Մինչ ուղիղ եթերում «Մեդիա կենտրոնին» հարցազրույց տալը, նախագահի հացադուլավոր թեկնածուին այցելեցին ԵԽԽՎ դիտորդական առաքելության ներկայացուցիչները: Նա ներկայացրել էր հացադուլի նպատակն ու իր պահանջները: «Իմ պահանջը եղել է մերժել իշխող կուսակցության մասնակցությունը ընտրություններում, դա հակասահմանադրական գործունեություն իրականացնող կուսակցություն է»:
Ապա Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց «Մեդիա կենտրոն»-ի հարցերին:
Նա գտնում է, որ ծրագրեր իմաստ չունի ներկայացնել ընտրողներին. «Իմաստ չունի հարկանդրանքի տակ գտնվող մարդուն գնալ բացատրել քո ծրագիրը, անհրաժեշտ է վերացնել այդ հարկանդրանք ստեղծող ուժը»:
Ըստ Անդրիաս Ղուկասյանի, «Այս ռեժիմը վտանգում է նաև մեր երկրի անվտանգությունը, անկախությունը»:
Անդրիաս Ղուկասյանը համոզված է, որ շարունակվում է ընտրակաշառք բաժանվել. «Քվեարկության արդյունքները չեն արտահայտի հանրության կամքը, ունեմ տեղեկություն, որ արդեն բաժանվում են ընտրակաշառքներ: Մեր երկրի բարոյական կապիտալը այս 20 տարվա ընթացքում նվազեց, այս համակարգը վերացնում է մեր պատկերացումները կյանքի մասին, ստեղծում է խորին ճգնաժամ մեր երկրում»:
Նախագահի թեկնածուներից Անդրիաս Ղուկասյանին չի այցելել Հրանտ Բագրատյանը եւ Սերժ Սարգսյանը, թեեւ վերջինիս նա չի համարում թեկնածու. «Նրա մասնակցությունը ընտրություններում ապօրինի է»-եզրափակում է Ղուկասյանը: