոգություն հայտնեց, որ ընտրացուցակներում դեռ բավական հարցեր կան և այսկերպ շարունակվելու դեպքում.«Սերժ Սարգսյանի հաղթանակը ապահովված է նուրբ խախտումների միջոցով, երբ ամեն ինչ արվում է նախապես»:

Ելնելով այս և քվեարկության օրը հավաքագրված տվյալներից (քվեարկության օրն ընտրողների մասնակցություն 3-ժամյա պարբերականությամբ, Ընտրական օրենսգրքով սահմանված անճշտությունների չափեր), ինչպես նաև ԹԻՀԿ-ի կողմից 2012 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրականացված նույն ուսումնասիրության տվյալների վերլուծությունից` ԹԻՀԿ-ը կներկայացնի իր առաջարկություններն` ուղղված հնարավոր խախտումները չեզոքացնելուն և ընտրություններն ավելի թափանցիկ և օրինական անցկացնելուն:

Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
25.05.2018
17:00
Մայիսի 25-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում թավշյա հեղափոխության ակտիվ դերակատար, «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ:
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
25.05.2018
12:00
Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ իրենց աջակցությունն էին հայտնել նոր ձևավորված կառավարությանը. «Մենք պատրաստակամ ենք աջակցելու նոր ձևավորված կառավարությանը՝ հաղթահարելու առկա խնդիրները, միաժամանակ հավատարիմ ենք մնալու մեր գործունեության հիմնական սկզբունքներին և օրակարգին»։
«Վարորդներին որոշ խախտումների դեպքում չտուգանելու և տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները»
24.05.2018
11:00
ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ:
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ