Ընտրություններ 2013. ինչ ազդեցություն են դրանք ունենալու Հայաստանի ժողովրդավարացման գործընթացի վրա
16.02.2013
12:00
Փետրվարի 16-ին Մեդիա Կենտրոնի սրահում կայացավ «Ընտրություններ 2013. ինչ ազդեցություն են դրանք ունենալու Հայաստանի ժողովրդավարացման գործընթացի վրա» թեմայով ասուլիս-քննարկում:

Քննարկման բանախոսներն էին` Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Գիրագոսյանը, Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը, Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային ինստիտուտի ծրագրերի համակարգող, փորձագետ Շուշան Խաթլամաջյանը, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը, քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

«Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային ինստիտուտի ծրագրերի» համակարգող, փորձագետ Շուշան Խաթլամաջյանի կարծիքով «նախագահության ինստիտուտը շատերի կողմից կիրառվեց անձնական PR-ի համար», սակայն նրանցից շատերն «իրենց թիկունքում քաղաքական թիմ չունեն»:

Նախագահական ընտրությունների վերաբերյալ «Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոն»-ի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Գիրագոսյանն իր կարծիքն արտահայտեց` ասելով. «Հայաստանի նորագույն պատմության մեջ մենք ունենք ամենից քիչ մրցակցային ընտրությունները»:

«Այն միտքը, որ լայն զանգվածները կարծես ներգրավված չեն քաղաքական գործընթացներում ոչ այնքան ճիշտ է,  միայն առաջին հայացքից է այդպես թվում, իրականությունը բոլորովին այլ է»,- նշեց  «Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոն»-ի փորձագետ Էդգար Վարդանյանը:

«Էպոսագետի, ձեռքով մարդկանց բարեւողին, կամ Հարվարդի համալսարանական մակարդակի տնտեսագիտական լեկցիաներ կարդացող նախագահի թեկնածուների պատճառով հանրությունը կորցնում է իր վստահությունը «նախագահ» ասվածի հանդեպ»,- քննարկման ժամանակ իր տեսակետը հայտնեց Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

Էդգար Վարդանյանի կարծիքով, «Սերժ Սարգսյանն Արևմուտքին փորձում է ցույց տալ, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում` հասարակության խնդիրն է, հասարակության ընկալման մակարդակը դեռ ցածր է»:

Եզրափակելով քննարկումը` քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը հայտնեց իր մտավախությունն արդեն իսկ հետագա ընտրությունների վերաբերյալ. «Կիսագրագետ, խորապես առարկա չիմացող, ամբիցիա ունեցող, հարուստ կյանքի ձգտող են եկող ժառանգները բոլոր քաղաքական ուժերում, ես ավելի շատ վախենում եմ նախագահի հաջորդ`2018 թվականի ընտրությունների հեռանկարից»:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում»
21.02.2018
11:00
Փետրվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում» թեմայով:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
«ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները»
15.02.2018
13:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները» թեմայով:
«Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները»
15.02.2018
11:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ