Հարցազրույց Հրանտ Բագրատյանի հետ
15.02.2013
15:00
Փետրվարի 15-ին Մեդիա Կենտրոնի սրահում կայացավ հարցազրույց ՀՀ նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանի հետ:

 

Բագրատյանը ներկայացրեց իր ծրագրի հիմնական դրույթները՝ մատնանշելով, որ կարևոր մի քանի հարց «դուրս է մնացել ծրագրից», սակայն պարտավորվեց անդրադառնալ դրանց իր հետագա գործունեության ընթացքում:

Նախագահի թեկնածուն շեշտեց, որ քարոզարշավը մրցակցային էր և առանձնահատուկ ընկալման առումով.

«Մարդիկ ինձ շատ լավ են հասկանում են, համարում են որ տնտեսական այդ լեզուն և ծրագիրը պարզ է ու իրականանալի»,- ասում է Բագրատյանը:

Անդրադառնալով այն քննադատություններին, թե իր հանդիպումները սակավամարդ են՝ Բագրատյանը վստահեցրեց, որ «Ժամանակն անցել է քարոզարշավ իրականացնելու տասնյակ հազարներով մարդկանց հավաքելով», քանի որ հիմնական քարոզարշավը տեղափոխվել է վիրտուալ տարածք և բավական ակտիվ է:

 «Ես դիսկոմֆորտ եմ զգում, երբ ասում են` քարոզարշավը մրցակցային չէ», հայտարարեց թեկնածուն, տարակուսանք հայտնելով այն տեսակետի կապակցությամբ, թե ինքը չի կարող հաղթել գործող նախագահին:

Հայտարարելով, թե չի հավակնում վարչապետի պաշտոնին, Բագրատյանը նշեց, որ Հայաստանում վարչապետի մի քանի թեկնածու տեսնում է, և նրանք կարող են նաև իր թիմից չլինել: 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Հեռարձակվող ԶԼՄ-ների գործունեության և մեդիա ոլորտում բարեփախումների անհրաժեշտություն. Առաջարկներ ուղղված նոր կառավարությանը
21.05.2018
13:00
Հեռարձակվող ԶԼՄ-ների գործունեության և մեդիա ոլորտում բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ մայիսի 21-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցում էին Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը և ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանը:
«Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման ազդարարում
21.05.2018
12:00
Մայիսի 21-ին «Մեդիա Կենտրոնում» տեղի ունեցավ ասուլիս, որի ընթացքում ՀՀ կրթական ոլորտի ներկայացուցիչները ազդարարեցին «Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման մասին, կներկայացնեն ձևավորված միության կազմը, նպատակներն ու գործառույթները։
Թավշյա հեղափոխություն. մշակութաբանական փոփոխություններ
18.05.2018
11:00
Մշակութաբանական ի՞նչ փոփոխություններ են ակնկալվում թավշյա հեղափոխությունից: Ինչպե՞ս կառուցել ժողովրդին ծառայելու այլ մոդել, ինչպե՞ս պաշտոնյա-քաղաքացի հարաբերությունները պարզեցնել, ստեղծել կառավարման մարդակենտրոն քաղաքականություն։ Ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ հասարակության մեջ վարքագծային փոփոխությունների հասնելու համար:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ